Կամավորական աշխատանք
Հարավային դպրոց. օր երրորդ
Դաստիարակ՝ Անի Գրիգորյան, Լիլիթ Առաքելյան
Պարբերաբար կազմակերպելով ազգային խաղեր, կդարձնենք այն սաների առօրյայի մասն ու սաների միջոցով կդառնանք մեր մշակույթի կրողն ու տարածողը. չէ՞ որ այդ խաղերը սաների հետ կգնան տուն, սաները կսկեն խաղալ ընտանիքի անդամների հետ, բակում՝ ընկերների հետ:
Նախապես սաների հետ ծանոթացանք զրուցեցինք խաղերի մասին, թե որոնք են ազգային խաղերը, ինչպես են խաղում: Իրենք պատմեցին, թե ինչ խաղեր գիտեն, ինչ խաղեր են խաղում տանը, բակում՝ ընկերների հետ։