Թթուդրիկի ծես

Թթուդրիկի ծես
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ծնողներ

Նպատակ— թթուդրիկի ծեսը որպես ուսումնական, ստեղծագործական գործունության ձև
Խնդիրներ— բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադելու կարողության զարգացում
Անհրաժեշտ մթերք
Գազար
Լոլիկ
Բազուկ
Կաղամբ
Ծաղկակաղամբ
Վարունգ
նեխուր,
Սխտոր, պղպեղ, աղ

Ընթացք
Սովորում ենք բանջարեղենների անունները
Հորինում ենք հանելուկներ բանջարեղենների մասին ։
Բանջարեղեններով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք թատրոն: Սովորողները հորինում-խաղում  են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:
Բանջարեղենները թթվելուն պես ամբողջ կրթահամալիրում հարիսայի օր է հայտարարվում և հենց այդ ժամանակ էլ համտեսում ենք թթուն ողջ սեբաստացիներով՝ մի մեծ սեղանի շուրջ, որն արդեն ավանդույթ է մեր կրթահամալիրում:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի 30 ամյակ

Նախագծի մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը` նոյեմբերի 4_15

Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հրապարակային դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները:

Դասարանական և ընտանեկան թեմաներ`

Մայրենի- Հորինում ենք տարբեր բանջարեղենային հեքիաթներ, նկարում ենք հեքիաթը:

Ծանոթություն- «Ես սեբաստացի եմ» -ամեն մեկը պատմում է, թե ինչպես է  ընկալում այս արտահայտությունը:

Կանոնադրություն- Կազմում ենք կանոնադրություն, օրենքներ, որոնք չպետք է խախտի իսկական սեբաստացին:

Համեմատություն- Ինչպիսի՞նն են  սեբաստացի ուսուցիչները, ինչո՞վ են տարբերվում մյուս ուսուցիչներից ։

Քննարկումներ  /դասարանական և առցանց/:

Թեմաներ`

  1. Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  2. Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը:
  3. Ի՞նչ կպատմեիր քո կրթահամալիրի մասին, եթե Սեբաստացուն հանդիպեիր:
  4. Ի՞նչ գիտի իմ շրջապատը Մխիթար Սեբաստացու մասին:

Մաթեմատիկա+տեխնոլոգիա- Թթվի ծեսի իրագործում:

Ծնողական համայնքի աջակցությամբ, օգնությամբ նախատատրաստվում ենք թթվի ծեսին:

  • Ցուցակ ենք կազմում
  • Հաշվարկներ ենք անում
  • Բաղադրատոմսեր ենք հավաքագրում
  • Խնդիրներ կազմում
  • Գնումներ ենք կատարում
  • Թթուդրիկի ծես ենք իրականացնում

Թթուդրիկի ծես

Ծառատունկ

Ամփոփում՝ Հարիսայի ծես

Երեխայի տունը

Ընթերցանություն

Դիդակտիկ նյութ։ Քարտեր կամ շեղատառ (մեկ սանտիմետրանոց տառերով) մակագրությամբ թղթիկներ և տարատեսակ շատ խաղալիքներ:

Իմ փորձից սովորեցի հստակ տարբերել գրավոր խոսքը բանավորից և համոզվեցի, որ դրանք բոլորովին միաժամանկյա գործողություն չեն: Ընդունված հայացքներին հակառակ՝ պնդում եմ, որ գրավորը նախորդում է ընթերցանությանը: Չեմ կարծում, որ կարդալը փորձ է, որով երեխան ստուգում է իր գրած բառը: Նա ընդամենը նշանները վերածում է հնչյունների, ինչպես առաջ հնչյուններն էր վերածում նշանների: Այդ ստուգման ժամանակ նա արդեն գիտի բառը, որը գրելիս կրկնում էր մտքում: Ես կարդալ եմ համարում հասկացության մեկնաբանումը ըստ գրաֆիկական պատկերների:

 

Երեխ

Շարունակել կարդալ “Երեխայի տունը”