Ես կարողանում եմ…

2֊3 դասարանի սովորողները պատմում են իրենց բազմաթիվ կարողությունների, ձեռքբերումների մասին։

Կարեն Խաչատրյան

Ալեն Սայամյան

Պարգև Մկրտչյան

Տարոն Հայրապետյան

Ալեքսա Մուրադյան

Էմիլի Ղազարյան

Արփի Փաշինյան

Նանե Խաչատրյան

Վարդան Մանուկյան

Մոնթե Մարգարյան

Անդրանիկ Ստեփանյան

Դավիթ Հակոբյան

Ֆելիքս Քոչինյան

Էմանուել Շահբազյան

Մարի Մանուկյան

Մոնթե և Վան Վարդապետյաններ

Արփի Վարդանյան

Բնագիտական փորձեր

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողները/ Արևներ ջոկատ/ իրականացնում են բնագիտական փորձեր տանը՝ ընտանիքի անդամների հետ։

Էմիլի և Աննա Ղազարյաններ

Էմանուել Շահբազյան

Տարոն և Վաղարշակ Հայրապետյաններ

Անդրանիկ Ստեփանյան

Ալեն Սայամյան

Մոնթե և Վան Վարդապետյաններ

Էլինա Վասիլյան

Ալեքսա Մուրադյան

Վիկա Միսակյան

Արփի և Լյուսի Վարդանյաններ

Զառա Բեգլարյան

Կարեն Խաչատրյան

Վարդան Մանուկյան

Մամիկոն Մարգարյան

Ֆելիքս Քոչինյան

Հակոբ Արենակյան

Նամակ ձմռանը

Ձմռանը նամակ են գրում Հյուսիսային դպրոցի 2֊3 դասարանի սովորողները։

Նամակ Ձմռանը

Արփի Վարդանյան

Բարև, Ձմեռ: Ես քեզ շատ էի սպասում: Դու իմ ամենասիրելի եղանակն ես,որովհետև ես ծնվել եմ հենց ձմռանը` դեկտեմբերին: Ձմռան մասին երգերը ամենալավն են: Շատ եմ սպասում Նոր տարվա գալուն, որ Ձմեռ պապը ուզածս նվերները բերի: Ես միշտ սպասում եմ քո գալուն:

Քո Արփի Վարդանյան

Ֆելիքս Քոչինյան
Բարև, ձմեռ։ Ես ուզում եմ քեզ գրել այն մասին, որ քեզ շատ եմ կարոտել։Ճիշտ է, արդեն ձմեռ է, բայց դեռ ձյուն չի եկել։ ՈՒզում եմ ձյուն գա,որ խաղամ ձնագնդիկ, քայլեմ ձյան միջով և գլորվեմ ձյան մեջ, պատրաստեմ ձնեմարդ։Խնդրում եմ գաս Նոր տարվա գիշերը։

Տարոն Հայրապետյան

Բարև ձմեռ, իմ անունը Տարոն է: Ես քեզ շատ եմ սպասել և շատ եմ սիրում:
Սպասում եմ ձյան, որ ձնագնդի խաղամ և սպասում եմ Ամանորին և Ձմեռ պապիկին։

Անդրանիկ Ստեփանյան

Բարև, սիրելի Ձմեռ։ Շուտով մոտենում է Ամանորը։ Ձմեռ, խնդրում եմ մեզ համար ձյուն բեր, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն որ մենք ձնեմարդ պատրաստենք, ձնագնդի խաղանք, սահնակով սահենք։ Նախապես շնորհակալություն։

Անհամբեր սպասող՝
Անդրանիկ Մովսես Ստեփանյանից

Հակոբ Արմենակյան

Բարև, ձմեռ: Դու իմ ամենասիրելի եղանակն ես, քանի որ ես ամբողջ տարին սպասում եմ, երբ գաս և քեզ հետ բերես մեր ուրախ տոնը՝ Նոր տարին: Ես սիրում եմ ամանորը, քանի որ այդ տոնին շատ նվերներ եմ ստանում: Բացի դրանից սիրում եմ ձմեռը նաև նրա համար, որովհետև ես ծնվել եմ ձմռանը:

Վարդան Մանուկյան

Նամակ Ձմեռին

Բարև ես Վարդանն եմ :Ես քեզ շատ եմ սիրում, որովհետև դու բերում ես Նոր տարին: Ձմեռ խնդրում եմ մի քիչ տաք եղիր, որպեսզի ձյունով խաղալիս երեխաների ձեռքերը չսառեն

Էլինա Վասիլյան

Քեզ շատ եմ սպասում ձմեռ պապիկ :
Ես դեռ նամակս չեմ գրել : Բայց կգրեմ:
Ընկեր Մարին պետք է տուփ սարքի : Մենք էլ
պիտի գրենք նամակները:Համ էլ ուզում եմ
որ ընկեր Մարին գա իմ մրցույթին:
Ձմեռվա պատում
Ես շատ էի սպասել քեզ ձմեռ`
և ահա եկար: Շուտով կգա Նոր Տարի: Մենք կզարդարենք տոնածառը, հյուր կգա Ձմեռ Պապը և տոնածառի տակ կդնի մեր նվերները: Վերջապես կգա երկար սպասված ձյունը մենք կսարքենք ձնեմարդ և կսահենք սահնակով:
Սիրում ենք քեզ մեր սառը բարեկամ:

Մոնթե Վարդապետյան

Բարև ձմեռ
Բարև ձմեռ, ես քեզ սպասում էի…. Սպասում էի անհանբեր: Ոնց ես, ես լավ եմ, եղբայրներս լավ են, ընկերներս լավ են : Իսկ ինչպես են քո քույրերն ու եղբայրները՝ գարունը, ամառը, աշունը:
Արի´, ձմեռ, գալդ բարի, արի ու ձյուն բեր, արի ու Ձմեռ Պապիկին բեր, արի ու նոր տարին բեր:

Վիկա Միսակյան

Բարև Ձմեռ Պապիկ ես քեզ շատ եմ սպասել:
Ես շատ եմ սիրում նաև ձմեռը և ձյունը:
Ես գիտեմ որ դուք նվերներեք բերում բոլոր երեխաներին:
Խնդրում եմ ինձ բերեք կատու:
Նաև կատարեք բոլոր երեխաներ եազանքները:

Զառա Բեգլարյան

Բարև Ձմեռ, ես քեզ շատ եմ սիրում։ Ու դու ինչու  այս տարի ուշ ես գալիս։ Ես ուզում եմ գաս և հետդ շատ ձյուն  բերես, որ ընկերներիս հետ ձնագնդիկ խաղանք և թավալվենք ձյան մեջ։ Ջմեռ դու շատ լավն ես։

Պարգև Մկրտչյան

Նամակ Ձմեռ Պապին
Բարեվ սիրելի Ձմեռ պապ, քեզ է գրում քո սիրելի թոռնիկ Պարգեվը: Ձմեռ պապիկ ջան ես ինձ ամբողջ տարի համարյա շատ լավ եմ պահել, ոչ մեկին չեմ նեղացրել, մեծերին լսել եմ: Խնդրում եմ այս տարի ինձ բերես խելացի ժամացույց: Շնորհակալություն: Ես քեզ շատ եմ սիրում:

Դավիթ Հակոբյան


Բարև ձմեռ, ես Դավիթն եմ: Տարվա եղանակներից ամենաշատը քեզ եմ
սպասում,որովհետև իմ ծնունդը ձմռանն է:Ուզում եմ շատ ձյուն բերես, որ ձնագնդի
խաղամ ու ձնեմարդ պատրաստեմ:Անհամբեր սպասում եմ քո ձյանը:

Ալեքսա Մուրադյան

Բարև Ձմեռ ջան:Ես Ալեքսան եմ:Ես քեզ շատ եմ սիրում և անհամբեր սպասում եմ քեզ:
Ես շատ եմ սիրում ձյան մեջ խաղալ, որովհետև այն շատ նման է ամպի: Նաև ամբողջ տարին սպասում եմ Ամանորին:
Շնորհավոր Ամանոր:

Թումանյանկան շիլաշփոթ․ Արփի Վարդանյան

Թումանյանական օրեր
Ընտանեկան նախագիծ

Թումանյանական օրերի շրջանակում Հյուսիսային դպրոցի 6 տարեկան Արփի Վարդանյանը Հ․ Թումանյանի հեքիաթները միացրել է իրար և ստեղծել հեքաիթների շիլաշփոթ։

Թումանյանական շիլաշփոթ — YouTube