Ամառային ընտանեկան ճամբար Արատեսում

Ճամփորդության վայրը՝ Արատես դպրական կենտրոն

Ճամփորդության իրականացման օրերը, ժամերը՝

  • մեկնում՝ օգոստոսի 13,  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը՝ 10:15
  • վերադարձ՝ օգոստոսի 15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, մինչև ժամը՝ 16:30

Մասնակիցներ՝ Հյուսիսային  դպրոցի 5 տարեկաններ,3 -րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Համակարգող դասավանդողներ՝  Մարի Միքայելյան,   Կարինե Խառատյան, Հասմիկ Մաթևոսյան

Նպատակը՝ 

Նախապատրաստական աշխատանք
  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Ճամփորդության նախապատրաստական աշխատանքների  ընթացքի մասին լուսաբանում

 

Երթուղին՝
Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Զորաց եկեղեցի, Հերմոն-Արատես
Վերադարձ՝  Արատես- Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան

untitled

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • ուսապարկ
  • մարզական  հագուստ,  գիշերազգեստ
  • լողազգեստ
  • քնապարկ
  • ամուր կոշիկներ
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ, միրգ
  • անհատական սպասք
  • ջուր
  • լապտեր
  • հեռադիտակ

Ճամփորդության ընթացքը՝

Օր առաջին

10։15`մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմացից

12:15 — 14:00 ՝ քայարշավ Եղեգիսի Զորաց եկեղեցի

14։30` ժամանում Արատես

14:30 -15 :00` իրերի տեղավորում, տարածքի խնամք

15։00՝ ճաշ

16։00՝ շրջայց դպրական կենտրոնի տարածքում, կացարանների ուսումնասիրում

17:00-18:00՝ ամառային, ազգային  խաղեր

18։30՝ ընթրիք

19։00-20:00՝ աղցանի պատրաստում սովորողների հետ

20:00 -21:00` Հեքիաթի ընթերցում, քննարկումներ,

21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00՝ քուն

Երկրորդ օր

08։00՝ վեր կաց

08։00-09:00՝ մարմնամարզություն, քայլք դեպի հյուսիս՝ գետակի մոտ

09:00-09:30՝ հիգիենայի ժամ

09:30-10:00՝ նախաճաշի նախապատրաստություն

10։00-11:00՝ նախաճաշ

11։00-12։00՝ միջավայրի խնամք

12։00-14։00՝ լողափնյա խաղեր, մարզական խաղեր

14:00-15:00` Աթաբեկ Խնկոյան «Մեղու»  ստեղծագործության խաղ-ներկայացում

15։00-16։00՝ ճաշի նախապատրաստական աշխատանքներ, ճաշ

16:00-17:00՝ Արատեսյան պտույտներ, Արատեսի վանական համալիր, Խաչոց ձոր

17:00-18:00`Ազգային խաղեր, խաղիկներ

18։00-21:00՝ Տեղեկության փոխանցում մեղուների մասին, ներկայացնում, թե ինչպես են ստանում մեղր՝ պատասպանատու՝ Սմբատ Պետրոսյան

21:00-22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00՝ քուն

Երրորդ օր

08։00՝ վեր կաց

08։00-09:00՝ մարմնամարզություն, հիգիենայի ժամ, իրերի հավաքում

09:00՝ նախաճաշ

10:00-11:00` Բերքահավաք ամառային Արատեսում

11:00-12:30` լող, լողափնյա խաղեր

13:00`ճաշ

13:30`վերադարձ Երևան

 

Հուլիս․ֆիզիկական միջավայր

Վարդավառի ծես

Խնդում

Խաչբուռ

Ամառային գունեղ աղցան

Դոմինո

Ծիրանաթափ-ծիրանահավաք

Կավե արևներ

5 տարեկան լողորդները

Այլընտրանքային նկարչություն

Հյուսիսի լողորդները

Հունիս․ առցանց միջավայր

Ես եմ․․․

Հայկ Մարտիրոսյան

Զառա Բեգլարյան

Սոֆի Արսենյան

Մարիա Սահակյան

Մերուժան Պետրոսյան

Մոնթե Մարգարյան

Ծռերի էպոսային ամառը․Մերուժան Պետրոսյան

Ծռերի էպոսային ամառը․Մարիա Սահակյան

Ծռերի էպոսային ամառը․ Դավիթ Հակոբյան

Ծռերի էպոսային ամառը․ Կարեն Խաչատրյան

Թատերական փառատոն․ Հ․ Թումանյան․ «Ծիտը»․Կարեն Խաչատրյան

Թատերական փառատոն. Հ. Թումանյան. Ծիտը․Դավիթ Հակոբյան

Բնագիտական փորձ․ Մոնթե Մարգարյան

Մատիկների տրամադրությունը․ Դավիթ Հակոբյան

Իմ ամենասիրելի կենդանին․ Մարիա Սահակյան

Ռիթմի թատրոն

Սոֆի Արսենյան

Մարիա Սահակայն

Զառա Բեգլարյան

 

Հունիս․ ֆիզիկական միջավայր

 

Քանդակագործության փառատոն․ Կարեն Խաչատրյան

Քանդակագործության փառատոն․ Զառա Բեգլարյան

Քանդակագործության փառատոն․ Դավիթ Հակոբյան

Քանդակագործության փառատոն․ Մոնթե Մարգարյան

Դեպի Արագած

Մարդ և բնություն անխախտ կապը նպաստում է ինքդ քեզ, բնությանն ավելի մոտ լինելուն: Սիրում եմ իմ և բնության լուռ հաղորդակցումը. որքա՜ն ներդաշնակ ենք, որքա՜ն անփոխարինելի: Լինելով սեբաստացի և զգալով ընկերներիս ոգևորությունը ամեն անգամ Արագածի նվաճումից հետո` որոշակի պատկերացում ունեի ճամփորդության մասին, սակայն երևակայել չէի կարող զգացողությունների նման տարերքի հանդիպելուն:
Արագածը ստորոտից մեզ մռայլ ողջունեց, և երկմտեցի՝ արդյոք կհաղթահարեմ։ Յուրաքանչյուրմ դժվար էր տրվում, բայց և հավատով, կեսից Արագածը սիրեց մեզ և լայն բացված թևերով կանչեց:

Չհասկացա ինչպես ընթացա վեր, բայց երբ հայացքս հառնեց խառնարանի վրձնահարված կտավին, մարմնովս դող անցավ, անմոռանալի էր…
Թվում էր` այլ տեղում եմ, երկիր մոլորակը չէ, այլ՝ լրիվ ուրիշ մոլորակում եմ:
Արագածի գագաթին ես զգացի բնության անծայրածիությունը, ես ինձ հզոր ու ազատ զգացի: Ամենակարող ես դու , երբ մոտ ես քեզ՝ բնությանը:

Խաչբուռ

Համագործակցային նախագիծ Արուսյակ Մաթևոսյանի հետ։

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններն իրականացնում են Վարդավառի ծեսի նախապատրաստական աշխատանքներ` պատրաստում են  Խաչբուռ։

Սեմ ՄաքԲրատի՝ Գիտե՞ս, թե քեզ որքան եմ սիրում…

Գիտե՞ք, թե որքան ուժեղ կարող է լինել սերը: Ըստ Ձեզ՝ կարո՞ղ է չափվել սերը: Հնարավո՞ր է բառերով նկարագրել բոլոր այն զգացողությունները, որոնք գերակշռում են , երբ մենք ամուր և գորովալից գրկում ենք մեր երեխաներին: Մենք ուրախ ենք ասել, թե որքան ենք սիրում նրանց , բայց սերը չափելը այնքան էլ հեշտ չէ: Այսպես են խոսում փոքրիկ Նապաստակն ու մեծը ՝ փորձելով չափել իրենց սերը:

Շարունակել կարդալ “Սեմ ՄաքԲրատի՝ Գիտե՞ս, թե քեզ որքան եմ սիրում…”