Առարկայի դասավանդման մեթոդիկա․«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. 2022թ.

Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա, 30 ժամ, 2 կրեդիտ

Վերապատրաստող՝ Լուսինե Փաշայան

Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28

Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

Սկիզբը՝ 14:30

Վայրը՝ Ավագ դպրոց, 3-1 կաբինետ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Շարունակել կարդալ “Առարկայի դասավանդման մեթոդիկա․«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր”

Ընտանեկան նախագծեր․Հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ընտանեկան նախագծեր

Կատարող՝ Մարի Միքայելյան

Դասավանդած առարկան՝ դասվար

Խորհրդատու՝ Լուսինե Փաշայան

1-ին բաժին՝ ընտանիքի դերը երեխայի կրթության գործում

  • դպրոցի ընտրություն
  • կրթահամալիրում սովորողի ընդունելության կարգը

2-րդ բաժին՝ դպրոց-ընտանիք համագործակցություն

  • Ընտանիքի և դպրոցի փոխներգործությունն ու համագործակցությունը 
  • ծնողը՝ փորձագետ, գործընկեր
  • ծնողը՝ սովորող-սովորեցնող
  • հեռավար-առցանց ուսուցում

Բաժին 3՝ Ընտանեկան նախագծերի տեսակները

  • ընտանեկան ճամփորդություն
  • ընտանեկան ներկայացումներ
  • ընտանեկան ֆլեշմոբեր

Բաժին 4՝ Հարցում

                                               ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հասարակության յուրաքանչյուր անդամի զարգացման հիմքում ընկած է կրթությունը։ Որպես մի շարք գործոնների և ազդեցությունների համակցություն այն ուղեկցում է մարդուն՝ ծնված օրից մինչ չափահասություն։ Կրթության համար պատասխանատվություն են կրում ընտանիքը և դպրոցը։ Այդ տեսակետից բացարձակ անհրաժեշտություն է դառնում երեխաների, ծնողների և դպրոցների միջև հաղորդակցման բարելավումը և նրանց իրական համագործակցության կառուցումը։ Եթե մենք իսկապես ուզում ենք բավարարել մեր հասարակության կրթական կարիքները, անհրաժեշտ է սովորողների ծնողներին ներգրավել ուսումնական գործընթացի մեջ՝ ուսուցումն առավել ընդհանրական և արդյունավետ դարձնելու նպատակով։ Ընտանիքը հասարակության սկզբնական բջիջն է։ Երեխայի դաստիրակությունը հարկավոր է սկսել ծնվելուն պես, դեռևս օրորոցում։ Ինչպես Վ․ Հուգոն էր ասում․ «Մարդուն մանկությունից հիմք դրված սկզբունքները նման են մատղաշ ծառի կեղևին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում նրա հետ և կազմում նրա անկապտելի մասը »։
Երեխայի հետազոտման, նրա լավագույն որակների և հատկությունների բացահայտման ու զարգացման հարցերում դպրոցի և ընտանիքի փոխներգործության շարժառիթն այդ կառույցների ընդհանուր հետաքրքրություններն են։ Այդպիսի փոխհարաբերությունների հիմքում միմյանց նկատմամբ վստահության, փոխադարձ հարգանքի, փոխօգնության և օժանդակության, համբերատարության ու հանդուրժողականության սկզբունքներն են։ Դրանք օգնում են ուսուցիչներին և ծնողներին՝ համատեղ ջանքերով երեխայի ինքնորոշման, ինքնակառավարման, խոչընդոտների ու դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ որակների ու հատկությունների ձևավորման պայմաններ ստեղծել։
 Այսօր սովորողների շրջանում բավականաչափ խնդրահարույց վարքային դրսևորումներ կարելի է նկատել, որոնք բացառելու համար, կարծում ենք, հարկավար է, որ ուսուցիչ աշակերտ անընդհատ կապից բացի ակտիվ ու կենսական լինի նաև ուսուցիչ-ծնող երկկողմանի մշտական փոխհամագործակցությունն և փոխվստահությունը: Շատ կարևոր է, որ ուսումնական գործընթացում սովորողի հետ տարվի ճիշտ ու համակողմանի դաստիարակչական աշխատանք: Ուսուցիչն այստեղ իրավունքն չունի սխալվելու, ինչպես և ծնողը: Ուստի, երկուստեք մեկ նպատակի համար աշխատանք տանելով, մոտեցման արդյունավետ եղանակներ գտնելով սովորողին կարելի է բերել կառավարելի դաշտ, ցույց տալ դասից ստացած գիտելիքների կարևորությունը:
Դաստիարակչական աշխատանքների հիմքում ընկած մարդասիրությունը, արդարությունը, հավասարակշռվածությունն ու աշխատասիրությունը ևս սովորողներին պետք է մատուցել ոչ թե խոսքերով, այլ տեսանելի արդյունքով: Ուստի սովորողի ծնողը և ուսուցիչը նախ և առաջ պետք է ստեղծեն առողջ ու կառուցողական համագործակցային հարաբերություններ, որպեսզի աշխատանքի արդյունքը գոհացնի բոլոր կողմերին: Իհարկե, կրթողի դաստիարակողի, ուղղորդողի, խրախուսողի դերը սովորողի առաջադիմության, մոտիվացիայի, աշխատունակության բարձրացման հարցում, հիմնականում ուսուցչին է բաժին ընկել, սակայն ուսուցիչն ավելի արդյունավետ է առաջ շարժվում, երբ սովորողի ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ ունի
ընդհանուր նպատակ և նպատակին հասնելու համար անհրաժեշտ
համագործակցություն:

Հետազոտության խնդիրը

Հետազոտության համար որպես խնդիր ենք սահմանել ծնող-ուսուցիչ համագործակցության` կրթության որակի վրա ունեցող բացառապես դրական ազդեցության կարևորումը:

Հետազոտության նպատակը
Սույն հետազոտական աշխատանքի հիմնական նպատակն է մատնանշել բոլոր այն եղանակներն ու միջոցները, որոնք թույլ կտան ամրապնդել դպրոց-ծնող համագործակցությունը` նպատակ ունենալով նպաստել սովորողի ուսումնառության որակի բարձրացմանը:

Բաժին 1 ընտանիքի դերը երեխայի կրթության գործում

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Հայաստանի հանրապետության օրենքը հանրակրթության մասին

1. Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը.
2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.
4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.
6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.
7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
2. Սովորողի ծնողը պարտավոր է`
1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.
8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Կրթահամալիրում սովորողի ընդունելության կարգը
Կրթահամալիրի դպրոց պարտեզներ, միջին դպրոց, մասնագիտական կողմնորոշման մեկամյա 9-րդ դասարան, ավագ դպրոց ընդունվողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ծանոթ են կրթահամալիրում ստեղծվող, իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, ընդունում են ծրագիրը։ Ընդունելությունը տարածական սահմանափակումներ չունի։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը կրթահամալիրի ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ դասարանում առավելագույնը 2 սովորողի հաշվարկով։ Սովորողի ընդունելությունը կրթահամալիր շուրջտարյա է: Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է կրթահամալիրի աշխատակիցների երեխաներին, կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում, մասնագիտական կողմնորոշման մեկամյա 9-րդ դասարանում, ավագ դպրոցում, քոլեջում քույր, եղբայր ունեցողներին։

Այլալեզու սովորողների ընդունելությունը կազմակերպվումէ սույն կարգով։ 

Այլ երկրից եկած սովորողի դասարանը որոշվում է.

  • սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա.
  • սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում)։

Այլ երկրից առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի եկած մինչև 15 տարեկան սովորողի դասարանը մուտքի ճամբարի արդյունքում որոշում է մանկավարժական խորհուրդը՝ սովորողի, օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, սովորողի տարիքին համապատասխան դասարան կամ մեկ դասարան ցածր։

2-5 տարեկանների խնամքի և զարգացման խումբ (խումբ) ընդունում են ազատ տեղերի առկայության դեպքում: Խմբում սաների քանակը 25-30 է: Խմբերը գործում են կրթահամալիրի Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Ընդունվող երեխան պետք է ունենա ինքնասպասարկման նվազագույն կարողություններ՝ քայլելու, ուտելու, խմելու: Ընդունելության ժամանակ մատուցվող ծառայության համար սանի ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ համապատասխան դպրոց-պարտեզի կամ քոլեջի ղեկավարը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ծնողը (օրինական ներկայացուցիչը) կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում:

«Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների զարգացման և ուսուցման խումբ ընդունվում է երեխան, որի հինգ տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում: Խմբերը գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Ծնողը կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում: Խմբում ընդգրկվել ցանկացողի համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 22-ից: Ճամբարին մասնակցած և խումբը ընտրած երեխային մատուցվող ծառայությունների համար համապատասխան դպրոց-պարտեզի կամ քոլեջի ղեկավարը ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ կնքում է սահմանված ձևի պայմանագիր։

«Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարան ընդունվում է երեխան, որի վեց տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում, 2-3-րդ դասարաններ՝ համապատասխան դասարանի երեխան: Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում:  Ծնողը (օրինական ներկայացուցիչը) կարող է ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի դասարաններում: Առաջին դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար մարտի 25-29-ը, հունիսի 17-21-ը, օգոստոսի 15-ից: Ուսումնական տարվա ընթացքում 1-3-րդ դասարան ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են երկարօրյա տարատարիք ճամբարը, հանրապետության պետական ուսումնական ուսումնական հաստատությունների արձակուրդների ժամանակ կազմակերպվող մուտքի ճամբարները: Ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբարին մասնակցելը պարտադիր է։ Մուտքի ճամբարին մասնակցած և ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ համապատասխան դպրոց-պարտեզի տնօրենը կնքում է սահմանված ձևի պայմանագիր։ ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով և ժամկետներում ծնողը (օրինական ներկայացուցիչը) 1-ին դասարան ընդունվողի հայտը լրացնում է նաև emis.am կայքում՝ առաջին դասարանցիների հայտագրման առցանց համակարգում։ Ուսումնական տարվա ընթացքում և 2-3-րդ դասարաններ ընդունվողների մասին փոփոխությունը emis.am կայքում կատարում է համապատասխան դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարը։

Հաստատված է կրթահամալիրի մասնաժողովում։

2-րդ բաժին՝ դպրոց-ընտանիք համագործակցություն

Ընտանիքի և դպրոցի փոխներգործությունն ու համագործակցությունը 
Երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին միավորում են ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները, որոնց լուծումներն էապես պայմանավորված են դրանց փոխներգործության և համագործակցության բնույթով։ Դպրոցի և ընտանիքի համագործակցությունը նպատակասլաց ու երկարատև աշխատանք է, որն ամենից առանց ենթադրում է ընտանիքի, երեխայի ընտանեկան դաստիրակության պայմանների ու յուրահատկությունների բազմակողմանի և համակարգված ուսումնասիրություն։ Այս երկու ինստիուտների համագործակցությունը և փոխներգործությունը մանկավարժական գործընթացի բոլոր փուլերում պետք է կազմակերպվեն պլանավորված ու համակարգված ձևով։ Երեխաների, ծնողների, ուսուցիչների միջև համագործակցային հարաբերությունների ձևավորումն ամենից առաջ պայմանավորված է այն հանգամանքով, թե այդ գործընթացում ավագների միջև ինչպիսի փոխհարաբերություններ են հաստատվում։ Ծնողները և ուսուցիչները նույն երեխաների դաստիրակներն են։ Հետևաբար դաստիրակությունն արդյունավետ կլինի միայն նրանց համագործակցության պայմաններում, երբ ձևավորվեն դաստիրակության գործընթացի միասնական նպատակներ, ձգտումներ ու հայացքներ, համատեղ ուժերով մշակվեն դաստիրակչական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Ծնողների և ուսուցիչների համագործակցությունը ենթադրում է նաև երեխային ներկայացվող միասնական պահանջների, նրա զարգացման ծրագրերի և մեթոդիկաների մշակում։
Ուսուցիչների և ընտանիքի փոխներգործության բնույթը պայմանավորված է դպրոցի նկատմամբ ծնողների վերաբերմունքով, ինչպես նաև այն հանգամանքով, թե վերջիններս, ըստ իրենց իմացական կարողությունների, հայացքների ու դիրքորոշումների, որտեղ են իրենց տեսնում դաստիրակության գործընթացում։ Այդ պատճառով էլ ընտանիքի հետ աշխատանքն անհրաժեշտ է կառուցել տարբերակված, չպարտադրել փոխներգործության միատեսակ ձևեր, այլ կողմնորոշվել դեպի ծնողների պահանջմունքները, ընտանիքի և ընտանեկան դաստիրակության յուրահատկությունները, ծնողներին աստիճանաբար ներգրավել դպրոցի, դասարանի և իր երեխայի գործերում։ Իսկ դպրոցի և ծնողների համագործակցության հիմքը խմբային ու անհատական աշխատանքի ձևերն են։
Միաժամանակ կան հիմնախնդիրներ, որոնք մտահոգում են բոլոր ծնողներին կամ էլ կապված են դասարանում երեխաների դաստիրակության գործընթացի հետ Ուսուցիչները պետք է նկատի ունենան, որ ծնողները պատրաստ են քննարկել բոլոր այն հարցերը, որոնք շոշափում են երեխաների հետաքրքրությունները։ Ուսուցիչների և ծնողների փոխներգործության ակտիվ մեթոդներ կարող են լինել փորձի փոխանակման սեմինարները, ուսուցիչների և մասնագետների ( հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլն) հետ հանդիպումները։

Դասվարը  ծնողներին ներգրավում է դպրոցի նախագծային ամենատարբեր աշխատանքներում, խրախուսում է մասնակցությունը ծեսերին, միջոցառումներին։ Ուսուցիչների, դասավանդողների կարևորագույն խնդիրներից են ընտանիքի միասնության ու համախմբվածության նախադրյալների ստեղծումը, ծնողների և երեխաների փոխըմբռնման մթնոլորտի, ընտանիքում երեխաների համար հարմարավետ միջավայրի նախապատրաստումը, նրանց համատեղ գործունեության և շփման հմտությունների ձևավորումը։ Այդ կապակցությամբ նպատակահարմար է ծնողների և երեխաների համատեղ ստեղծագործական, տեխնոլոգիական աշխատանքների կազմակերպումը։
Ծնողների հետ համագործակցությունը ժամանակակից դպրոցի զարգացման, կրթական նպատակների իրականացման և երեխաների կրթության առավել նպաստավոր պայմանների ու կրթական միջավայրի ստեղծման կարևոր նախադրյալ է։
Ճիշտ եմ համարում ծնողի կապը  հոգեբանի, սոցիալական մանկավարժի հետ։ Հոգեբանը կամ սոցիալական մանկավարժը կարող են օգնել՝ որոշելու ծնողների հետ համագործակցության նպատակը։ Հատկապես հենց նրանք են տիրապետում այնպիսի տեղեկույթների, որոնք երբեք չեն ձեռքբերվոււմ հարցման միջոցով։ Ակնհայտ է, որ դժվար է դպրոցում իրականացնել յուրաքանչյուր երեխայի ծնողի հետ փոխներգործությունն ու համագործակցությունը իրենց մեջ ներառող հիմնախնդիրների ամբողջ ծավալով։ Սակայն հարկավոր է հոգեբանամանկավարժական ուղեկցությունը կազմակերպել այնպես, որ երեխան օգնություն և փոխըմբռնում որոնի ընտանիքում։ Այդպիսի ծառայության նպատակը, թերևս, երեխաների կրթության, դաստիրակության և զարգացման նպաստավոր պայմանների ապահովումն է, իսկ ամենակարոևր պայմաններից մեկը, անշուշտ, դպրոցի ու ընտանիքի համագործակցությունն է։ Ծնողների խորհրդատվության կազմակերպումը դպրոցում ունի իր առանձնահատկությունները։ Մի կողմից այն խիստ անհատական է, մյուս կողմից էլ անհրաժեշտ է հետևել ծնողների և երեխաների դժվարություններին, որպեսզի մանկավարժական շտկողական գործունեությունը չլինի ժամանակավրեպ։ Գաղտնիք չէ, որ երեխաների ծնողները զբաղված մարդիկ են։ Ուստի խիստ կարևոր է, որ խորհրդատվությունը կազմակերպվի նաև ծնողներին հարմար ժամերի, որպեսզի հնարավորություն ունենան միաժամանակ այլ խնդիրներ լուծել։Ծնողները պատասխանատվություն են կրում դպրոցական տարիքի երեխաների կրթության համար։ Իսկ պետությունը պարտավոր է որդեգրել մի այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի մարդու ամբողջ կյանքի ուսումնառությունը և անձնական զարգացման համար անհրաժեշտ հիմքեր։ Ընտանիքում երեխաները նույնպես ունեն իրենց պարտականությունները և պատասխանատվությունը։ Ժամանակակից հասարակության մեջ երեխաները և՛ ընտանիքներում, և՛ դպրոցներում պիտի ստանան միասնական ու ներդաշնակ դաստիրակություն։ Ո՛չ ծնողները, ո՛չ ուսուցիչները չեն կարող մեկուսացված փոխանցել այն բոլոր գիտելիքները, հմտությունները և արժեքները, որոնք անհրաժեշտ են երիտասարդներին՝ հասարակության մեջ պատշաճ կերպով ինտեգրվելու համար։ Ուսուցիչ-ծնող ճիշտ փոխհարաբերություննրը նպաստում են անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերմանը և անհատի արժեքային համակարգի ձևավորմանը։ Հենց առաջին օրերից ամուր հիմքի վրա պետք է լինի ծնող-ուսուցիչ փոխհարաբերությունը․ իրապես հարգելով և վստահելով ուսուցչին՝ ծնողը երեխայի մեջ հարգանք պիտի սերմանի դպրոցի և կրթության նկատմամբ

Հեռավար-առցանց ուսուցում

Ընտանեկան ստեղծագործական երևակայությունն շատ կարևոր է։ Ընտանեկան նախագծերն իրագործվելիս առաջ են գալիս բազմաթիվ խնդիրներ և նպատակներ, որոնցից են՝

  • ինքնակրթություն,
  • ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածություն,
  • ընտանեկան կրթության կազմակերպում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում,
  • անկաշկանդ խոսելու, բանավոր խոսքի զարգացում,
  • ուսումնասիրման շրջանակների ընդլայնում,
  • մեդիահմտությունների զարգացում,
  • ուսուցման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում և այլն։

Ընտանեկան նախագծերը շատ են՝ բազմազան ու մեկը մեկից հետաքրքիր։ Կարևորն այն է, որ չկա «պարտադիր» բաղադրիչ. նախագծերն ինքնաբուխ են, ինքնաստեղծ ու գրավող։
Ընտանեկան նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կրթական ծրագրի հիմքում։

Բաժին 3՝ Ընտանեկան նախագծերի տեսակները

Ընտանեկան ճամփորդություն

2020 թվականին երկրորդ մուտքս կրթահամալիր եղավ ընտանեկան ճամփորդությունով դեպի Արատես հինգ տարեկանների մի փոքր խմբով։
Արատեսյան եռօրյա ճամփորդությանը մասնակցեց 6 սովորող ընտանիքի անդամներով՝ հայրիկ, մայրիկ, նորածին եղբայր․․․ Ճամփորդության ընթացքում թե՛ սովորողները, թե՛ ծնողներն առավել մտերմանում են, դառնում մի իսկական մեծ ընտանիք։
Մեր դասարանի գրեթե բոլոր ճամփորդություններն են վերածվում ընտանեկան ճամփորդությունների, քանի որ մասնակցում է 70 տոկոս սովորողների ընտանիքի անդամները։ Շատ հաճախ լսում եմ տարբեր մարդկանցից, որ կրթահամալիրի կայքի ճամփորդությունների բաժինը կարծես ուղեցույց լինի հայրենագիտական ամենատարբեր ճամփորդությունների համար և այդ ուղեցույցից օգտվում են կրթահամալիրի  հետ կապ չունեցող անձիք, հյուրեր այլ երկրեներից։

Սա օրինակներից մեկն է, տարատեսակ ու բազմաբովանդակ  ճամփորդությունները կրթահամալիրի գլխավոր ձեռքբերումներից են։
Դեպի Արատես -2020
Դեպի Արատես -2021

Յուրաքանչյուր նախագիծ համարվում է կայացած, երբ տեսնում ես, որ այն գնացել է ընտանիք։ Դրա վառ ապացույցը մեր ընթերցողական նախագծերն են, երբ սովորողը տանում է տուն և այն քեզ վերադարձնում տատրոն- բեմադրության տեսքով։ Մասնակցում են ընտանիքի գրեթե բոլոր անդամները։
Մոնթե Վարդապետյանն ընտանիքի անդամների՝ եղբայրների, հայրիկի, մայրիկի հետ թատրոն -բեմադրությամբ ներկայացնում է Հ․ Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը։
«Չարի վերջը»
Այս նախագիծն առանձնացարել եմ, քանի որ թատրոն-բեմադրությանը մասնակցում է բացառապես ամբողջ ընատնիքը՝ նույնիսկ Մոնթեի  3 ամսական եղբայրը։

Այստեղ ամփոփված են Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորղների ընտանեկան աշխատանքերը։ Կարևորում եմ, երբ սովորողը չի սահմանափակվում ընտանեկան նախագծերը ներկայացնելու որևէ ձևաչափով՝ ներկայանում է ամենատարբեր գործիքներով՝ նվագելով, թղթե թատրոն-բեմադրությամբ, նկարելով, խոհանոցային աշխատանքով, տեխնոլոգիական գործունեությամբ, մարզվելով, ճամփորդելով․․․

Բացի թատերական և ընթերցողական նախագծերից ընտանիք են գնում նաև կրթահամալիրյան ծեսերը։Ընտանիքները սիրով մասնակցում եմ և՛ դպրոցում իրականցվող ծեսերին, և՛ տեսանյութերի միջոցով փոխանցում  տանն իրականացվող ծեսերի նախապատրաստական աշխատանքները՝ Ամանորի ծեսն ընտանիքում, Զատկի ծեսն ընտանիքում, Թթուդրիկի ծեսն ընտանիքում, Դդմածեսն ընտանիքում

«Ես կարողանում եմ» ընտանեկան նախագիծն իրականցվում է նույն ուսումնական տարվա մեջ երկու անգամ՝ տարեվերջին, տարեսկզզբին։ Նախագծի գլխավոր նպատակն այն է , որ, համեմատելով երկու աշխատանքները, երևա սովորողի պրոգրեսը։Ծնողն ակամայից տեսնում է, թե ինչ առաջընթաց ունի իր երեխան։

Ընտանեկան ֆլեշմոբեր
Այսօր բազմաթիվ մեթոդական նորարարություններ են փորձարկվում ուսուցման գործընթացում և դրանցից մեկն էլ ամենամսյա ֆլեշմոբերն են տարբեր առարկաներից։ Ամենամսյա Ֆլեշմոբերը «ստիպում են», որ սեբաստացի և ոչ սեբաստացի ընտանիքները նույն օրը, նույն ժամին համատեղ ուժերով, քննարկումներով կատարեն ֆլեշմոբերի առաջադրանքները։

Հարցում

 Հարց․ Արդյո՞ք ծնողները արդյունավետ են համարում ընտանեկան նախագծերի իրականացումը։

Պատասխան. 27 ծնողներից 19 -ը պատասխանեց ,որ արդյունավետ է  համարում ընտանեկան նախագծերը և սիրով մասնակցում է նախագծերի մեծ մասին։ 8 ծնող պատասխանեց, որ արդյունավետ է համարում, սակայն աշխատանքի բերումով չի կարողանում մասնակցել։

Ներկայացնում եմ մի քանի մեկնաբանություն ծնողի կողմից։

Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորող էլինա Վասիլյանի մայրիկ՝ Հասմիկ Թորոսյան

Ես Վասիլյան Էլինայի մայրիկն եմ և կպատմեմ մեր ընտանեկան նախագծերի նախապատրաստման և պատրաստման աշխատանքների մասին։

Մենք մեծ սիրով  ենք պատրաստում ընտանեկան նախագծերը։ Էլինան մեծ ոգևորվածությամբ է այն կատարում։ Նախօրոք թեմայի քննարկում ենք անում հասկանալու համար թե ինչի մասին է պետք խոսել, ցույց տալ։ Մի փոքր ես ուղղորդում եմ, այնուհետև թողնում եմ, որ ինքնուրույն մտքերը արտահայտի՝ այնպես, ինչպես ինքն է հասկանում։ Իսկ այն դեպքերում, երբ տեսարանային, մթնոլորտային տրամադրություն պետք է լինի, փորձում եմ օգնել, սակայն ոչ պարտադրել՝ հիմնականում իմ օգնությունը ստացվում է այնքանով, որ հուշումներ եմ անում, մնացած գործողությունները սիրում է ինքնուրույն կատարել։ Երբեմն, ես էլ եմ զարմանում, թե ինչ հետաքրքիր լուծումներ է գտնում։ Նկարահանում է հիմնականում ինքնուրույն, ավելի անկաշկանդ է իրեն զգում նկարահանման ընթացքում։ Հետո միասին նայում ենք տեսանյութը, քննարկում՝ որ հատվածներն այդքան հաջող չեն ստացվել կամ կարելի էր փոքր այլ կերպ անել։ Շտկում ենք, եթե հարկ է լինում  նորից նկարել, նկարում ենք կրկին։ Այս տարի Էլինան սովորել է ինքնուրույն մոնտաժել, հետաքրքիր էֆեկտներ տեղադրել։

Մեծ ոգևորվածությամբ է պատրաստում նախագծերը։

Շատ ուրախ եմ, որ ունեն նման նախագծեր։

Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորող Էմանուել Շահբազյանի մայրիկ՝ Մելանիա Թոմաս

Մենք կողմ ենք ընտանեկան նախագծերին, դա շատ է օգնում ծնող երեխա հարաբերություններին, որպեսզի ծնողը ևս ներառված լինի դասապրոցեսին։ Մեզ շատ հաճելի է, չնայած երբեմն տղաս հակառակում է նկարահանման հետ,բայց քանի որ ստիպողական չէ, հեշտ է լինում կառավարել ։

Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորող Մոնթե Վարդապետյանի մայրիկ՝ Անի Ասատրյան

Ընտանիք- Դպրոց, այս կարևորագույն համագործակցության մոդելը առավել իրատեսական և նպատակային է դառնում ընտանեկան նախագծերի առկայությամբ: Վերջիններիս շնորհիվ  և´ ծնողը, և´ ուսուցիչը բացահայտում է աշակերտի հետաքրորությունների, պահանջմունքների մի նոր շրջանակ: Ուսուցչի համար հնարավորություն է ստեղծվում աշակերտին ճանաչել ընտանեկան միջավայրում, կատարել համապաըասխան վերլուծություններ:

Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորող Մարի Մանուկյանի մայրիկ՝ Մարիամ Պալոյան

Իրականում ընտանեկան նախագծերը շատ դրական են անդրադառնում մեր աղջկա վրա, քանի որ նա շատ է սիրում ընտանիքի հետ ժամանակ անցկացնել։ Շատ գովելի է, երբ այդ ժամանակը ուսումնական նպատակներով է անցնում։ Երեխան սիրով և պատրաստակամությամբ է հայտնում իր մասնակցությունը։ Անգամ ինքն է առաջարկում իրականացման տարբերակները։  
Ընտանեկան նախագծերի դրական կողմերից են՝ ընտանիքի անդամների մտերմության ամրապնդումը,  երեխայի ինքնավստահության բարձրացումը, երեխայի ինքնադրսևորումը ընտանիքում։ Վերջապես, սիրո արտահայտման տարբերակ է իրար նկատմամբ։ Շնորհակալ եմ։  

     Սիրով, ծնող՝ Մարիամ Պալոյան

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

<<Դպիր>> մանկավարժական հանդես

https://www.arlis.am/documentview.aspx?docid=72808 ՀՀ
Կառավարության որոշում:

https://www.arlis.am/documentview.aspx?docid=119102 ՀՀ ընտանեկան
օրենսգիրք:

http://www.arlis.am/documentview.aspx?docID=74345 ՀՀ Հանրակրթության
մասին օրենք:

https://escs.am/files/files/2021-02-
08/c23df9485819d1e8030dcca275ff2d7d.pdf Ա. Պետրոսյան, «Դասղեկի
աշխատանքի կազմակերպումը դպրոցում»:

http://www.ysu.am/files/1-1511355539-.pdf ՀՊՄՀ, «Մանկության
հիմնախնդիրը ժամանակակից հայ ընտանիքում», Երևան, 2016:

http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/mankavarjutyun.pdf
Յու. Ամիրջանյան, Ա. Սահակյան, «Մանկավարժություն», Երևան, 2005:

Տարիքային հոգեբանություն

Մասնակիցներ՝ Երրորդ խումբ

Սկիզբը՝ 26.09.2022

Ավարտը՝30.09.2022

Ժամը՝ 15:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիր, 2-5

Տարիքային հոգեբանություն դասընթացի ծրագիրը՝ այստեղ

Էլ.հասցե՝ a-babayan@mskh.am

Շարունակել կարդալ “Տարիքային հոգեբանություն”

Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 1

Շարունակել կարդալ “Համընդհանուր ներառում”

Դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00 Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի

Վերապատրաստող մասնագետ՝ Մարիետ Սիմոնյան

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մոդուլը։ Թեմա 1, 4 ժամ, երկու հանդիպում

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Շարունակել կարդալ “Դիրքորոշում և արժեք”

Գնահատում․ ամփոփում

Վերապատրաստում
3-րդ խումբ
Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան
Այս շաբաթ պարտադիր ատեստավորման 3-րդ խումբն իր դասընթացն անցկացրեց տիար Գևորգի հետ։ Դասընթացի այս շաբաթվա բաղադրիչը սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն էր։ Այն բաժանված էր վեց պարապմունքի և ներառում էր 15 ժամ։ Յուաքանչյուր պարապմունքի քննարկել ենք նախապես առանձնացված թեմաները։ Հիմանական թեմաները հետևյալն էին՝ ե՞րբ են գնահատում, ո՞վ է գնահատում, ի՞նչն են գնահատում, ինչպե՞ս են գնահատում, ինչո՞ւ գնահատել։
Շատ հետաքրքիր ու բովանդակալից քննարկումներ ու բանավեճեր եղան։ Միմյանց լսեցինք, մեր կարծիքներով ու փորձով փոխանակվեցինք։ Կարևորում եմ, որ խմբում առանձնացված չեն միայն դասվարները, քանի որ հետաքրքիր է լսել Ավագ ու Միջին դպրոցի առարկայական դասավանդողների փորձը, առաջարկությունները, դիտարկումները։

Որպես ծնող նույնպես բացահայտումներ ունեցա և շատ ուրախ եմ, որ Ավագ դպրոցում դասավանդում են առողջ մտածելակերպ ունեցող ու անկողմնակալ դասավանդողներ։

Սովորողի գնահատում թեման այնքան կարևոր է, որ քննարկումները պետք է լինեն անընդհատ և շարունակելի։

Ֆոտոշար

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ

Ժամաքանակը՝ 5 ժամ

Կրեդիտների քանակը՝ 3

Ուսումնական գործընթացում՝ տարբեր նախագծեր, նյութեր ուսումնասիրելիս՝ սովորողի հետազոտական աշխատանքը, սովորողի՝ հետազոտական աշխատանք իրականացնելու խթանումը, դրա կազմակերպումն ուսուցչի համար կոնկրետ աշխատանք է։ Անհրաժեշտ է, որ դասավանդողն ինքն առանձնացնի սկզբունքներ, որոնց իրականացումն էլ կդառնա կոնկրետ ուսուցում և սովորողի, սովորողների խմբի աշխատանքը ընդունելու, գնահատելու հիմք։ Կարևոր է

1. Թեմայի ընտրությունը, ընտրության հիմնավորումը (որքանով է արդիական, ինչպես է ազդելու աշխատանքի, սովորողների վրա, ինչպես է զարգանալու)

2. Աշխատանքը նախագծելու կարողությունը

3. Աշխատանքին/ նախագծին ներկայացվող պահանջների սահմանումը

4. Աշխատանքը գնահատելու գործիքները

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. Բովանդակություն
  3. Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
  4. Բաժիններ
  5. Եզրակացություն, առաջարկություն
  6. Օգտագործված գրականություն

Թեմա՝

Ընտանեկան նախագծեր

  • ինքնակրթություն,
  • ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածություն
  • ընտանեկան կրթության կազմակերպում,
  • ընտանեկա ճամփորդություն
  • ընտանեկան ներկայացումներ
  • ընտանեկան ֆլեշմոբեր
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում,
  • անկաշկանդ խոսելու, բանավոր խոսքի զարգացում,
  • ուսումնասիրման շրջանակների ընդլայնում,
  • մեդիահմտությունների զարգացում,
  • ուսուցման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում և այլն։

օգտագործվող գրականություն՝ Դպիր

Աշխատանքը ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24:

Խորհրդատու մասնագետ՝ Լուսինե Փաշայան

Գնահատում

Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Շարունակել կարդալ “Գնահատում”

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում. մոդուլ 1

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Թեմա 1 (5 ժամ)․ Էլեկտրոնային փոստի ստեղծում և վարում 

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • էլեկտրոնային փոստի գրանցում հարմար հարթակում
  • Գրագետ նամակի կազմում
  • Նամակներ ուղարկել իրար․ անհատական, խմբային
  • Նամակի վերահասցեավորում
  • Ուղարկված նամակի որոնում

Էլեկտրոնային հասցեն օգտագործում եմ արդեն 8 տարի։

Թեմա 2 (5 ժամ)․ Ամպային տեխնոլոգիաների գործիքակազմը

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 3 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան  

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում

Մատենավարությամբ և Էլ հասցեով աշխատում եմ արդեն 8 տարի: Սովորողների ամենօրյա հաշվառումը, նախագծային աշխատանքների, ճամփորդությունների ամփոփումները ևս կատարվում են էլեկտրոնային մատյանում։

Թեմա 4 (4 ժամ)․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Կրթական կայքերի հղումների որոնում
  • Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն
  • Նյութերի, պաշարների գործածում
  • Նյութի որոնում
  • Նյութի արժեհավատության գնահատում
  • Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ

Օգտվում եմ կրթահամալիրի կայքերից և բլոգներից։

Ինքս գործածում եմ  wordpress.com , Microsoft Teams հարթակները:
Այցելում եմ «Քան» ակադեմիա կայք։
Հաճախ օգտվում եմ ԿԳՄՍՆԿՏԱԿԿԶՆԱԿ կայքերից։

Թեմա 5 (1 ժամ)․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Քննարկում
  • Ամփոփում

Օրվա ամփոփումը տեսանյութում

Օգնող հղումներ․

Վերապատրաստում․ Օր երկրորդ․ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Այսօր պարտադիր ատեստավորման հերթական օրն էր, որի ընթացքում Նվարդ Սարգսյանի հետ ծանոթացանք մեյլերի հետ ճիշտ աշխատելու կանոններին։

Ծանոթացան ամպային տարածքների հետ աշխատելու հմտություններին, հիմնական մասին ծանոթ էինք քանի որ օգտագործում ենք մեր աշխատանքի ընթացքում։

Օրվա ամփոփումը տեսանյութում՝