Օրը` նոյեմբերի 25
Ժամը՝ 12։00-12։30
Վայրը՝ Հյուսիսային դպրոց` Artասահման
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Խորհրդատու տեխնոլոգ՝ Տաթև Աթոյան
Երաժշտության մասնագետ` Ջուլի Ղազարյան
Նպատակը՝
Ծնողներին, պարտեզի սաներին և դպրոցի սովորողներին ներկայացնել հեքիաթ-ներկայացումների թատերական շարք։
Խնդիրները՝
- որպես թիմ, թատերախումբ հանդես գալու կարողության ձևավորում ու զարգացում.
- ստեղծագործական մտքի զարգացում
- այլընտրանքային լուծումներ գտնելու կարողության զարգացում
Ընթացքը՝
Սովորողների հետ նախապես պատրաստել ենք տիկնիկներ, խաղալով բեմադրել ենք ստեղծագործությունները։
Ներկայացման ցանկը՝
- Հ. Թումանյան «Ճամփորդները»
- Հ. Թումանյան «Փիսոն»
- Հ. Թումանյան «Շունը»
- Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
- «Պապն ու շաղգամը»
Արդյունքում կունենաք ներկայացման տեսանյութը, որը կհրապարակենք մեր դասարանական բլոգում և վաճառված տոմսերի գումարը կփոխանցվի Սեբաստացի հիմնադրամին։