«Սասնա ծռեր» էպոսի ընթերցողական նախագծի շրջանակներում 5 տարեկան Դավթի համար էպոսից հատված է կարդում Դավթի ընկերը։
«Սասնա ծռեր» էպոսի ընթերցողական նախագծի շրջանակներում 5 տարեկան Դավթի համար էպոսից հատված է կարդում Դավթի ընկերը։
5 տարեկան Դավիթ Հակոբյանը ներկայացնում է իր մատիկների տրամադրությունը։

Նախագիծը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ առցանց միջավայրում իրականացնելու համար:
Նախատեսված է 5_6 տարեկանների տարիքային խմբի համար
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Իրականացման տևողությունը՝ շարունակական
Հանդիպվան վայրը՝ Teams հարթակ
Օրը՝ Հունիսի 23
Ժամը՝ 18։00
Նպատակը՝
Խնդիրները՝
Նկարագրությունը՝
Տեսադասի ընթացքում դասվարը կամ դասվարի օնականը ընթերցում է նախապես ընտրված հեքիաթը:Քննարկում հեքիաթը սովորողների հետ, հաշվում հերոսներին, նկարագրում հերոսներին, մտածում հեքիաթի անսովոր ավարտ, որից հետո, որպես առաջադրանք, յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը՝ ներկայացնելով թատրոն- բեմադրությամբ: Ընտրում են թատրոնի տեսակը, կատարում դերաբաշխում:Դերաբաշխումից հետո ընտանիքի անդամներով ներկայացնում են հեքիաթը թատրոն- բեմադրությամբ: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում: Կարող են նաև հրապարակել նախապատրաստական աշխատանքները՝ չստացված կադրերը:
Հեքիաթ՝
Անհրաժեշտ նյութեր
«Սասնա ծռեր» էպոսի ընթերցողական նախագծի շրջանակներում 5 տարեկան Կարենի համար էպոսից հատված է կարդում մայրիկը։
Կամավորական աշխատանք կրթահամալիրում
Teams հարթակ
Մասնակիցներ՝ Հյուսիային դպրոցի 5 տարեկաններ
Կամավորական աշխատանքի շրջանակներում Հյուսիասյին դպրոցի 5 տարեկանների հետ առցանց հանդիպման ընթացքում ծնողներին ներկայացրել եմ «Ես» նախագիծը, նախագագծի խնդիրներն ու նպատակը։ Սաները պատմել են իրենց մասին, ներկայացրել են իրենց նախասիրությունները։ Նախագիծը շարունակական է։ Ընթացիկ կտեղադրեմ սաների ուղարկած տեսանյութերը «Ես» նախագծի շրջանակներում։
Ներկայացնում է 5 տարեկան Հայկը։
Ներկայացնում է 5 տարեկան Սոֆին։
Ներկայացնում է 5 տարեկան Մարիան։
Ներկայացնում է 5 տարեկան Մերուժանը:
Ներկայացնում է 5 տարեկան Զառան։
Ներկայացնում է 5 տարեկան Մոնթեն։
Կամավորական աշխատանք կրթահամալիրում
Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Հանդիպման օրը -15 հունիսի, ժամը 18:00
Վայրը— Teams հարթակ
Նախագծի նպատակը՝ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Ժողովրդական խաղ — ասիկ
ԲՈՒԹ ՄԱՏՆ ԱՍԱՑ
Բութ մատն ասաց.
– Գայլը ելավ,
Ցուցամատն ասաց.
– Ո՞րտեղից եկավ,
Միջնամատն ասաց.
– Սարից եկավ,
Մատնեմատն ասաց.
– Եկեք փախչենք,
Ճկույթն ասաց.
– Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:
Նախագծի ընթացքում
Վանկատում ենք բանաստեղծությունից բառեր
Սովորում ենք մատիկների անունները
Նկարում ենք մեր մատիկների տրամադրությունը
«Սասնա ծռեր» էպոսի ընթերցողական նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 5 տարեկան Մերուժանի և քույրիկի՝ Լառայի համար էպոսից հատված է կարդում տատիկը։
Նկարը՝ Միջին դպրոցի 7.2 դասարանի սովորող Անժելինա Սիմոնյանի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ
Տևողություն ՝ Հունիս-օգոստոս
Նպատակ՝ Կրտսեր դպրոցի սովորողներին և ծնողներին ծանոթացնել «Սասնա ծռեր» էպոսին
Բովանդակություն՝
Ընտանեկան ընթերցումներ «Սասնա ծռեր» էպոսի հատվածներից
Որպես առաջադրանք՝
Նախագծի համակարգող՝ Ազնիվ Մանուկյան
«Սասնա ծռեր» էպոսի ընթերցողական նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 5 տարեկան Մերուժանի և քույրիկի՝ Լառայի համար էպոսից հատված է կարդում տատիկը։
«Ես» նախագծի շրջանականերում 5 տարեկան Մարիա Սահակյանը պատմում է իր սիրելի կենդանու մասին։
Միշտ չէ, որ մարդ գիտի թե ի՞նչ է իրեն պետք և ի՞նչն է պակասում իր կյանքում։ Այդպես եղավ ինձ հետ։ Ես ունեցա օբյեկտիվ դժվարություններ 2019-ի նոյեմբեր ամսին, առողջական խնդիրների պատճառով թողեցի կրթահամալիրը։ Բարդ փուլ էր, զերծ մնամ մանրամասնություններից, բայց դադար առա։ Կարևոր դադար, խորը դադար․․․դադար, որը ինձ լցրեց։ Ինձ մոտ եղավ ներքին խորը ինքնաճանաչում՝ ինչի արդյունքում հասկացա, թե ի՞նչը ինձ չի հերիքում։ Աշխատանքային դադարի ընթացքում, երբ տանն էի, ես հասկացա և համապատասխան մասնագետների շնորհիվ լցրեցի այն պակասը, որն ինձ պետք էր։ Ես շարունակեցի զբաղվել մանկավարժությամբ, այս անգամ ինքնակրթության միջոցով։ Դպիրն իմ ընթերցանության մասն էր ապահովում, կապը իմ գործընկերների հետ, կրթահամալիրի առօրյան, իսկ համացանցում հայտնված տարատեսակ սեմինարները՝ մանկավարժական նոր գործիքների, դպրոցների ճանաչողությունը։
Վերադառնալու փորձս եղավ կրթահամալիրային վերապատրաստումը համաճարակի օրերին, դիմեցի, անցա քառօրյա վերապատրաստում և հիմա գործում եմ որպես կամավոր։
Կյանքումս բացակայող ստեղծական ռիթմը լցվեց, և շնորհակալ եմ այդ առիթի համար, ինչ ընթացք էլ, որ այն ստանա։ Կազմեցի իմ՝ կամավորիս նախագիծը և անցա դպրոց առ դպրոց՝ պատմել եմ ամեն օրը։
Միջավայրը, որ կա, դա արդեն իսկ մեծ հնարավորությունների լաբորատորիա է, որքան էլ, որ կաշկանդող լինի համաճարակի առկայությունը։ Դա էլ է դառնում այս պարագայում 5 տարեկանների համար ինքնասապարկման, անվտանգության համար ուսանելի նյութ, պաշար։ Գործեցինք, ճանաչեցինք իրար կարգի, նախագծի համաձայն։
Հիմա, հաջորդիվ պիտի ասեմ, որ ամառը իր բոլոր դրսևորումներով կդառնա ինձ համար նախագծային։ Առցանց հանդիպումներով, ֆիզիկական միջավայրի ողջ ներուժով կլինի ստեղծական հարթակ։
Հունիսի 8 — 12-ը 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում կամավորական աշխատանքի շրջանակներում իրականացրել եմ հետևյալ գործունեությունը։
Հունիսի 8 — Հյուսիսային դպրոց
Հունիսի 9 — Քոլեջ
Հսւնիսի 10 — Հարավային դպրոց
Հունիսի 11 — Արևելյան դպրոց