Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի «Արևներ» ջոկատ
Օրը ՝ հունվարի 20
Ժամը՝ 11:20-14:00
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ


Ճանապարհի քարտեզ՝ 

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Ալինա Աղասյան

Ուղեկցող մարզիկ՝ Ռոբերտ Խաչատրյան

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում (գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում, որպեսզի հետո համեմատենք և այլն): Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:

Ընթացքը.

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
  • հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
  • ձնագնդի խաղալ
  • սահնակներով սահել

Ամփոփում՝

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • ներկայացնել ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, հեռախոս
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
  • անհատական բուժարկղիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման(թերմոս), տաք ըմպելիք

Ամփոփումը՝ դասարանական բլոգում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s