Ապրիլիկ․ ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, Մարի Միքայելյան, Քրիստինե Հովհաննիսյան

Ծրագրում՝

1-ին շաբաթ՝  «Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

2-րդ շաբաթ՝  «Զատկական բացիկներ». աշխատանք գունավոր թղթերով. տեխնոլոգիական գործունեության ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

3-րդ շաբաթ՝  «Ապրիլիկ». լողի ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

4-րդ շաբաթ՝ «Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

5-րդ շաբաթ՝ ««Երբ մեծը փոքր է, իսկ փոքրը մեծ է». ստեղծագործական երևակայության և մեդիահմտությունների ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

Դիտարկման թերթիկ՝

Ես. Ուսումնական նախագիծ

Նախագիծը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ առցանց միջավայրում իրականացնելու համար:

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը՝ շարունակական

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների(սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները տան անդամների հետ կարող են պատրաստել տիկնիկներ (ձեռնոց-տիկնիկ), որոնք  նրանց հնարավորություն կտան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Մաթեմատիկա

Բանավոր համրանք՝

  • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
  • Այսօր քանի՞ սովորող է կա խմբասենյակում/քանի՞ սովորող է միացել առցանց դասին/
  • Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում: Այսօր քանի՞ տղա կա դասարանում: /քանի՞ աղջիկ/տղա է միացել առցանց դասին: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները/դպրոցում/: Համեմատել իրեն և քրոջը/եղբորը: /տանը/
  • Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել: /դպրոցում,տանը/

 

Ազգային խաղեր


Նախագիծը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ առցանց միջավայրում իրականացնելու համար:

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Ժամանակահատվածը՝ շարունակական

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • ազգային խաղերի ուսուցում
  • տարածում

Խնդիրներ

  •  խաղերի ծանոթություն
  • խաղը դարձնել սովորողի  բնական գործունեության մաս
  • բնական,  անկաշկանդ  գործունեության ապահովում
  • խաղերի  տեսագրում, ձայնագրություն

Ընթացք

  • մեծահասակի օգնությամբ ուսումնասիրել, ծանոթանալ խաղերին
  • պատրաստել խաղերին բնորոշ աքսեսուարներ
  • տեսագրել խաղերը մշակել, ուղարկել դասվարին, դասվարի օգնականին

Արդյունք

  • կիմանա  ազգային խաղերը,
  • կկարողանա խաղալ
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող:

Շարունակել կարդալ “Ազգային խաղեր”

Ծանոթություն կրթահամալիրին. բլոգային-նախագծային ուսուցում

Կրթահամալիր դիմած մասնագետների  քառօրյա  վերապատրաստում
Հունիսի 3
Օր առաջին
Կրկին սիրելի, հարազատ միջավայրում էի՝ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի Մայր դպրոցում: Մայր դպրոցը լրիվ նոր նախագիծ է դարձել իր դեպի Բաբաջանյան փողոց մարզադաշտի եզրի լանջային լուծումներով, քանդակների պուրակով… օրեր հետո, վստահ եմ, չենք հիշի՝ ինչպիսին էր Մայր դպրոցի շրջական երեկ. կանաչն իր լուծումներով մոռացնել կտա։

Վերապատրաստվողների խմբով Սարալանջով քայլեցինք դեպի Քոլեջ: Ես տեսա այլ՝ տպավորիչ  Սարալանջ՝  նոր հմայքով, հանդերձանքով, խաղողի այգով: Չնայած այդքան էլ երկար ժամանակ չէի բացակայել կրթահամալիրի ֆիզիկական միջավայրից, բայց բավականին փոփոխություններ նկատեցի: Հիացա Վերնատան յուրահատուկ ու տրամադրող գեղեցկությամբ: Քոլեջի կազմակերպիչ ընկեր Մարիամը սիրով ներկայացրեց գինու-խաղողի դպրոցը, տիկին Շողիկն էլ հասցրեց բույսերի տեղափոխման գործնական աշխատանք իրականացնել ու ներկայացրեց բույսերի խնամքի ոսկե կանոններից մի քանիսը:
Շատ լավ տեղեկացված լինելով կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին՝ հաճույքով նորից տեսա, լսեցի ու այդ ընթացքում ներքին հպարտությամբ հետևում էի մյուս վերապատրաստվողների հիացած հայացքներին:

Վերապատրաստող մասնագետ՝ Նվարդ Սարգսյան
Օրվա ֆոտոշարը՝

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսին 5 տարեկանների խմբում իրականացրել ենք  հետևյալ նախագծերը՝

Աշխատակարգ 28.10 — 01.11.2019

Աշխատակարգ 21.10 — 25.10.2019

Աշխատակարգ 07.10 — 11.10.2019

Հոկտեմբերիկ . Ընտանեկան ֆլեշմոբ

«Հոկտեմբերիկ»․ Մարզական ստուգատես

Հոկտեմբերիկ. տեխնոլոգիական ստուգատես

Կոմիտաս 150. Հինգ տարեկանների «Հոկտեմբերիկ» ստուգատես

Հոկտեմբերիկ. տեխնոլոգիական ստուգատես / նախագիծ/

Իմ կավե ընտանիքը

Հյուսիսի 5 տարեկան խաղողագետիկները

Թթուդրիկի ծես

Ագարակում

Հյուսիսի  լողորդները

Ավազանկարչություն. Ամպն ու սարը

Բնագիտական փորձ / Գագիկ Խաչատրյանը/

Բնագիտական փորձ / Նոէ Դուրգարյան/

Բնագիտական փորձ / Եվա Հարությունյան/

Բնագիտական փորձ / Նարեկ Մնացականյան/

Բնագիտական փորձ / Ֆելիքս Հակոբյան/

Բնագիտական փորձ / Յուրա Նիկողոսյան

Խաղիկ / Նարեկ Մնացականյան/

Ձողիկը կաթոցիչ է / Սոֆիա Ադամյան/

Իմ բակը / Սոֆիա Ադամյան/

Պատրաստում եմ ծառ /  Սոֆիա Ադամյան/

Պլաստիլինե թրթուր / Սոֆիա Ադամյան/

Իմ եղնիկը / Սոֆիա Ադամյան/

Կենդանաբանական այգում / Գագիկ Խաչատրյան/

Իմ առաջին ճամփորդությունը / Մանե Մկրտչյան/

Իմ առաջին ճամփորդությունը / Սոֆիա Ադամյան/

Իմ առաջին ճամփորդությունը / Դավիթ Հակոբյան/

Իմ առաջին ճամփորդությունը / Անի Բարսեղյան/

Պոչատ աղվեսը / Դավիթ Հակոբյան/

Աշխատակարգ 28.10 — 01.11.2019

Հոկտեմբերի 28, երկուշաբթի

9.00-9.15-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00-   Մարզական դադար

10.05-10.25- Աշխատանք համակարգիչներով՝  նկարում են  Paint նկ. ծրագրով

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-12.00- Հեծանվավարություն

12.00-12.30-Երաժշտական գործունեություն. « Քուրիկ Զիզի», «Ջաղացս մանի, մանի»

12.30-13.00-Ճաշ

13.00-13.30- Լեզվագործունեություն, բանաստեղծությունների ամրապնդում, բառերի վանկատում և հեգում

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 29, երեքշաբթի

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.30-  Էլեկտրոնային խաղեր՝ Օրինաչափություններ 1,2 3

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-12.00- Լեզվագործունեություն Աթ. Խնկոյանի « Ծիածան» ստեղծագործության ամրապնդում

12.00-12.30 — Բանավոր մաթեմատիկա. Առարկաների համրանք, համեմատումթվի կազմություն

12.30-13.00- Ճաշ

13.00-13.30- Տեխնոլոգիական աշխատանք

Էլեկտրոնային խաղեր՝ Շատ-քիչ

1,2,3,4,5,6,7,8,9

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 30, չորեքշաբթի

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-9.45- Նախաճաշի կազմակերպում

9.45.00-10.10- Էլեկտրոնային խաղեր՝ Շատ-քիչ

1,2,3,4,5,6,7,8,9

10.30-12.30-  Թթուդրիկի ծես

12.30-13.00- Ճաշ

13.00-13.30-Մարզում ենք աչքերը 

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 31, հինգշաբթի

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.10 — Մոտորիկան զարգացնող աշխատանք աշխատանքային թերթիկներով

10.-10.30- Նախաճաշի կազմակերպում

10.30-11.00- Paint նկարչական ծրագրով նկարում ենք  « Անձրևը» հեքիաթի հերոսներին՝ Վտվտիկին, Կտկտիկին

11.00-12:00 —  «Հոկտեմբերիկ . ընտանեկան ֆլեշմոբ » ստուգատես

12:00 — 12:30 — Հեքիաթի վերապատմում՝ իրար շարունակելով. Դոնալդ Բիսեթ  «Անձրևը»

12.30-13.00 — Ճաշ

13.00-13.30 —  Լեզվագործունեություն Աթ. Խնկոյանի « Ժամացույց » ստեղծագործության ամրապնդում

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի 1, ուրբաթ

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00 — Բանավոր մաթեմատիկա. Առարկաների համրանք, համեմատումթվի կազմություն

10.00-10.30- Երաժշտական գործունեություն. « Քուրիկ Զիզի», «Ջաղացս մանի, մանի»

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11:00-12:00- Այլընտրանքային նկարչություն՝ վրձնին փոխարինում է փուչիկը

12:00 — 13:00 — Ճաշ

13:00 — 13:30 — Մուլտֆիլմի դիտում՝ Լավաշը, Գտնված երազ, Պինգվինաշեն

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Աշխատակարգ 21.10 — 25.10.2019

Հոկտեմբերի 21, երկուշաբթի

9.00-9.15-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00-   Մարզական դադար

10.05-10.25- Աշխատանք համակարգիչներով՝ ծանոթանում են Paint նկ. ծրագրի գործիքներին

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-12.00- Հեծանվավարություն

12.00-12.30-Երաժշտական գործունեություն. « Հարի, հարի խնոցի», «Ջաղացս մանի, մանի»

12.30-13.00-Ճաշ

13.00-13.30- Լեզվագործունեություն, բանաստեղծությունների ամրապնդում, բառերի վանկատում և հեգում

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 22, երեքշաբթի

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.30-  Էլեկտրոնային խաղեր՝ Օրինաչափություններ 1,2 3

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-12.00- Լեզվագործունեություն Հ. Թումանյանի « Քամին » ստեղծագործության ամրապնդում

12.00-12.30 — Հեքիաթի վերապատմում՝ իրար շարունակելով.   « Ով աշխատի, նա կուտի»

12.30-13.00- Ճաշ

13.00-13.30- Տեխնոլոգիական աշխատանք

Էլեկտրոնային խաղեր՝ Շատ-քիչ

1,2,3,4,5,6,7,8,9

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 23, չորեքշաբթի

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-9.45- Նախաճաշի կազմակերպում

9.45.00-10.10- Էլեկտրոնային խաղեր՝ Շատ-քիչ

1,2,3,4,5,6,7,8,9

10.30-11.30-  Հ. Թումանյանի «Արտուտիկ»  բանաստեղծության ամրաբնդում

12.30-13.00- Ճաշ

13.00-13.30-Մարզում ենք աչքերը 

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի 24, հինգշաբթի

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.10 — Մոտորիկան զարգացնող աշխատանք աշխատանքային թերթիկներով

10.-10.30- Նախաճաշի կազմակերպում

10.30-11.00- Paint նկարչական ծրագրով նկարում ենք  « Ով աշխատի, նա կուտի» հեքիաթի հերոսներին

11.00-12:00 —  «Հոկտեմբերիկ . Տեխնոլոգիական ստուգատես» ստուգատես

12:00 — 12:30 —  Բանավոր մաթեմատիկա. Լայն, նեղ,մեծ, փոքրթվի կազմություն

12.30-13.00 — Ճաշ

13.00-13.30- Առասպել հացի փշուրի մասին

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Հոկտեմբերի  25, ուրբաթ

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00 — Մաթեմատիկական գործունեություն. բանավոր համրանք 10-ի սահմանում, Լայն, նեղ,մեծ, փոքր

10.00-10.30- Երաժշտական գործունեություն. « Հարի, հարի խնոցի», «Ջաղացս մանի, մանի»

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11:30-13:00- Քայլքով գնում ենք դեպի Արևմտյան դպրոց , մի մասը լողում է փակ լողավազանում , մյուսը մասը գնում է Ագարակ՝ կենդանիներին կերակրելու և խնամելու:

13:00 — 13:30 — Ճաշ

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Առասպել հացի փշուրի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր հացի փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել: