Մանկավարժական ակումբ

 Մանկավարժական ակումբ

Օր առաջին

VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  1. Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը նպատակաուղղված է ուսումնառության ակնկալվող
    վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորմանը, ներկայացված է բովանդակության բաղադրիչներով,
    ուսումնական բնագավառներով և որոշակիացվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական
    ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների՝
    ուսումնական բնագավառների ուղղվածությանը համապատասխան առարկայական չափորոշիչների, ծրագրերի միջոցով
    և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված
    ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշվածհարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային
    արժեքները։
  1. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ
    բաղադրիչները՝
    1) գիտելիք.
    2) հմտություն.
    3) դիրքորոշում.
    4) արժեքային բաղադրիչ:
  2. Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է
    ուսումնառության օբյեկտով և բնույթով, գործունեության և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով:
  3. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով 1) հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզականպատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում. 2) հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում. 3) օտար լեզուներ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայանում է մի շարք լեզուներով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, որոնցից առնվազն երկուսի ուսուցումը միտված է աշակերտների շրջանում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը։ Բնագավառը շեշտադրում է աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով. 4) մաթեմատիկան (ԲՏՃՄ). բնագիտական ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում աջակցող տեխնոլոգիաների
    կիրառմամբ.

    7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը
    ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական
    դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի,
    արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության,
    ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը
    նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու
    վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ
    վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և
    կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ,
    նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։
  4. Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ
    փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
    1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
    2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
    3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
    4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
    5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
    6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
    7) թեմաները և դրանց բովանդակությունը.
    8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
    9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:
  5. Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի
    ուղղվածության` պահպանելով Չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա սահմանված կարգով
    մշակվում են թեմատիկ և անհատական ուսուցման պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ և այլ
    ուսումնական նյութեր:
  6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի կրթության արդյունավետ կազմակերպման
    նպատակով հանրակրթական ծրագրերը կարող են իրականացվել անհատական ուսուցման պլանավորման միջոցով:

Օր երկրորդ

VII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ

19. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպականիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։

20. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանում ուսումնական բնագավառներն են`

1) Հայոց լեզու և գրականություն.

2) Հայրենագիտություն.

3) Օտար լեզուներ.

4) ԲՏՃՄ.

5) Արվեստ և արհեստ.

6) Հասարակություն, հասարակական գիտություններ.

7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

21. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակվում են ընդհանուր, մասնագիտացված և հատուկ հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները։

22. Ուսումնական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝

1) պետական բաղադրիչ.

2) դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին և նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։

23. Պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը:

24. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, պետական բաղադրիչով սահմանված առարկաներին և խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

25. Դպրոցի կողմից սահմանվում են տվյալ դասարանի առարկայացանկը, առարկաներին և հետազոտական աշխատանքներին և խմբակներին հատկացված շաբաթական ժամաքանակները՝ պահպանելով 26-րդ, 27-րդ և 29-րդ կետերի պահանջները:

26. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝

1) տարրական դպրոց` ոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3590.

2) հիմնական (միջին դպրոց)` ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 5950.

3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080:

27. Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝

1) տարրական դպրոց` 3590, որից պետական պարտադիր բաղադրիչ 1733, դպրոցական պարտադիր բաղադրիչ 1857, որից 359-ը՝ ընտրովի.

2) հիմնական (միջին դպրոց)` 5950, որից պետական պարտադիր բաղադրիչ 2673, դպրոցական պարտադիր բաղադրիչ 3277, որից 238-ը՝ ընտրովի.

3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական պարտադիր բաղադրիչ 1633, դպրոցական պարտադիր բաղադրիչ 2387, որից 612-ը՝ ընտրովի:

28. Հանրակրթական պետական ծրագրի ծավալները պետք է համապատասխանեն պետական պարտադիր բաղադրիչի ժամաքանակին: Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները պետք է համապատասխանեն կրթական աստիճանին հատկացված ամբողջ ժամաքանակին և տոկոսային արտահայտմամբ կազմում են.

Աղյուսակ 1

Ուսումնական բնագավառՏարրական 3590Միջին 5950Ավագ 4080
Հայոց լեզու և գրականություն24-28%13-16%9-20%
Հայրենագիտություն5%10%8%
Օտար լեզուներ10-15%12.5-15%5-13%
ԲՏՃՄ20-28.5%33-36%12,5-38%
Արվեստ և արհեստ10-16%8-9%3-5%
Հասարակություն, հասարակական գիտություններ2%5-6%6-12%
Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն7-9%7-8%7-10%
Ընտրովի բաղադրիչ10%4%6%

29. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է՝ 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-4-րդ դասարանների համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ։ Ըստ դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է ուսումնական հաստատությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարական կանոնները և նորմերը:

30. Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը 45 րոպե է։ Տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական ուսուցման պլանով իրականացվող մեկ դասաժամը հավասարեցվում է երկուսի:

31. Պետական բյուջեի միջոցներից պետական հանրակրթական ուսումնական հաստատության նախաձեռնությամբ իրականացվող այլընտրանքային, փորձարարական, հեղինակային և այլ ծրագրերի իրականացումը ֆինանսավորվում և (կամ) համաֆինանսավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

32. Ուսումնական պլանների և ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ:

Օր երրորդ

IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:

41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

Գործնական աշխատանք

  • ե՞րբ են գնահատում

Կրտսեր դպրոցում գնահատանիշ չկա, գնահատումն արվում է զարգացման բնութագրի միջոցով որպես վերջնարդյունք, իսկ տարվա ընթացքում գնահատում արվում է անընդհատ։

  • ո՞վ է գնահատում

Գնահատումն արվում է դասավանդողի, սովորողի, ծնողի կողմից։

  • ի՞նչն են գնահատում

Սովորողի ներգրավածությունը իրակացվող աշխատանքներին, կատարած աշխատանքը, ձեռք բերած հմտությունները, վարքը։

  • ինչպե՞ս են գնահատում

Ըստ յուրացրած հմտությունների՝ լրացվում է զարգացման թերթիկ։

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Սովորողին ավելի ոգևորելու, մոտիվացնելու միջոցներից մեկն է։

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Քանի որ ես կրտսեր դպրոցում եմ աշխատում, կգրեմ կրտսեր դպրոցի մասին։

Ըստ իս, շատ ճիշտ է կրտսեր դպրոցում գնահատանիշի բացակայությունը, այդպես թե՛ սովորողները, թե՛ ծնողները, թե՛ դասվարը համագործակցում և աշխատում են առողջ մթնոլորտում։ Շատ կարևորում եմ, երբ սովորողին գնահատում են կատարած աշխատանքի համար և եթե գնահատողը լինում է սովորողի համար հեղինակություն, ապա սովորողն էլ ավելին անելու մոտիվացիա է ունենում։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատումը միջոց է , որ յուրաքանչյուր սովորողի համար պարզ լինի իր ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, պատկերացումների մակարդակն ու ընդհանուր պատկերը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատումը պետք է իրականացվի անկողմնակալության ու արդարության սկզբմունքով, երբեմն էլ՝ սովորողի առանձնահատկությունից ելնելով։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային: 

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում (Գծակարգ):

·       Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:

· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:

·  Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:

· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:

·    Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում: 

Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:

Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:

Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու գնահատման ընտրությունը:

Յուրաքանչյուր դասին ուսուցչի համար կարևոր է խորհել հետևյալ հարցերի շուրջ.

·      Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:

·      Ինչպե՞ս կարող եմ ստուգել:

·      Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:

·  Եթե առաջադրանքը դժվարություն է առաջացրել, ապա ի՞նչ պետք է փոխել դասավանդման մեթոդներում:

Գոյություն ունեն սովորողների ակտիվության մի քանի ուղղություններ.

  • ուսուցման նպատակների և արդյունքների ընկալում, 
  • սովորողների կողմից գնահատման չափանիշների ընկալում,
  • ուսուցչի կողմից համապատասխան հնարների կիրառում:

Առաջարկ

Առաջարկում ենք աճի բնութագրում ավելացնել պատուհան, որտեղ ծնողը կարող է կատարել իր դիտարկումը սովորողի ուսումնական գործունեության վերաբերյալ։

Օր չորրորդ

Սովորողներին ներկայացվող որակական պահանջներ՝ ըստ կրթական աստիճանների

ձևակերպել հեղինակային կրթական ծրագրի սովորողին ներկայացվող որակական պահանջներն՝ ըստ ձեր դասավանդած առարկայի։

Սոցիալական զարգացում Ինքնուրույն է:
Կազմակերպում է իր աշխատանքը, սովորում է, որոշում է՝ ինչ է ուզում սովորել:
Պարտաճանաչ է:
Ուշադիր է շրջապատի մարդկանց հանդեպ:
Ճանաչում է իր և շրջապատի մարդկանց հույզերը, դրսևորում է համապատասխան վարք:
Գիտի անձնական հիգիենայի կանոնները, կիրառում է դրանք:
Ուշադիր է իր և ուրիշների գույքի, իրերի հանդեպ:
Բարեկիրթ վերաբերմունք է դրսևորում հասակակիցների և մեծահասակների նկատմամբ: Գնահատում է իր արարքները և պատասխանատու է դրանց համար:
Փորձում է ուղղել սխալ գործողությունների հետևանքները: 
Կարողանում է կազմակերպել իր օրը (գիտի իր օրվա ռեժիմը, կարողանում է հետևել դրան); Ընկերներից սովորում է։ 
Վերլուծում է տարբեր իրավիճակներ և լուծումներ առաջարկում:
Նախաձեռնում է իր և ընկերների  գործունեությունը:
Առաջարկում է նոր գաղափարներ, դրանց իրականացման եղանակներ:
Խմբային գործունեության ժամանակ դրսևորում է հանդուժողականություն, իր ունեցածը կարողանում է փոխանցել:

մեջբերել չափորոշչի համապատասխան հատվածը

  1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետՉափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները ըստ կրթական
    աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝
    ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները,
    հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և
    առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման
    կարգը:
  2. Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերի
    և դրույթների համաձայն:
  3. Չափորոշիչը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության
    քաղաքականության ապահովմանը:
  4. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝
    առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն
    առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
  5. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական
    հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։

Թողնել մեկնաբանություն