Առաջատար

Բարև՜, ես եմ․․․

Նախագծի մասնակիցներ՝ 2023 — 2024 ուսումնական տարվա առաջին դասարան ընդունվող 6 տարեկաններ

Նախագծի ժամանակահատված՝ ապրիլ-օգոստոս ամիսներ

Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու-ինքնադրսևորվելու հնարավորություն:

Ընթացք՝ առաջին դասարան ընդունվող սովորողները ներկայանում են, պատմում իրենց մասին։ Խոսում սիրելի խաղի, հերոսների, խաղալիքների, գույների և այլնի մասին։ Ծնողների օգնությամբ տեսագրում են, տեղադրում youtube-ում և հղումը ուղարկում ինձ /m.miqaelyan@mskh.am-հասցեին/

Մուտքի ճամբարին մասնակցող սովորողին առաջարկվում է ընտրել ներքոնշյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և տեսանյութով պատմել .

  • Ո՞վ է ինքը․
  • Իր անվան պատմությունը
  • Իր ընտանիքի մասին
  • Իր նախասիրությունների մասին
  • Իր առօրյայի մասին
  • Ի՞նչու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
  • Ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը
  • Նկարագրություն պատկերացրած դպրոցի մասին
  • Ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը/նկարագրություն/

Տեխնիկական պահանջներ՝

  • Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
  • Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը կամ բացօթյա տարածքում
  • Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
  • Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
  • Հանդերձանքը շատ վառ, զոլերով, բծավոր չլինի, պատկերը չայրելու համար

Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում։

Նախագծի արդյունքում ստեղծված տեսանյութերի 2020 -2021 ուսումնական տարվա փաթեթը որպես օրինակ՝

Ես եմ․․․

Ես․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝ սեպտեմբեր

Շարունակել կարդալ “Ես․ ուսումնական նախագիծ”

Ես կարողանում եմ…

2֊3 դասարանի սովորողները պատմում են իրենց բազմաթիվ կարողությունների, ձեռքբերումների մասին։

Կարեն Խաչատրյան

Ալեն Սայամյան

Պարգև Մկրտչյան

Տարոն Հայրապետյան

Ալեքսա Մուրադյան

Էմիլի Ղազարյան

Արփի Փաշինյան

Նանե Խաչատրյան

Վարդան Մանուկյան

Մոնթե Մարգարյան

Անդրանիկ Ստեփանյան

Դավիթ Հակոբյան

Ֆելիքս Քոչինյան

Էմանուել Շահբազյան

Մարի Մանուկյան

Մոնթե և Վան Վարդապետյաններ

Արփի Վարդանյան

«Ես» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝ սեպտեմբեր

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

Շարունակել կարդալ “«Ես» ուսումնական նախագիծ”

Ես կարողանում եմ. Մոնթե Մարգարյան

Վեց տարեկան Մոնթեն կարողանում է խնամել իր սենյակային բույսերը, մարզվել և շախմատ խաղալ։

Թե ինչպես է ստացվում այդքան շատ բան Մոնթեի մոտ, դիտեք տեսանյութում`