Լողափնյա աշուն

Լողափնյա աշուն նախագիծ

Հյուսիսային  դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Նախագծի նպատակը

Սովորողներին նախապատրաստում և տրամադրում  է  ուսումնական տարվա խոստումնալից  և  հետաքրքիր մեկնարկին: Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը։

Ընթացք

Սեպտեմբերի 1- ից հոկտեմբերի 31-ը

Սովորողները զգեստափոխվում են, մարզվում, ցնցուղով ցողվում,  լողում և լողափնյա խաղեր իրականացնում։

Կառուցողական խաղեր

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Նախագծի նպատակը՝ Զարգացնել սովորողների երևակայությունը, ստեղծել ուսումնական խաղեր

Նախագծի ընթացքում  կզարգանա․

  • սովորողների ստեղծագործական միտքը
  • համագործակցային կարողությունները
  • ուշադրության կենտրոնացումը

Կառուցողական խաղերը նպաստում են սաների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են սանի խոսքի, երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:

Ես. ուսումնական նախագիծ

 

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների(սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

5 տարեկաններ

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում).
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Smart էլեկտրոնային գրատախտակի հիմնական գործիքների կիրառում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:
  • «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
  • Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
  • Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
  • Հովհաննես Թումանյան «Ծիտը»
  • Ղազարոս Աղայան «Ծիտը և բազեն»

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները տան անդամների հետ կարող են պատրաստել տիկնիկներ (ձեռնոց-տիկնիկ), որոնք դասարանում նրանց հնարավորություն կտան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Մաթեմատիկա

Բանավոր համրանք՝

  • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
  • Այսօր քանի՞ սովորող կա դասարանում:
  • Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում: Այսօր քանի՞ տղա կա դասարանում: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
  • Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել:

Մարմնամարզություն (խաղային գործունեություն)

Մանկավարժական բաց ճամբար. Օր երկրորդ

Հյուսիսում այսօր  ևս աշխատանքային եռուզեռ էր: Ճամաբարականներն ընդհանուր պարապմունքից հետո  ջրեցին լանջերը, աշխատեցին կավով, հեծանիվ վարեցին, լողացին: Դասավանդողների մի մասն օրվա առաջին կեսին  զբաղված էր միջավայրի, բույսերի խնամքով և դասասենյակների մաքրությամբ, մյուսները՝ մատենավարությամբ: Օրվա երկրորդ կեսին  դասավանդողներն աշխատանքերը շարունակեցին ըստ նախագծային խմբերի: