Կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստում
Հունիսի 3
Օր առաջին
Կրկին սիրելի, հարազատ միջավայրում էի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցում: Մայր դպրոցը լրիվ նոր նախագիծ է դարձել իր դեպի Բաբաջանյան փողոց մարզադաշտի եզրի լանջային լուծումներով, քանդակների պուրակով… օրեր հետո, վստահ եմ, չենք հիշի՝ ինչպիսին էր Մայր դպրոցի շրջական երեկ. կանաչն իր լուծումներով մոռացնել կտա։
Վերապատրաստվողների խմբով Սարալանջով քայլեցինք դեպի Քոլեջ: Ես տեսա այլ՝ տպավորիչ Սարալանջ՝ նոր հմայքով, հանդերձանքով, խաղողի այգով: Չնայած այդքան էլ երկար ժամանակ չէի բացակայել կրթահամալիրի ֆիզիկական միջավայրից, բայց բավականին փոփոխություններ նկատեցի: Հիացա Վերնատան յուրահատուկ ու տրամադրող գեղեցկությամբ: Քոլեջի կազմակերպիչ ընկեր Մարիամը սիրով ներկայացրեց գինու-խաղողի դպրոցը, տիկին Շողիկն էլ հասցրեց բույսերի տեղափոխման գործնական աշխատանք իրականացնել ու ներկայացրեց բույսերի խնամքի ոսկե կանոններից մի քանիսը:
Շատ լավ տեղեկացված լինելով կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին՝ հաճույքով նորից տեսա, լսեցի ու այդ ընթացքում ներքին հպարտությամբ հետևում էի մյուս վերապատրաստվողների հիացած հայացքներին:
Վերապատրաստող մասնագետ՝ Նվարդ Սարգսյան
Օրվա ֆոտոշարը՝