Ահա, արդեն դեկտեմբերն է՝ նախատոնական օրերը։ Ժամանակն է դասասենյակում ապահովել տոնական տրամադրություն։ Էլ ի՞նչ տոնական տրամադրություն՝ առանց տոնածառի՝ ոչ սովորական, այլ՝ այլընտրանքային, տարբերվող ու մեր ձեռքերով պատրաստած։ Մեզ այս հարցում օգնության եկավ սեբաստացի Հանայի մայրիկը՝ Սոնան։
Տոնածառը պատրաստելու համար մենք օգտագործեցինք նկարչական մոլբերտ, եղեգներ, տոնածառի ճյուղեր ու էլի մեր ձեռքերով պատրաստած լույսեր։
Տեսեք՝ թե ինչ հետաքրքիր է ստացվել։