Ընտանեկան առցանց ամառային ճամբար

Կամավորական աշխատանք կրթահամալիրում

Մասնակիցներ—  Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Հանդիպման  օրը -15 հունիսի, ժամը 18:00

Վայրը— Teams հարթակ

Նախագծի նպատակը՝   նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը  ուսումնասիրելու,  բացահայտելու հմտություններ ու կարողություններ:

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:

Ժողովրդական խաղ — ասիկ

ԲՈՒԹ ՄԱՏՆ ԱՍԱՑ

Բութ մատն ասաց.
– Գայլը ելավ,
Ցուցամատն ասաց.
– Ո՞րտեղից եկավ,
Միջնամատն ասաց.
– Սարից եկավ,
Մատնեմատն ասաց.
– Եկեք փախչենք,
Ճկույթն ասաց.
– Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Նախագծի ընթացքում

Վանկատում ենք բանաստեղծությունից բառեր

Սովորում ենք մատիկների անունները

Նկարում ենք մեր մատիկների տրամադրությունը

Ծռերի էպոսային ամառը

«Սասնա ծռեր» էպոսի ընթերցողական նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի  5 տարեկան Մերուժանի և քույրիկի՝ Լառայի համար էպոսից հատված է կարդում տատիկը։

Ծռերի էպոսային ամառը

Նկարը՝ Միջին դպրոցի 7.2 դասարանի  սովորող Անժելինա Սիմոնյանի

IMG-20200614-WA0010

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Տևողություն ՝  Հունիս-օգոստոս

Նպատակ՝ Կրտսեր դպրոցի սովորողներին և ծնողներին ծանոթացնել «Սասնա ծռեր» էպոսին

Բովանդակություն՝

Ընտանեկան ընթերցումներ «Սասնա ծռեր» էպոսի հատվածներից

Որպես առաջադրանք՝

  • Ընտանիքի անդամներին ներկայացնել  «Սասնա ծռեր» ընթերցողական նախագծին
  • Ընտանիքի անդամներից մեկը նախապես ընտրված հատվածն ընթերցում է և տեսաձայնագրում
  • Համագործակցել տեխնոլոգիայի դասավանդողի հետ, պատկերելով և կերպավորելով էպոսի հերոսներին:
  • Համագործակցություն երաժշտության դասավանդողի հետ

Նախագծի համակարգող՝ Ազնիվ Մանուկյան

 

«Սասնա ծռեր» էպոսի ընթերցողական նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի  5 տարեկան Մերուժանի և քույրիկի՝ Լառայի համար էպոսից հատված է կարդում տատիկը։