Մարդ և բնություն անխախտ կապը նպաստում է ինքդ քեզ, բնությանն ավելի մոտ լինելուն: Սիրում եմ իմ և բնության լուռ հաղորդակցումը. որքա՜ն ներդաշնակ ենք, որքա՜ն անփոխարինելի: Լինելով սեբաստացի և զգալով ընկերներիս ոգևորությունը ամեն անգամ Արագածի նվաճումից հետո` որոշակի պատկերացում ունեի ճամփորդության մասին, սակայն երևակայել չէի կարող զգացողությունների նման տարերքի հանդիպելուն:
Արագածը ստորոտից մեզ մռայլ ողջունեց, և երկմտեցի՝ արդյոք կհաղթահարեմ։ Յուրաքանչյուրմ դժվար էր տրվում, բայց և հավատով, կեսից Արագածը սիրեց մեզ և լայն բացված թևերով կանչեց:
Չհասկացա ինչպես ընթացա վեր, բայց երբ հայացքս հառնեց խառնարանի վրձնահարված կտավին, մարմնովս դող անցավ, անմոռանալի էր…
Թվում էր` այլ տեղում եմ, երկիր մոլորակը չէ, այլ՝ լրիվ ուրիշ մոլորակում եմ:
Արագածի գագաթին ես զգացի բնության անծայրածիությունը, ես ինձ հզոր ու ազատ զգացի: Ամենակարող ես դու , երբ մոտ ես քեզ՝ բնությանը: