Այսօր ամփոփեցինք 2023-2024 ուսումնական տարվա 6 տարեկանների եռօրյա հունիսյան մուտքի ճամբարը։ Արդեն ընկերներ դարձած 6 տարեկան ճամբարականները, միմյանց օգնելով, հեծանիվ վարեցին՝ ցուցադրելով հեծանիվ վարելու իրենց կարողությունները։
Տեսանյութերը՝ Սուսաննա Պետրոսյանի
Կրկին հանդիպեցինք ընկեր Հասմիկի հետ, պատմեցինք նախորդ հանդիպման ընթացքում մեզ արդեն ծանոթ Կիկլիկո աքաղաղի մասին, երգեցինք ու սովորեցինք նոր երգ արև մասին։
Այսօր մուտքի ճամբարի երկրորդ օրն էր։ Այսինքն, առավոտյան ընդհանուր պարպամունքից հետո նախորդ օրվա քննարկում ունեինք անելու։
Ճամբարականները ոգևորված պատմում էին և միաբերան նշում, որ շատ տպավորված էին լողով ու այսօր նույնպես անհամբեր սպասում են, թե երբ են լողալու։
Ծանոթացան ընկեր Հասմիկի, ընկեր Միլենայի և ընկեր Տաթևի հետ։
Ընկեր Հասմիկի հետ սովորեցին «Կիկլիկո» երգը, փորձեցին սովորել երգի բառերը բերանացի։ Վաղը նորից կհանդիպեն ընկեր Հասմիկի հետ և կամրապնդեն երգի ուսուցումը։
Տեսանյութը՝ Սրբուհի Ներսիսյանի
Ընկեր Միլենայի հետ սովորեցին անգլերեն լեզվով ներկայանալ՝ ասել իրենց անունն ու տարիքը։
Տեսանյութը՝ Սրբուհի Ներսիսյանի
Ընկեր Տաթևի հետ իրականացրեցին թաց նկարչություն։ Թրջած վատմանների վրա ճամաբարականները ջրի մեջ խառնած ջրաներկ էին լցնում վրձնի օգնությամբ։
Այսօր տեղի ունեցավ 6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբարը։ Հանդիպեցինք ուրախ, ամառային տրամադրությամբ, ծանոթացանք, ողջունեցինք միմյանց։
Աշխատեցին ընկեր Ալիսայի հետ։ Աշխատեցին կավով և «Ես» նախագծի շրջանակում պատրաստեցին իրենք իրենց։ Ի դեպ, հրաշալի պատրաստեցին․․․
Դե, էլ ինչ ամառային մուտքի ճամբար, առանց լողի․․․
Դիտարկում․ Հաճելի զարմացել եմ, երբ առաջին անգամ իրար հանդիպած 6 տարեկանները մտերմիկ զրույցով իրար էին հյուրասիրում իրենց մոտ եղած փոքրիկ բրդուճները։ Կարծում եմ՝ իսկական ընկերության մեկնարկը տրված է։
Հունիսի 9-ին մեր օրը սկսվեց ժամերգությամբ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ժամերգությունից հետո պետք է գնայինք Գյումրի։ Սովորողների ոգևորությանը չափ ու սահաման չկար։ Ինչ իմացել էին, որ պետք է ճամփորդեինք, ու այն էլ Գյումրի, ուրախությունից տեղները չէին գտնում։
Վերջապես հասանք «Արհեստների ու արվեստի քաղաք»՝ Գյումրի։ Սովորողներն առաջին անգամ էին այցելում հայոց հայրաքաղաք Գյումրի, այդ էր պատճառը, որ ուսումնասիրում էին քաղաքի ամեն մի քար, ամեն մի շենք։ Նախքան ճամփորդությունն իրականացնելը՝ մենք խոսել էինք Գյումրու մասին, սովորողները ծնողներին ևս փոխանցել էին այն տեղեկությունները, որոնք միասին էինք քննարկել դպրոցում։ Երևի մեր քննարկումներն ու զրույցներն էին ազդել սովորողների՝ այդչափ ուշադիր ամեն քար ու շենք զննելու, ուսումնասիրելու վրա։
Երկու օր տևած ճամփորդությունը մի ակնթարթի նման անցավ, քանի որ տեսնելու, պատմելու, զննելու վայրերն այնքան շատ էին, որ չհասցրեցինք ձանձրանալ։ Եղանք Սև ամրոցում, որտեղ էլ «Հակաբացիլ Կոմիտաս»-ով ողեղեցինք ամրոցի շրջակայքը։ Ամրոցի տարածքում գտնվող մարդիկ ևս միացան մեզ։ Մեր հայրենագետ-ուսուցիչ ընկեր Ֆլորան ներկայացրեց ամրոցի տարածքը, կառուցման պատմությունը։ Այցելեցինք Ձիթողցոնց տուն, որտեղ էլ ծանոթացանք Գյումրու կենցաղի պատմությանը, սովորողներին սեղմ ներկայացվեց Գյումրու ընդհանուր պատմությունը։ Հետո եղանք Իլյուզիաների թանգարանում, որտեղ սովորողները տարբեր հետաքրքիր լուսանկարներ արեցին տարբեր անկյուններից։ Սոովորողներին այստեղ ամեն ինչն էր հետաքրքիր։ Գորկու անվան այգում՝ Անֆիթատրոնի տարածքում ունեցանք այլընտրանքային նկարաչություն, որը կազմակերպել էր սեբաստացի Հանայի մայրիկը՝ նկարիչ Սոնա Բաղդասարյանը։ Իսկ հետո ճանապարհը մեզ տարավ դեպ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «Վառեմ-մարեմ» պատշգամբի դիմաց գտնվող արհեստանոցը։ Այստեղ էլ ծնողները սովորողների հետ միասին ունեցան հետաքրքիր ժամանակ։ Հաջորդ օրը այցելեցինք «Գյումրիկ» արհեստանոց և սովորողներն իրենց ձեռքերով վարպետ Արսենի հետ պատրաստեցին փայտե Գյումրիկները։
Բարձունքը հաղթահարեցինք հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ուստի բարձունքը հաղթահարելուց հետո Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից բակում շնորհավորեցինք ու նշեցինք տոնը կոմիտասյան երգերով։
Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրել է իրեն կցված դասընկերոջ բլոգը: Հաշվել մայիս ամսվա ընթացքում հրապարակված նյութերի քանակը, առանձնացրել իր հավանած նյութի հղումը:
Նախագծի մասնակիցներ՝ 2023 — 2024 ուսումնական տարվա առաջին դասարան ընդունվող 6 տարեկաններ
Նախագծի ժամանակահատված՝ ապրիլ-օգոստոս ամիսներ
Նախագծինպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու-ինքնադրսևորվելու հնարավորություն:
Ընթացք՝ առաջին դասարան ընդունվող սովորողները ներկայանում են, պատմում իրենց մասին։ Խոսում սիրելի խաղի, հերոսների, խաղալիքների, գույների և այլնի մասին։ Ծնողների օգնությամբ տեսագրում են, տեղադրում youtube-ում և հղումը ուղարկում ինձ /m.miqaelyan@mskh.am-հասցեին/
Մուտքի ճամբարին մասնակցող սովորողին առաջարկվում է ընտրել ներքոնշյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և տեսանյութով պատմել .
Ո՞վ է ինքը․
Իր անվան պատմությունը
Իր ընտանիքի մասին
Իր նախասիրությունների մասին
Իր առօրյայի մասին
Ի՞նչու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը
Նկարագրություն պատկերացրած դպրոցի մասին
Ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը/նկարագրություն/
Տեխնիկական պահանջներ՝
Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը կամ բացօթյա տարածքում
Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
Հանդերձանքը շատ վառ, զոլերով, բծավոր չլինի, պատկերը չայրելու համար
Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում։
Նախագծի արդյունքում ստեղծված տեսանյութերի 2020 -2021 ուսումնական տարվա փաթեթըորպես օրինակ՝