Լեգենդներ տոնածառի մասին

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Ս. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը: 

Շարունակել կարդալ “Լեգենդներ տոնածառի մասին”

Հետքրքրիր փաստեր ձյան մասին

1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր: 

2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: 

4. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:

5. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

6. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.)  փողոցները: 

7. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:

8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:

Աշխատակարգ 19․12 — 23․12․2022

Նկարը՝ Տիգրան Քոչունցի

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Ամանորի ծես 2022

Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական խաղեր՝

Ուսումնական տեսանյութեր՝

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 19․12 — 23․12․2022”

Ամանորի ծես

Օր՝ դեկտեմբերի 23

Ժամ՝ 12.00

 Վայր՝ Արտասահման

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Շարունակել կարդալ “Ամանորի ծես”

Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Ներկայացումը՝  «Սանտայի հյուրերը»

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն

Օրը՝  դեկտեմբերի 19

Մեկնումը՝ Հյուսիսային դպրոց, ժամը՝ 12:20

Շարունակել կարդալ “Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն”