Ես. Ուսումնական նախագիծ

Նախագիծը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ առցանց միջավայրում իրականացնելու համար:

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը՝ շարունակական

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների(սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները տան անդամների հետ կարող են պատրաստել տիկնիկներ (ձեռնոց-տիկնիկ), որոնք  նրանց հնարավորություն կտան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Մաթեմատիկա

Բանավոր համրանք՝

  • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
  • Այսօր քանի՞ սովորող է կա խմբասենյակում/քանի՞ սովորող է միացել առցանց դասին/
  • Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում: Այսօր քանի՞ տղա կա դասարանում: /քանի՞ աղջիկ/տղա է միացել առցանց դասին: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները/դպրոցում/: Համեմատել իրեն և քրոջը/եղբորը: /տանը/
  • Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել: /դպրոցում,տանը/

 

Թողնել մեկնաբանություն