Ուսումնական ճամփորդություն

Ամսաթիվ՝ 23.11.2021թ.
Վայր՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանք
Դասարան՝ 2.3, 2.1, 3.3

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան
Մեկնում՝ 09:30, Հյուսիսային դպրոց
Ժամանում՝ 15:30, Հյուսիսային դպրոց
Երթուղի՝  Երևան- Ծաղկեվանք-Երևան
Հեռավորություն՝ 34,5կմ, 56 րոպե



Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ», «Արև, արև», «Փայտե ձիուկ», «Ջաղացի երգ», «Կոտ ու կես»

  1.  Առաջին կանգառ՝ Նոր Երզնկա
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Զանգու գետի մոտ էկո աշխատանք  /խաղերգերի ուղեկցությամբ/
  4.  Երկրորդ կանգառ՝ Շամիրամի ջրանցք
  5. Ընդմիջում
  6. Քայլարշավ դեպի Ծաղկեվանք
  7. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  8. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  9. Հաջորդ կանգառ՝ Կարբիի խնձորի այգիներ


Նպատակը և խնդիրները՝

  • Ճանաչողական
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Նախապատրաստական փուլ

Միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում

Ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն

Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին

  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ

Ավանդապատումներ
1. Ավանդության բնույթի պատում՝ պատմության:
2 Այդպիսի պատումների ժողովածու:


Արայի լեռ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):



լեգենդ
1. Բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:
2. Մտացածին՝ պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին:
3. (փոխաբերական) Հնարովի բան, անիրական՝ մտացածին խոսք՝ զրույց, առասպել:

Ծաղկեվանք
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է ստիպելով ամուսնանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, որպեսզի պատժի: Հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում աղջկա տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփում՝ սովորողի անհատական բլոգում, դասարանական բլոգում, ենթակայքում։

Նախագծի աղբյուրը` Ազնիվ Մանուկյանի բլոգից

Թողնել մեկնաբանություն