Բացակայելու մասին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային փոստի միջոցով, անհնարինության դեպքում՝ հեռախոսով: Առանց տեղեկացման բացակայությունը գրանցվում է որպես անհարգելի։ Սովորողի անհարգելի բացակայության մասին գրասենյակի ղեկավարը նույն օրը զգուշացնում է ծնողին։ 6-12-րդ դասարանի, քոլեջի սովորողը անձամբ, 1-5-րդ դասարանի սովորողի ծնողը պարտավոր են ամենաուշը հաջորդ օրը բացատրություն ներկայացնել սովորողի անհարգելի բացակայության մասին:
Շարունակել կարդալ “Սովորողի, աշխատողի՝ բացակայելու, այդ մասին տեղեկացնելու կարգ”Աշխատակարգ 10․07-14․07․2023
Գործունեության ուղղությունները՝
- Ուշադրության, հիշողության , կենտրոնացմանը նպաստող ուսումնական խաղերի փաթեթ հավաքել 1-ին դասարանցիների համար
- Ընթերցողական նախագիծ ճամբարականների հետ
- Առարկայական ծրագրերի լրամշակում
- Դասավանդողի ուսումնական փաթեթի լրամշակում, նորացում
- Կաբինետների մաքրություն
- Միջավայրի ձևավորման, պարտիզպուրակային նախագծեր
- Սովորողների նախասիրությունների ճամբարների կազմակերպում
- պարտեզապուրակային գործունեություն, միջավայրի խնամք
Ընթերցողական նախագիծ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի ճամբարականներ
Ժամանակահատված՝ Հուլիսի 11,14
Ժամը՝ 10։00
Նպատակ՝
Նախագծի նպատակը, խնդիրները
- ճամբարական սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի գիրքը, ընթերցանությունը
- ճամբարականներին օգնել բացահայտել ընթերցանության անհամեմատելի ուրախությունը
- Զարգացնել կարդալու կարողությունները
- Զարգացնել բանավոր խոսքը
- Զարգացնել խոսողին լսելու կարողությունը
- Զարգացնել քննադատական և ստեղծագործական մտածողությունը
Բովանդակություն՝
Ընթերցել Թափանցիկ Ջակոմոն, Շոկոլադե ճանապարհը
- Առանձնացնել հերոսներին, փորձել ստեղծել նոր ավարտ:
- Ընթերցանության ընթացքը տեսանկարահանել, կամ ստեղծել թողարկում Ռադիոհեքիաթի համար:
6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար․ օր երրորդ
Այսօր ամփոփեցինք 2023-2024 ուսումնական տարվա 6 տարեկանների եռօրյա հունիսյան մուտքի ճամբարը։
Արդեն ընկերներ դարձած 6 տարեկան ճամբարականները, միմյանց օգնելով, հեծանիվ վարեցին՝ ցուցադրելով հեծանիվ վարելու իրենց կարողությունները։
Տեսանյութերը՝ Սուսաննա Պետրոսյանի
Կրկին հանդիպեցինք ընկեր Հասմիկի հետ, պատմեցինք նախորդ հանդիպման ընթացքում մեզ արդեն ծանոթ Կիկլիկո աքաղաղի մասին, երգեցինք ու սովորեցինք նոր երգ արև մասին։
Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսին իրականացրել եմ հետևյալ աշխատանքները`
Կազմել եմ 2-3-րդ դասարանների համար նախատեսված մայրենիի հունիս ամսվա ֆլեշմոբը
Երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի
Արհեստների, արվեստների քաղաք Գյումրի․ հայրենագիտական ճամփորդություն/նախագիծ/
Ելքով դեպի արհեստների և արվեստների քաղաք Գյումրի /ամփոփում/
Բարձունքի հաղթահարում՝ հակաբացիլ Կոմիտաս բարձունքին
Բարձունքի հաղթահարում․ Ծաղկունք,Սուրբ Սարգիս եկեղեցի
Դասարան համույթով հակաբացիլ տոնախմբություն
6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար /2023-2024 ուսումնական տարի/
6 տարեկանների մուտքի ճամբար․ օր առաջին /2023-2024 ուսումնական տարի/
6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար․ օր երկրորդ
6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար․ օր երկրորդ
Այսօր մուտքի ճամբարի երկրորդ օրն էր։ Այսինքն, առավոտյան ընդհանուր պարպամունքից հետո նախորդ օրվա քննարկում ունեինք անելու։
Ճամբարականները ոգևորված պատմում էին և միաբերան նշում, որ շատ տպավորված էին լողով ու այսօր նույնպես անհամբեր սպասում են, թե երբ են լողալու։
Ծանոթացան ընկեր Հասմիկի, ընկեր Միլենայի և ընկեր Տաթևի հետ։
Ընկեր Հասմիկի հետ սովորեցին «Կիկլիկո» երգը, փորձեցին սովորել երգի բառերը բերանացի։ Վաղը նորից կհանդիպեն ընկեր Հասմիկի հետ և կամրապնդեն երգի ուսուցումը։
Տեսանյութը՝ Սրբուհի Ներսիսյանի
Ընկեր Միլենայի հետ սովորեցին անգլերեն լեզվով ներկայանալ՝ ասել իրենց անունն ու տարիքը։
Տեսանյութը՝ Սրբուհի Ներսիսյանի
Ընկեր Տաթևի հետ իրականացրեցին թաց նկարչություն։
Թրջած վատմանների վրա ճամաբարականները ջրի մեջ խառնած ջրաներկ էին լցնում վրձնի օգնությամբ։
Մասնակիցները՝
Արեն Բարսեղյան |
| Մանե Ներսիսյան |
| Էլիզա Բաղդասարյան |
| Վահրամ Մնացականյան |
| Լեոնա Գրիգորյան |
| Հարոյան Մհեր |
| Նարեկ Բարոյան |
| Էլինա Գևորգյան |
| Գալուստյան Ասյա |
| Անգելինա Իսպիրյան |
| Նարե Մաթևոսյան |
| Գագիկ Կարապետյան |
| Սառա Պողոսյան |
| Կլարա Թովմասյան |
| Արմեն Բարսեղյան |
6 տարեկանների մուտքի ճամբար․ օր առաջին
Այսօր տեղի ունեցավ 6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբարը։ Հանդիպեցինք ուրախ, ամառային տրամադրությամբ, ծանոթացանք, ողջունեցինք միմյանց։
Աշխատեցին ընկեր Ալիսայի հետ։ Աշխատեցին կավով և «Ես» նախագծի շրջանակում պատրաստեցին իրենք իրենց։ Ի դեպ, հրաշալի պատրաստեցին․․․
Դե, էլ ինչ ամառային մուտքի ճամբար, առանց լողի․․․
Դիտարկում․
Հաճելի զարմացել եմ, երբ առաջին անգամ իրար հանդիպած 6 տարեկանները մտերմիկ զրույցով իրար էին հյուրասիրում իրենց մոտ եղած փոքրիկ բրդուճները։ Կարծում եմ՝ իսկական ընկերության մեկնարկը տրված է։
Օրվա ընթացքը՝ տեսանյութերում։
Տեսանյութերը՝ Սրբուհի Ներսիսյանի
Մասնակիցներ՝
| Արմեն Բարսեղյան |
| Արեն Բարսեղյան |
| Մանե Ներսիսյան |
| Էլիզա Բաղդասարյան |
| Վահրամ Մնացականյան |
| Յանա Եղիազարյան |
| Հարոյան Մհեր |
| Նարեկ Բարոյան |
| Էլինա Գևորգյան |
| Գալուստյան Ասյա |
| Տիգրան Ներսիսյան |
| Նարե Մաթևոսյան |
| Գագիկ Կարապետյան |
| Սառա Պողոսյան |
| Կլարա Էովմասյան |
| Անգելինա Իսպիրյան |
Ելքով դեպի արհեստների և արվեստների քաղաք Գյումրի
Արհեստների, արվեստների քաղաք Գյումրի․ հայրենագիտական ճամփորդություն / նախագիծ/
Հունիսի 9-ին մեր օրը սկսվեց ժամերգությամբ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ժամերգությունից հետո պետք է գնայինք Գյումրի։ Սովորողների ոգևորությանը չափ ու սահաման չկար։ Ինչ իմացել էին, որ պետք է ճամփորդեինք, ու այն էլ Գյումրի, ուրախությունից տեղները չէին գտնում։
Վերջապես հասանք «Արհեստների ու արվեստի քաղաք»՝ Գյումրի։ Սովորողներն առաջին անգամ էին այցելում հայոց հայրաքաղաք Գյումրի, այդ էր պատճառը, որ ուսումնասիրում էին քաղաքի ամեն մի քար, ամեն մի շենք։ Նախքան ճամփորդությունն իրականացնելը՝ մենք խոսել էինք Գյումրու մասին, սովորողները ծնողներին ևս փոխանցել էին այն տեղեկությունները, որոնք միասին էինք քննարկել դպրոցում։ Երևի մեր քննարկումներն ու զրույցներն էին ազդել սովորողների՝ այդչափ ուշադիր ամեն քար ու շենք զննելու, ուսումնասիրելու վրա։
Երկու օր տևած ճամփորդությունը մի ակնթարթի նման անցավ, քանի որ տեսնելու, պատմելու, զննելու վայրերն այնքան շատ էին, որ չհասցրեցինք ձանձրանալ։ Եղանք Սև ամրոցում, որտեղ էլ «Հակաբացիլ Կոմիտաս»-ով ողեղեցինք ամրոցի շրջակայքը։ Ամրոցի տարածքում գտնվող մարդիկ ևս միացան մեզ։ Մեր հայրենագետ-ուսուցիչ ընկեր Ֆլորան ներկայացրեց ամրոցի տարածքը, կառուցման պատմությունը։ Այցելեցինք Ձիթողցոնց տուն, որտեղ էլ ծանոթացանք Գյումրու կենցաղի պատմությանը, սովորողներին սեղմ ներկայացվեց Գյումրու ընդհանուր պատմությունը։ Հետո եղանք Իլյուզիաների թանգարանում, որտեղ սովորողները տարբեր հետաքրքիր լուսանկարներ արեցին տարբեր անկյուններից։ Սոովորողներին այստեղ ամեն ինչն էր հետաքրքիր։ Գորկու անվան այգում՝ Անֆիթատրոնի տարածքում ունեցանք այլընտրանքային նկարաչություն, որը կազմակերպել էր սեբաստացի Հանայի մայրիկը՝ նկարիչ Սոնա Բաղդասարյանը։ Իսկ հետո ճանապարհը մեզ տարավ դեպ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «Վառեմ-մարեմ» պատշգամբի դիմաց գտնվող արհեստանոցը։ Այստեղ էլ ծնողները սովորողների հետ միասին ունեցան հետաքրքիր ժամանակ։ Հաջորդ օրը այցելեցինք «Գյումրիկ» արհեստանոց և սովորողներն իրենց ձեռքերով վարպետ Արսենի հետ պատրաստեցին փայտե Գյումրիկները։
Գյումրու ճամփորդության մանրամասները՝ տեսանյութում։
Սև ամրոց․ հակաբացիլ Կոմիտաս
Այընտրանքային նկարչություն
Ձիթողցոնց տուն
Այցելություն «Գյումրիկ» արվեստանոց
Թափառումներ Գյումրիում
Բարձունքի հաղթահարում․ Ծաղկունք,Սուրբ Սարգիս եկեղեցի
Ելք ստուգատես
Բարձունքի հաղթահարում նախագծերով իրականացրեցինք ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ:
Բարձունքը հաղթահարեցինք հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ուստի բարձունքը հաղթահարելուց հետո Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից բակում շնորհավորեցինք ու նշեցինք տոնը կոմիտասյան երգերով։
Դիտարկում եմ դասընկերոջս բլոգը
Ելք ստուգատես
Նպատակը՝ դասընկերների բլոգների ուսումնասիրություն, հրապարակված նյութի ամսաթիվը ճշտելու, հղում կցելու կարողությունների կիրառում:
Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրել է իրեն կցված դասընկերոջ բլոգը: Հաշվել մայիս ամսվա ընթացքում հրապարակված նյութերի քանակը, առանձնացրել իր հավանած նյութի հղումը:
Մամիկոն Մարգարյան
Պարգև Մկրտչյան
Էլինա Վասիլյան
Էլինա Վասիլյան
Տիգրան Քոչունց
Արեգ Ասատրյան