Այցելություն ուսումնական ագարակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ, Մուտքի ճամբարի մասնակիցներ

Օրը՝ մարտի 31

Ժամը՝ 10։30-11։30

Վայրը ՝ Ուսումնական ագարակ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Օգնականններ՝ Ռոզա Մելիքյան, Սուսաննա Պետրոսյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն

Նպատակ՝

  • Ճանաչել ագարակի կենդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները

Անհրաժեշտ պարագաներ․

  • Ձիուկների համար բանջարեղեն /կաղամբ, գազար, խնձոր/
  • Ջուր
  • Արևապաշտպան գլխարկ

Նախագծի ընթացքը՝ Քայլքով կգնանք Ուսումնական ագարակ: Մասնակիցները կստանան  անհրաժեշտ տեղեկատվություն կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին: Ագարակում կկերակրենք կենդանիներին և կձիավարենք։

Արդյունքը՝ կհրապարակվի բլոգում։