Մարզատոն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք

«Ելք» ստուգատես

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում այսօր իսկական մարզատոն էր․ մարզական խաղեր էին իրականացնում Հյուսիսային դպրոցի 3-1 և 3-3 դասարանի սովորողները։ Թե ինչ հավես, ուրախ մարզական հանդիպում էր, դիտեք տեսանյությում։

Մարզական խաղերը կազմակերպեց Սուսաննա Պետրոսյանը։

Ելք ստուգատես․ Մարզական կարողությունների ցուցադրում

Տարոն Հայրապետյան

Էմիլի Ղազարյան

Վիկա Միսակյան

Արեգ Ասատրյան

Վարդան Մանուկյան

Մոնթե Մարգարյան

Ալեքսա Մուրադյան

Էմանուել Շահբազյան

Ալեն Սայամյան

Էլինա Վասիլյան

Մոնթե Վարդապետյան

Զառա Բեգլարյան

Նանե Խաչատրյան

Մամիկոն Մարգարյան

Պարգև Մկրտչյան

Ալեն Սայամյան

Անդրանիկ Ստեփանյան

Ֆելիքս Քոչինյան

Տիգրան Քոչունց

Ճամփորդություն Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Վայրը՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Օրը՝  Հունվարի 25

Ժամը՝ 13:00-13։45

Մեկնում՝ 12։30, վերադարձ՝ 14։15

Պատասխանատու՝ Մարի Միքայելյան

Օգնական՝ Սուսաննա Պետրոսյան

Ուղեկցող մարզիկ՝ Ռոբերտ Խաչատրյան

Հագուստը՝  ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ

Երթուղին՝  Հյուսիսային դպրոց-Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Քարտեզը՝

Նպատակը՝  Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղերի իրականացում

Խնդիրները՝  սառույցի վրա կանգնելու-սահելու, հավասարակշռությունը պահելու կարողություններ

Արդյունքում՝ պատրաստվում է ֆիլմ օրվա մասին, սովորողներն անհատական բլոգներում պատմում են իրենց տպավորությունների մասին:

Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից։

Նախահաշիվ՝

Մուտք՝  1500 դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

Ֆիզկուլտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, մարզական քայլք, վազք, շարժուն խաղեր, հեծանիվ: 5 և 6 տարեկանները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավը, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Որպես լրացուցիչ կրթություն սովորողը կարող է ընտրել լողը:

  • Ֆիզկուլտուրայի կազմակերպումը 1-3-րդ

1-3-րդ դասարաններում ֆիզկուլտուրան կազմակերպում են դասվարները, օգնում է ուսուցչի օգնականը։

Մարմնամարզական վարժությունները, պարապմունքները իրականացվում է Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում, հեծանվավարությունը՝ դպրոցի հեծանվաուղիներում, Սուրբ Երրորդություն եկեցեցու բակում։

3-րդ դասարան

  • Արագ վազք
  • Դանդաղ վազք
  • Ցատկերի տեսակների կիրառում
  • Հեռացատկ տեղից
  • Բարձրացատկ
  • Շարժախաղեր
  • Մաքոքավազք
  • Ցատկ առաջ
  • Ֆուտբոլ
  • Սահուն շարժումներ
  • Կեցվածքին ուղղված վարժություններ
  • Ընդհանուր մարմնամարզական վարժություններ
  • Լայն քայլք, դանդաղ քայլք, արագ քայլք
  • Կքանստումներ
  • Կքանիստ-ցատկ
  • Հավասարակշռության վարժություններ՝ քայլք ոտնաթաթերին, կանգ մեկ և երկու ոտքի վրա
  • Խաղեր օղակով, ցատկապարանով, գնդակով
  • Ազգային խաղեր
  • Հեծանվավարություն

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ֆիզկուլտուրա

Մարզական խաղեր․ համագործակցային նախագիծ

Պատրաստվելով մարզական ստուգատեսին՝ 2․3 դասարանի սովորողները մարզվում և մարզական խաղեր են խաղում Ավագ դպրոցի սովորողների հետ։

Մարզիչ և համակարգող՝ Սուսաննա Պետրոսյան

Մարմնամարզության ստուգատես

Հանրակրթական ամենամյա 7-րդ Մարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: 

Նպատակը՝ 
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2022

Օրը` Հունվարի  26

Ժամը` 11:00-11:45

Մասնակիցները՝ Արևներ ջոկատի ճամբարականներ  

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ

 Ստուգատեսի մասնակիցները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների նորմատիվները՝

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ՝

1-2-րդ  դասարան

ա. Կատարել շարային վարժություններ,«Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել

բ.  Քայլով մարշ  տեղում և ընթացքից

գ.    Օղակի պտտում 30 վայրկյան

դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով,

ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու

զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել ներքև  3-5 անգամ

ե. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ

ը. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի «Արևներ» ջոկատ
Օրը ՝ հունվարի 20
Ժամը՝ 11:20-14:00
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ

Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ”