Ճամփորդության վայրը՝ Արատես դպրական կենտրոն
Ճամփորդության իրականացման օրերը, ժամերը՝
- մեկնում՝ օգոստոսի 13, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը՝ 10:15
- վերադարձ՝ օգոստոսի 15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, մինչև ժամը՝ 16:30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ,3 -րդ դասարանի սովորողներ, ծնողներ
Համակարգող դասավանդողներ՝ Մարի Միքայելյան, Կարինե Խառատյան, Հասմիկ Մաթևոսյան
Նպատակը՝
- Վայելել արատեսյան ամառն իր ողջ հմայքով օգոստոսյան ուսումնական ճամբարի այս շրջանում
- Ճանաչել Արատեսը, Դպրական կենտրոնը
- Ամառային լողափնյա մարզական խաղերի կազմակերպում
- Ազգային խաղերի կազմակերպում
- Մեղրաքամի ծեսի իրականացում
- Քարտեզի միջոցով երթուղու կազմում
- Ճամփորդության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին լուսաբանում
Երթուղին՝
Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Զորաց եկեղեցի, Հերմոն-Արատես
Վերադարձ՝ Արատես- Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան

Անհրաժեշտ իրերի ցանկ՝
- ուսապարկ
- մարզական հագուստ, գիշերազգեստ
- լողազգեստ
- քնապարկ
- ամուր կոշիկներ
- հիգիենայի պարագաներ
- բրդուճներ, միրգ
- անհատական սպասք
- ջուր
- լապտեր
- հեռադիտակ
Ճամփորդության ընթացքը՝
Օր առաջին
10։15`մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմացից
12:15 — 14:00 ՝ քայարշավ Եղեգիսի Զորաց եկեղեցի
14։30` ժամանում Արատես
14:30 -15 :00` իրերի տեղավորում, տարածքի խնամք
15։00՝ ճաշ
16։00՝ շրջայց դպրական կենտրոնի տարածքում, կացարանների ուսումնասիրում
17:00-18:00՝ ամառային, ազգային խաղեր
18։30՝ ընթրիք
19։00-20:00՝ աղցանի պատրաստում սովորողների հետ
20:00 -21:00` Հեքիաթի ընթերցում, քննարկումներ,
21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն
22:00՝ քուն
Երկրորդ օր
08։00՝ վեր կաց
08։00-09:00՝ մարմնամարզություն, քայլք դեպի հյուսիս՝ գետակի մոտ
09:00-09:30՝ հիգիենայի ժամ
09:30-10:00՝ նախաճաշի նախապատրաստություն
10։00-11:00՝ նախաճաշ
11։00-12։00՝ միջավայրի խնամք
12։00-14։00՝ լողափնյա խաղեր, մարզական խաղեր
14:00-15:00` Աթաբեկ Խնկոյան «Մեղու» ստեղծագործության խաղ-ներկայացում
15։00-16։00՝ ճաշի նախապատրաստական աշխատանքներ, ճաշ
16:00-17:00՝ Արատեսյան պտույտներ, Արատեսի վանական համալիր, Խաչոց ձոր
17:00-18:00`Ազգային խաղեր, խաղիկներ
18։00-21:00՝ Տեղեկության փոխանցում մեղուների մասին, ներկայացնում, թե ինչպես են ստանում մեղր՝ պատասպանատու՝ Սմբատ Պետրոսյան
21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն
22:00՝ քուն
Երրորդ օր
08։00՝ վեր կաց
08։00-09:00՝ մարմնամարզություն, հիգիենայի ժամ, իրերի հավաքում
09:00՝ նախաճաշ
10:00-11:00` Բերքահավաք ամառային Արատեսում
11:00-12:30` լող, լողափնյա խաղեր
13:00`ճաշ
13:30`վերադարձ Երևան