6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ

Ժամանակահատված. հունիսի 19-21, ժամը 10:00-12:00

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան

Օգնականներ՝ Սուսան Պետրոսյան

Մասնակիցներ. կրթահամալիրի  Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ

Շարունակել կարդալ “6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար”

Մանկավարժական ակումբ

 Մանկավարժական ակումբ

Օր առաջին

VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  1. Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը նպատակաուղղված է ուսումնառության ակնկալվող
    վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորմանը, ներկայացված է բովանդակության բաղադրիչներով,
    ուսումնական բնագավառներով և որոշակիացվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական
    ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների՝
    ուսումնական բնագավառների ուղղվածությանը համապատասխան առարկայական չափորոշիչների, ծրագրերի միջոցով
    և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված
    ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշվածհարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային
    արժեքները։
Շարունակել կարդալ “Մանկավարժական ակումբ”