«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար․ օր երրորդ
«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար․ օր չորրորդ
«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար․ Ռոդարիական հնարքներ
«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. Ինքնակենսագություն
Չորրորդ օրվա նախագծերի պատասխանատուները ճամբարի մասնակիցներն էին։
Մարինե Մարտիրոսյանը իրականացրեց լեզվագործունեություն։ Աշխատանքն իրականացրեցինք Շալմա Ամոնաշվիլիի «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու» ստեղծագործության վերնագրի քննարկաման շուրջ։ Հետո քննքրկեցինք մեր մանկության տարիների թռիչքը, հետաքրքիր քննարկում ստացվեց։
Տեսանյութը՝ Մարինե Մարտիրոսյանի՝
Ելենա Օհանյանը ներկայացրեց ամենահետաքրքիր մաթեմատիկական սոփեստություններ։ Ծանոթանալով, թե ինչ է սոփեստությունը՝ փորձեցինք ինքներս կազմել սոփեստություններ։ Ա՜յ թե տրամաբանություն է պահանջում․ ուզած — չուզած մարզում ես ուղեղդ, միտքդ։)
Իմ կազմած սոփեստությունը՝
Լացողը ծիծաղեց։ Ով ծիծաղում է , ուրեմն ուրախ է, հետևաբար՝ լացողը ուրախ է։
Զառա Առաքելյանը բավականին հասանելի և մատչելի ներկայացրեց մարքեթինգի խնդիրները։ Արդի մի ոլորտ, որն անկախ աշխատանքի բնագավառից, ուղեկցում է բոլորին ամենուրեք։

Անի Ավանյանն ու Գայանե Հակոբյանը ներկայացրեցին «Ճամփորդում ենք Բջնի» նախագԻծը։ Միասին քննարկեցինք ճամփորդության նպատակը, անելիքները,կանգառները։ Ճամփորդությունից հետո մանրամասները կներկայացնեմ տեսանյությում և կտեղադրեմ բլոգում։
Տեխնոլոգիական աշխատանք՝ պատասխանատու Արուսյակ Մաթևոսյան
Արուսյակ Մաթևոսյանի հետ պատրաստեցինք Նուրի տիկնիկ։ Նուրին համարվում էր Ծաղկազարդի տոնի խորհրդանիշ տիկնիկը կամ անձրևի հարսը, որից երաշտի ժամանակ գյուղացիներն անձրև էին խնդրում: Երբ երաշտ էր և հողը չորանում ու ճաքում էր, Նուրին սկսում էր արտասվել ու հողը թրջվում էր, արտերն ու դաշտերը կենդանություն էին առնում։
Օրն սկսեցինք Քոլեջում՝ Գարդենիայում, տիկին Շողիկի հետ։ Ինչպես միշտ, տիկին Շողիկը սիրով մեզ էր փոխանցում բույսերի խնամքի իր ունեցած հմտությունները։ Իրականացրեցիցինք բակայաին աշխատանք, Քոլեջի ծաղկանոցը մաքրեցինք մոլախոտերից, դանդուռ հավաքեցինք, իսկ այդ ամենն ընթանում էր հետաքրքրիր զրույցով, բույսերի խնամքի փորձի փոխանակումով։
Լեզվագործունեություն. պատասխանատու՝ Մարինե Ամիրջանյան
Ընթերցանության նյութ՝ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»
Մարինե Ամիրջանյանի հետ քննարկեցինք Ռոդարիական հնարքները, յուրաքանչյուրս կազմեցինք «Ռոդարիական հնարքների» մեր նախագիծը։
Լեզվական խաղ խաղացինք, նախապես ընտրված տեքստից լեզվական սխալների դուրս բերում արեցինք։ Շատ հետաքրքիր ու յուրատիպ է մատուցում ընկեր Մարինեն իր անելիքը։ Միշտ սովորելու բան ունես իրենից։
Վարդավառի ծես․ պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան
Վերրջապե՜ս․․․ Սպասված Վարդավառի ծես․․․
Արդեն ծանոթ էինք Վարդավառի ծեսի ազգային ծիսական խաղերին, բայց դե ծանոթ լինելն այլ բան է, իրագործելն՝ այլ։
Սկսվեց իսկական , հավես ծիսական իրարանցում՝ ծիսական «Խաչբուռի» և «Խնդումի» պատրաստման աշխատանքներ։
Ծսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստել էինք վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո սկսվեց ամենահավես, ամենաուրախ Վարդավառի ծեսը։
Տեսանյութը՝ Մարինե Մկրտչյանի
«Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության ամենամյա փառատոնի մանակցություն. ստեղծեցինք մեր քանդակները, յուրաքանչյուրինը ինքնատիպ, տարբերող։
Կրթահամալիրում ինքնակրթվելու, զարգանալու գործընթացն անընդհատ է։
Քառօրյա վերապատրաստում անցնելուց հետո կրթահամալիրում իրականացնում եմ կամավորական աշխատանք։ Ըստ կարգի մասնակցում եմ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարին։ Ճամբարի ամեն օրն առանձնանում է իր կարևոր ասելիքով։
Օր երկրորդ
Օրն սկսեց շրջայցով դեպի Ագարակ։ Պետք է կրկնվեմ, բայց ամեն անգամ չեմ դադարում հիանալ այն ընկերներիս հիացմունքով, ովքեր առաջին անգման են ծանոթանում կրթահամալիրի կյանքին, առօրյային։ Այս անգամ էլ նույն զգացողությունն էր, երբ Ագարակում էինք։ Նկատում էին ամեն ինչը՝ գեղեցիկը, ուսանելին։
Որքա՜ն էր փարթամացել խաղողի թարման․․․
Ընկեր Անուշը մեզ դիմավորեց ծածկած լողավազանում։ Մարզվեցինք, լողացինք․․․ Դե, սեբաստացին պե՛տք է լողա։

Լեզվագործունեություն. պատասխանատու՝ Մարինե Ամիրջանյան
Իրակացրեցինք «Մի նախադասություն՝ ես, մի նախադասություն՝ դու» հնարքով գործունեություն։
Լույսի մի բարակ փունջ ճեղքեց խավարը: Ինձ տիրեց վախի ու հետաքրքրության զգացում: Ես առաջ գնացի դեպի քարանձավի խորքը: Այնտեղի գաղտնի դուռը բացվել էր: Ուրեմն այստեղից են նրանք ներսուդուրս անում: Հիմա, երբ ամեն ինչ պարզ էր ինձ համար, կարող էի առաջ գնալ: Մի քանի վայրկյան հետո ես քայլում էի ստորգետնյա միջանցքով:
Տեսանյութը՝ Մարինե Ամիրջանյանի
Իրականացրեցինք ստեղծագործական աշխատանք։ Յուրաքանչյուրը սահմանված ժամանակահատվածում ներկայացրեց իր ինքնակենսագրությունը։
Վարդավառի ծես․ պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան

Տիկին Մարինեն շատ մանրամասն և բովանդակալից ներկայացրեց Վարդավառի ծեսն ու ծեսի հետ կապված ծիսական ազագյին խաղերը։
Վարդավառի ծիսական պարերգ
Տեսանյութը՝ Արուսյակ Մաթևոսյանի

Նախագիծը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ առցանց միջավայրում իրականացնելու համար:
Իտալացի մանկավարժ-մանկագիր Ջ. Ռոդարիին սիրում են մեծերը, որոնք փոքրի նման են մտածում, և փոքրերը, որոնք մեծավարի են մտածում: Կարելի է հարյուր անգամ կարդալ և սեփական միտքդ ու երևակայությունդ փորփրել, ամեն անգամ նոր բան գտնել-հայտնագործել:
Ռոդարիական հնարքները օգտագործում ենք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։
Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար․ Ռոդարիական հնարքներ”