Վարդավառի ծեսը Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանների խմբում։
Վարդավառի ծեսը Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանների խմբում։
Վարդավառի ծեսին ընդառաջ Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանները պատրաստում են խնդում։
Կամավորական աշխատանք
Հյուսիսային դպրոցի 5 տարեկանները պատրաստում են ամենահամեղ , ամենագունեղ ամառային աղցանը։ Համտեսեցին նախ իրենք, դե իհարկե, նաև պատրաստելու ընթացքում, հետո` հյուրասիրեցին ճամբարականներին։ Հյուրասիրեցին նաև խոհարարուհի ընկեր Նարինեին, ով այնքան հավանեց աղցանը, որ առաջարկեց այսուհետ միասին պատրաստել։)
Աղցանի բաղադրությունը`
Լոլիկ, վարունգ, պղպեղ, հազար
Աղ, բուսայուղ
Բարի ախորժակ)
Համագործակցային նախագիծ Արուսյակ Մաթևոսյանի հետ։

Խաղերն իրենց բովանդակությամբ առանձնահատուկ տեղ են գրավում
երեխաների կյանքում և համարվում դաստիարակության կարևոր
միջոցներից: Դրանք երեխաների բնական ուղեկիցն են, ղրական հույզեոի
ուրախության և շարժումների ակունքը:
Ժողովրդական շարժախաղերը մինչ օրս պահպանել են իրենց
գեղարվեստական փայլը, գեղագիտական — դաստիարակչական
նշանակությունը և կազմում են անփոխարինելի խաղային ֆոլկլորը:
Նախագիծ. «Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
1. Նպատակ
«Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ» նախագիծ
Նպատակ
ազգային մշակույթի յուրացում, փոխանցում
Տարիքային խումբ
3 — 15 տարեկան երեխաներ (որոշ դեպքերում՝ ավելի մեծեր)
Շարունակել կարդալ “«Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ» նախագիծ”
Չորրորդ օրվա նախագծերի պատասխանատուները ճամբարի մասնակիցներն էին։
Մարինե Մարտիրոսյանը իրականացրեց լեզվագործունեություն։ Աշխատանքն իրականացրեցինք Շալմա Ամոնաշվիլիի «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու» ստեղծագործության վերնագրի քննարկաման շուրջ։ Հետո քննքրկեցինք մեր մանկության տարիների թռիչքը, հետաքրքիր քննարկում ստացվեց։
Տեսանյութը՝ Մարինե Մարտիրոսյանի՝
Ելենա Օհանյանը ներկայացրեց ամենահետաքրքիր մաթեմատիկական սոփեստություններ։ Ծանոթանալով, թե ինչ է սոփեստությունը՝ փորձեցինք ինքներս կազմել սոփեստություններ։ Ա՜յ թե տրամաբանություն է պահանջում․ ուզած — չուզած մարզում ես ուղեղդ, միտքդ։)
Իմ կազմած սոփեստությունը՝
Լացողը ծիծաղեց։ Ով ծիծաղում է , ուրեմն ուրախ է, հետևաբար՝ լացողը ուրախ է։
Զառա Առաքելյանը բավականին հասանելի և մատչելի ներկայացրեց մարքեթինգի խնդիրները։ Արդի մի ոլորտ, որն անկախ աշխատանքի բնագավառից, ուղեկցում է բոլորին ամենուրեք։

Անի Ավանյանն ու Գայանե Հակոբյանը ներկայացրեցին «Ճամփորդում ենք Բջնի» նախագԻծը։ Միասին քննարկեցինք ճամփորդության նպատակը, անելիքները,կանգառները։ Ճամփորդությունից հետո մանրամասները կներկայացնեմ տեսանյությում և կտեղադրեմ բլոգում։
Տեխնոլոգիական աշխատանք՝ պատասխանատու Արուսյակ Մաթևոսյան
Արուսյակ Մաթևոսյանի հետ պատրաստեցինք Նուրի տիկնիկ։ Նուրին համարվում էր Ծաղկազարդի տոնի խորհրդանիշ տիկնիկը կամ անձրևի հարսը, որից երաշտի ժամանակ գյուղացիներն անձրև էին խնդրում: Երբ երաշտ էր և հողը չորանում ու ճաքում էր, Նուրին սկսում էր արտասվել ու հողը թրջվում էր, արտերն ու դաշտերը կենդանություն էին առնում։
Օրն սկսեցինք Քոլեջում՝ Գարդենիայում, տիկին Շողիկի հետ։ Ինչպես միշտ, տիկին Շողիկը սիրով մեզ էր փոխանցում բույսերի խնամքի իր ունեցած հմտությունները։ Իրականացրեցիցինք բակայաին աշխատանք, Քոլեջի ծաղկանոցը մաքրեցինք մոլախոտերից, դանդուռ հավաքեցինք, իսկ այդ ամենն ընթանում էր հետաքրքրիր զրույցով, բույսերի խնամքի փորձի փոխանակումով։
Լեզվագործունեություն. պատասխանատու՝ Մարինե Ամիրջանյան
Ընթերցանության նյութ՝ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»
Մարինե Ամիրջանյանի հետ քննարկեցինք Ռոդարիական հնարքները, յուրաքանչյուրս կազմեցինք «Ռոդարիական հնարքների» մեր նախագիծը։
Լեզվական խաղ խաղացինք, նախապես ընտրված տեքստից լեզվական սխալների դուրս բերում արեցինք։ Շատ հետաքրքիր ու յուրատիպ է մատուցում ընկեր Մարինեն իր անելիքը։ Միշտ սովորելու բան ունես իրենից։
Վարդավառի ծես․ պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան
Վերրջապե՜ս․․․ Սպասված Վարդավառի ծես․․․
Արդեն ծանոթ էինք Վարդավառի ծեսի ազգային ծիսական խաղերին, բայց դե ծանոթ լինելն այլ բան է, իրագործելն՝ այլ։
Սկսվեց իսկական , հավես ծիսական իրարանցում՝ ծիսական «Խաչբուռի» և «Խնդումի» պատրաստման աշխատանքներ։
Ծսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստել էինք վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո սկսվեց ամենահավես, ամենաուրախ Վարդավառի ծեսը։
Տեսանյութը՝ Մարինե Մկրտչյանի
«Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության ամենամյա փառատոնի մանակցություն. ստեղծեցինք մեր քանդակները, յուրաքանչյուրինը ինքնատիպ, տարբերող։