2021֊2022 ուսումնական տարին ամփոփում են 2֊3 դասարանի սովորողները

Էմանուել Շահբազյան

Արփի Փաշինյան

Ամփոփենք այս ուսումնական տարին: Սկսենք ճամփորդություններից, քանի որ ես ճամփորդել շատ եմ սիրում: Այս տարի մենք շատ ենք ճամփորդել: Առաջին ճամփորդությունը եղել է դեպի Արզական:Այս ճամփորդությունը  նվիրված էր  Գիտելիքի օրվան: Հաջորդ ճամփորդությունը Թեժառույք  վանական համալիրն էր: Մենք հաղթահարեցինք բարձունքը: Մենք  եղել  ենք  շատ  թատրոններում՝ Ստվերային թատրոն, Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոն, Հովհաննես Թումանյանի անվան  տիկնիկային  թատրոն, Պատանի հանդիսատեսի թատրոն, Սոս Սարգսյանի համազգային թատրոն: Եղել ենք Ծաղկեվանքում, Դղերի եկեղեցում, Բջնու բերդում: Քայլել ենք Ջրվեժի անտառպարկում, Հրազդանի կիրճում: Ես մասնակցել եմ եռօրյա ճամբարի՝ Արատեսում: 

Իսկ հիմա պատմեմ ինչ ենք սովորել մաթեմատիկայից: Այս տարի մենք ծանոթացանք եռանիշ թվերին, բազմապատկման աղյուսակին: Լուծեցինք տրամաբանական խնդիրներ և գլուխկոտրուկներ: 

Մենք կարդացել ենք շատ հետաքրքիր  ստեղծագործություններ և քննարկել: Սովորել ենք օգտվել օնլայն բառարանից: 

Մարզվել ենք, երգել ազգային երգեր, խաղացել ազգային խաղեր, պարել ենք ու նկարել: Մասնակցել ենք Մեդիաուրբաթների, բեմադրել ենք ներկայացումներ: 

Իմ ուսուցչուհին ասում է, որ այս տարի ես շատ  լավ եմ սովորել: Շատ հետաքրքիր արդյունավետ տարի էր: 

Էլինա Վասիլյան

Բարև ձեզ ։ Իմ անունը Էլինա է։Ես քանի որ գնում եմ պարի կպատմեմ թե ես պարի տեղը ինչ եմ անում։

Ես հաճախում եմ Լատինոամերիկյան և եվրոպական սպորտային պարերի։

Լատինամերիկյան պարերը առաջացել են Լատինական երկրներում։ Լատինական երկրներն են Կուբան, Բրազիլյան, Արգենտինա, Վենեսուելա ևայլ երկրներ։

Լատինո պարերի տեսակներն են Չա-չա, Սամբա, Ռումբա, Ջայֆ, Տանգոր Պասադոբլ իսկ դասական պարերից են՝ Վայլս, Կվիկսեպ, Ֆոկստրոտը ։ Այս պարերը պարում են արագ, զգացմունքային։Այս ոճի պարերի մրցույթների ժամանակ հագնում են վառ գույների, բաց, հետաքրքիր հագուսներ որպեսզի երևա մարմնի մարզվածությունը, իսկ կոշիկները լինում են ոչ շատ բարձր կրունգով ։

Ես հաճախում եմ չորս տարեկանից և ես այս պարերի ցանկացա հաճախել, որովհետև տեսել էի, որ պարուհիները բարձրակրունկ կոշիկներով են պարում։ Ես նույնպես ուզում էի այդպիսի կոշիկներ ունենալ։Այս պարերը զուգապարեր են , դա շատ գեղեցիկ է, երբ երկուսով են պարում։

Պարի դասերի օրերին, երբ հասնում ենք մարզասրահ, բարևում եմ բոլորին, հետո ընկերուհիներիս հետ շատախոսելով հագնում եմ մարզական հագուստս և վազում ենք պարադահլիճ։ Սկսում ենք պարի դասը նախավարժանքով, հետո հագնում ենք մեր կրունկավոր կոշիկները և սկսում ենք մեր շլացնող պարերը։ Մենք հաճախ մասնակցում ենք մրցույթների, որոնք նման են իսկական տոնի։Այդ օրը բոլոր մասնակիցները և մրցավարները կերպարանափոխված , պատրաստ գալիս են մեծ տոնի։ Պարում ենք անհամբեր։Երբ մտնում եմ դահլիճ մի փոքր վախենում եմ, հետո, երբ սկսվում է երաժշությունը, մոռանում եմ ամենինչ ու սկսում անմոռաց պարել՝ սպասլով, թե ինչ արդյունքներ են լինելու ու երբ են կարդալու իմ անունը, որպեսզի մոտենանք մրցանակ ստանալու։Ես արդեն հասցրել եմ մասնակցել մի քանի մրցույթների և ստացել եմ մրցանակային մեդալներ։Նույնիսկ ունեցել եմ տղա զուգընկեր և, միասին պարելով մրցույթին, արժանացել ենք գավաթի, որը բարձր մրցանակ է։ Ես շատ կուզեմ մասնակցել շատ մրցույթների, համերգների հաղթել և ճանապարհորդել, մասնակցել միջազգային մրցույթներում։

Պարն ինձ համար ուրախություն է։

Տիգրան Քոչունց

Եu Տիգրան Քոչունցն եմ։ Մեք այս ուսումնական տարում շատ նոր գիտելիքներ ենք ստացել։ Մայրենիի ընթացքում կարդացել ենք Հովհաննես Թումանանի, Աթաբեկ Խկոյանի, Ղազարոս Աղայանի, Դոնալդ Բիսեթի, Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունները, օրինակ «Անբան Հուռի», «Անտերև Ծառը», «Ցախավելն ու Բեֆանան»։ Իսկ մաթեմատիկայից սովորել ենք երկնիշ և եռանիշ թվերով գործողություններ, բազմապատկում և բաժանում, մի քանի գործողությունով վարժություններ, չափման միավորներ, ինքնուրյուն խնդիրներ ենք կազմել։ Անգլերենն ու ռուսերենը տառերն ենք սովորել, թվերն, գույները, հագուստները, ռուսերեն տիեզերքի մասին ենք սովորել մոլորակները, անգլերենով հարցեր ենք սովորել։ Ընտրության գործունեության ժամանակ գեղեցիկ նկարներ ենք նկարել, իսկ ընդհանուր պարապմունքներին շատ երգեր ենք սովորել։

Թողնել մեկնաբանություն