Օրը՝ Հունիսի 11
Վայրը՝ Արևելյան դպրոցի բակ
Ժամը՝ 12:00-15:30
Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ
12:00 — 12:30 — ճաշ
Սաների առողջ զարգացման համար կարևոր նշանակություն ունի սննդի ճիշտ կազմակերպումը: Սաները լվացվում են օճառով ինքնուրույն, չորացնում մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչով՝ վերածելով այդ գործընթացն իսկական խաղ-գործունեության:
Օրվա նշանակված հերթապահ-օգնականները լվացվելուց հետո դաստիարակներից մեկի ուղեկցությամբ գնում են խոհանոց սնունդը բերելու: Դե, քանի որ եղանակային պայմանները մեզ թույլ են տալիս, մենք էլ չենք կարող չօգտվել այդ հնարավորությունից, եթե կարող ենք քնել բակում, իսկ ինչո՞ւ չճաշել բակում: Օրվա հերթապահները նախապատրաստական աշխատանքներ են անում բակում՝ իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով, աթոռները ուղղելով, միրգ- բանջարեղենը լվանալով, կտրատելով, համեմատելով, համտեսելով, բլբլալով սպասքադրում են, մյուսները խմբասենյակում լվացվում են և պատրաստվում ճաշին: Այնքա՜ն համեղ է ճաշը, երբ ուտում ես բակում, ընկերներիդ հետ:
Նախապատրաստական աշխատանք
Սաների քունը նախակրթարանում միշտ էլ վերածվում է իսկական ծեսի, բայց մի ուրիշ ուրախություն է, երբ այն լինում է բացօթյա:
Անչափ հետաքրքիր ծես է քնի պատրաստությունը։ Պառկում են սպունգներին և երկար սպասում, որ աչիկներն իրենք իրենց փակվեն։ Մի քանիսը հետաքրքիր մեթոդ ունեն քնի համար՝ մատներով խաղում են մազերի հետ , փորիկը կամ ոտքերն են շոյում , ուզում են, որ իրենց թաթիկը բռնեն։ Սա՝ խմբասենյակում: Այ, երբ սաները քնում են բակում, ուսումնասիրելու բան շատ կա: Շուրջը կանաչ, ծաղիկներ, ծառեր, լողավազան, դե արի ու քնի: Իհարկե, սկսվում է բլբլոցը: Բայց, ազատ, անպատ , մաքուր օդում, երբ լսվում է օրորոցային երաժշտության առաջին հնչյուները, վերջ, աչուկները փակվում են, ու խաղաղ քունը պատրաստ է:
Նախապատրաստկան աշխատանք
Սաները ճաշից հետո լվացվում են, իրենց ափսեները տանում խոհանոց, ինքնուրույն հանում հագուստը , հագնում գիշերազգեստը, իրար օգնելով բակ են տանում սպունգները, բացում անկողինը՝ իհարկե, չմոռանալով պահել սոցիալական հեռավորությունը: Արթնանալուց հետո կրկին ինքնուրույն զգեստափոխվում են, հավաքում անկողինը:
Օրորոցային երաժշտություն՝ 《Աստղափայլ օրորներ》ձայնասկավառակ