Մեղու

ՄԵՂՈԻ

Ա.Խնկոյան

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Ամպն ու Սարը

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Հ.Թումանյան

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

Փիսոն

ՓԻՍՈՆ

Հ․Թումանյան

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Շուտասելուկներ

***
Մուկը մատը մատին կտա,
Տան կարասը պատին կտա:

***
Արտին մոտիկ՝ մոռ ու մորի,
Մռռան կատուն կտրորի:

***

Ունի չունի,ունի չունի,
Լիքը բան կա, որ չունի,
Բայց,որ չունի ինչ անի

***
Սա ասի՝ նա կանի, նա ասի՝ սա կանի:

***

Չոր ցցին՝ սառ տանձաջուր,
Չալ ծտին՝ չար ծտաճուտ։

***
Զարթուցիչը ջեռուցիչից հեռու՛ դիր:

***
Ճուտը ճկեց ծիտը, կծեց ծտի ճիտը:

***
Մուկն ու կատուն
Այս դարում
Հաշտ կխաղան
Օրն ի բուն:
Կվազվզեն իրար հետև,
Կպախկվեն դռան հետև:

***
Բուռ-բուռ ալյուր շաղեցինք,
Փուռը տարանք եփեցինք,
Փռապանը համեմեց,
Բուռ-բուռ ցորեն նվիրեց:

***
Հարսնապու՞ր,
Կաթնապու՞ր,
Անուշապու՞ր,
Թանապու՞ր,
Ո՞րը եփեմ Ասատուր:

***

Ձուկը գցեմ ձուկը ուտեմ,
Մուկը գցեմ ձուկը ուտեմ:

***
Մեր տան դռան տանձի ծառին
Տասը ծանր տանձ կա կախված:

***
Ձմռան ցուրտը երբ տիրեց
Սառնամանիքը պատեց,
Սառույցը կոտրելու
Սառցաբեկը գործ դրեց:

***
Հավը հավկիթ ածեց,
Ջայլամը տեսավ զարմացավ,
Ջայլամը հավկիթ ածեց,
Հավը տեսավ զարմացավ:

***
Ծույլ-ծույլ կնստես
Աստղերին բույլ կտեսնես:

***
Մկրատ տուր մտրակ տամ,
Մտրակ տուր մկրատ տամ

***
Սարի ուսին սիրուն լուսին,
Սիրուն լուսին սարի ուսին:

***
Ձուկ եմ, ձուկ եմ, ջրի մուկ եմ,
Մուկ եմ, մուկ եմ, ջրի ձուկ եմ:

***
Ճայը ճկեց ճիտը, կծեց ճտի ճիտը

***
Ձին ձորում, Ջորին ջրում:

***
Կար–չկար մի գաճաճ արջ կար,
Այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։

***
Ծտի ճուտը՝ ճմբան ծերին,
Ծտի ճտի ճիտը՝ ծուռ։

***
Քեռու ջորու ձախ ճուռը ծուռ է

***
Փայտփորիկը փորեց փայտի փտած փորը

***
Գառը գարնան, ձյունը ձմռան:

***

Մեր շունը ութ աշուն տեսավ,
Իսկ աշունը՝ քանի՞ շուն:
Շա՛տ ափսոս, որ շուն չի հաշվում
Աշխարհում ոչ մի աշուն:

***

Մոլոր ակը կլոր ակ է,
Կլոր ա՞կ է մոլորակը:

***

Ցեխից ցատկեմ՝ սեխ ուտեմ,
Սեխից ցատկեմ՝ ՝ սեխ ուտեմ,
Ցեխով՝ ոտքերս բոբիկ,
Սեխով՝ քիթս սեխոտեմ:

***

Թոնիր, թոնիր,
Տոնդ տոնիր:
Տոնդ հացով
Տոնիր, թոնիր:

***

Ծտի ընտրած ծառը ուռ էր:
Ծտի ճտի ճիտը ծուռ էր:

***

Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ այ լավ կատվատուն,
Ամոթ էլ է, չգիտեմ
Ո՞վ է շռայլ կաթնատուն:

***

Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ:

***

Ստի սուտը ստի տուտ է,
Ստի տուտը՝ ստի ճուտը:

***

Ոչ քեզ, ոչ ինձ,
Ոչ քեզ, ոչ ինձ,
Ոչինչ բացի մկան պոչից,
Մկան պոչից բացի ոչինչ՝
Ոչ քեզ, ոչ ինձ,
Ոչ քեզ, ոչ ինձ:

***

Ով օգնում է՝ հոգնում է,
Բայց հոգնում է օգնելիս:
Թե օգնելիս են հոգնում՝
Գոհ են նաև հոգնելիս:

***

Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով:

***

Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծումեմ շատ չի քաշի:

Գնացին բայց ետ չեկան
Լավաշները այն խաշից…

***

Կապկի՜ր, կապկի՜ր, ա՜յ կապիկ,
Ինչքան կարող ես՝ կապկի՜ր:
Կապկելում չի հաղթելու
Աշխարհում ոչ ոք կապկիդ:

***

Կարպետի վարպետը
Վարպետաց վարպետն է:
Վարպետի կարպետը
Կարպետաց կարպետն է:

***

Կետը ծովում հսկա՜ կետ է,
Կետը տողում՝ փոքրիկ կետ,
Ոչ մեկին էլ չի հաջողվում
Տեսնել կետին կետի հետ:

***

Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ ա՜յ լավ կատվատուն,
Ո՞վ է տեսնես այդ շռայլ,
Շռայլաշատ կաթնատուն:

***

Կատուն կպավ կատվի պատվին,
Կատվի պատվին կպավ կատուն:
Կատուն կատվին կանչեց դատի,
Բայց դատարան չեկավ կատուն:

***

Կատվի ձագը մկան ձագին
Դուրս է կանչում մկան ծակից.
— Դո՜ւրս եկ՝ խաղանք, մկա՜ն ձագուկ,
Չձանձրացա՞ր մթին ծակում:

***

Ծունկ չի ծալում սունկը այս,
Ունկ չի դնում սունկը այս,
Որովհետև անունկ է,
Եվ անծունկ սունկը այս:

***

Կամը կամին ասաց.
-Կամ,
Ես քեզ հյուր եկած չկամ:
Կամ դու արի իմ տուն, կամ,
Կամ էլ ինձ ընդունիր, կամ:
Կամը ասաց.
-Ոչ մի կամ:
Հենց այսօր իմ հյուրն ես, կամ:

***

Կոշում ապրող մի զգույշ կոշիկ
Գովում էին Կոշի փոշին.
— Աշխարհ անցիր՝ ոչ մի փոշի
Փոշու համը չի տա Կոշի:

***

— Ծովիկ մորքուր,
Ծովիկ մորքուր,
Ի՞նչ կա, գիտե՞ս, ծովի խորքում:
— Ծովի խորքո՞ւմ:
Խորքում ծովի
Չկա ոչ մի մորքուր Ծովիկ:

 

***

Ծոռան ծոռը Սասնա ծռի
Ամենուր էլ ունի կռիվ.
Մեկ է՝ կյանքի թոհուբոհում
Ճամփան ուր կտանի ծռին:

***

Լոկ մկրատն է մկրատում,

Լոկ մտրակն է մտրակում:

Մկրատով չեն մտրակում,

Մտրակով չեն մկրատում:

***

Լորը դիմեց սալորին.
— Բաց թող, — ասաց, — իմ լորին:
Սալորն էլ թե՝ ա՜յ լորիկ,
Թե բաց թողնեմ քո լորին,
Ի՞նչ կմնա ՍԱԼՈՐԻՑ…

***

Լողանում են Սևանում,
Զովանում են Սևանում,
Պառկում տաքուկ ավազին
Սևանում են Սևանում:

 

 

 

***

Լավաշն ասաց լավաշին.
— Հրավիրված եմ խաշի:
Կուզե՞ս, դու էլ եկ գնանք,
Կարծում եմ շատ չի քաշի:

 

***

Լողանի տակ կարթեր են,
Կարթերի շուրջ ձկներ են,
Շրջապատել խայծերին
Ու խոսում են ձկներեն.

— Եթե սրանք կարթեր են,
Կարթերին էլ խայծեր են,
Ուրեմն՝ զուր չեն սրանք
Անվճար մեզ այցելել…

***

Թե խաղեր են խաղարանում,
Տաղարանում տաղեր են,
Պահարանում էլ երևի
Պահիկներ ու պահեր են…

***

Թե հայրիկը պ ա պ ա ն ա,
Թե մայրիկը մ ա մ ա ն ա,
Քո շնորհը կլինի,
Այ ճտպտան սատանա:

***

 

Թռչունը ծնվել՝ թև չուներ:
Թեկուզ թև չուներ՝ թռչուն էր:
Մտքում նա, անշուշտ, թռչում էր,
Ուրախ, որ շուտով երկնքում
Կավելանա մի թռչուն էլ:

***

Գահակալին ու գահին
Մոտիկ կանգնած ագահին
Ոչ գրպանը կփրկի,
Ոչ էլ ստվերը գահի…

***

Գետագետ մի գորտ,
Գորտագետ մի գետ,
Չի եղել մի դեպք՝
Գժտվեն իրար հետ:

 

 

***

Գայլի՛ ժանիք, շա՛ն ժանիք,
Վագրի՛ ժանիք, ա՛յ ժանիք…
Էլ ո՞վ ունի աշխարհում
Նման դաժան արժանիք:

***

Ձուկը, մուկը մեկ տապակ,
Մուկը, ձուկը` մեկ տապակ,
Ձուկը ուտեմ, մուկը թալեմ,
Մուկը թալեմ, ձուկը ուտեմ:

***

Քոթոթը նոթոտ է,
նոթոտ է քոթոթը:
Թեկուզև նոթոտ է՝
Լավիկն է քոթոթը:

***

Օձը դպրոց չի գնում,
Դպրոցում ինչ գործ ունի:
Ինչ որ պետք է այս կյանքում՝
Ատամի տակ օձն ունի:

***

Մեր տան առաջ,
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ,
Մեր տան առաջ:

***

Ցոլակը ցատկեց
Ցից ցանկապատից,
Ցանկապատը ցնցվեց
Ցոլակի ցատկից:

***

Քեռուս քեռու
Քեռու քեռին
Մանգաղն իր կեռ կախեց կեռից:
Ասաց. «Հերի՜ք,
Քեռու քեռի,
Ծռվեց մեջքդ սրա ձեռից…»:

***

Քանի՜ անգամ եկավ քամին,
Ուզեց առնել, տանել կամին:
Փչե՜ց քամին,
Հրե՜ց քամին,
Բոփե՜ց, շոյե՜ց,
Ոռնա՜ց քամին,
Բայց տեղից չշարժեց կամին:

***

Քաջքերի մեջ մի քաջք կար, որ
Քաջերի քաջն էր քաջքերի:
Չկար մի քաջք, որ չսարսեր
Քաջարի քաջքի աչքերից:

***

Ուղտին մի թուղթ բերին տուղտից.
«Տուղտից հազա՛ր ողջույն ուղտին:
Գո՛հ եմ, որ ուղտն անապատի
Գերադասեց փուշը տուղտից…»

***

Ուղին գնա՛ց, գնա՛ց, գնա՛ց,
Ինքնավստահ գնաց ուղիղ:
Ուղին մտավ մի փակուղի
Ու փակուղուց չելավ ուղին…

***

Փողի գողն ու գողի դողը
Չգիտեն ով է հաղթողը:
Մեկն ասում է՝ փողի գողը,
Մյուսն էլ թե՝ գողի դողը…

***

Ուռի ծառից առույգ մի ուլ
Պոկեց ուռի դալար մի ճյուղ:
Ծիտը ճտտաց. «Ա՜յ, գիժուլիկ,
Մի կոտրատիր ճյուղերն ուռի…»:

***

Ուշեղը ուժեղ է,
Ուժեղը՝ ուշեղ,
Եվ անշեղ ուշեղը
Երբեք չի տուժել:

***

Տոհմածառն էլ ծառ,
Տոնածառն էլ է  ծառ.
Մեկի կյանքը՝ կարճլիկ,
Մյուսինը՝ անծա՜յր…

 

***

Սուտը խորթ է ծառին, ծտին,
Թե ծառ, թե ծիտ դեմ են ստին:
Չգիտեն էլ ծառ ու ծտեր
Հանուն ինչի՞ պիտի ստել:

 

***

 

Սեղանն ասաց՝ մեղմա՜, մեղմա՜,
Այո ո՞նց եղավ,
Այո ո՞նց եղավ.
Սեղանին յոթ պատառաքաղ,
Սակայն ոչ մի բահ ու եղան…

***

Ոչխարները գերերին
Չէին թողնում գելերին:
Գելերն իրենք էին միշտ
Գերում ծույլիկ գերերին…

 

***

Ովքեր չեկան ՝ չկան:
Ովքեր չկան՝ չեկան:

***

Պատ պատողը պայտ չի պայտում,
Պայտ պայտողը պատ չի պատում:
Թե պայտողն էլ պատեր պատեր՝
Ձիերին ո՞վ պիտի պայտեր:

***

Շահը շահին ասաց՝ Շահ,
Կլինի՞ Շահը անշահ:
— Շահը՝ անշա՞հ -, Շահն ասաց, —
Թե անշահ է, էլ ի՞նչ Շահ:

***

Շան հոտ ուներ շան բույնը:
Ասին՝ կօգնի շամպունը:
Շամպուն բերին,
Շան բնում
Հո չբուրեց շամպունը:

 

 

***

 

Շնիկը կծան է,
Կածանը՝ փոշոտ:
Շնիկը փոշի է
Բարձրացնում պոչով:
Խառնվել են իրար
Կծան ու կածան…
Կծանը կածան է,
Կածանը՝ կծան:

 

***

— Մռռանը ի՞նչ գործ ունի
Մռայլ ու մութ մառանում:
— Գնա հարցրու մռռանին,
Մռռանն այդ չի մոռանում:

***

Մի հարց ունեն այս աշխարհին
Սերունդները Մայր ոչխարի.
«Վերջ ի վերջո, գայլը ագահ
Երբևէ կապաշխարհի՞ …

***

Մուկը տիկնիկ-մկնիկ ուներ,
Տիկնիկ-մկնիկը՝ տեր:
Տերը մուկն էր տիկնիկատեր,
Տիկնիկը գիտեր:

***

Աշխատանքային նախագիծ 02.9 — 06.9.2019

Իրականացվող նախագծեր

Սեպտեմբերի 2, երկուշաբթի

9.00-9.30- Տոնական ընդհանուր պարապմունք

9.30-9.50- Բարևախաղ

9.50-10.10- «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծության խաղ-ուսուցում

10.15-10.30- Մարզական դադար

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-12.00- Երաժշտական գործունեություն, կրթական շքերթի նախապատրաստում

12.00-12.30 — Գրքի տոն

12.30-13.00  -Ճաշ

13.00-13.30- Աշնանային լողափ

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Սեպտեմբերի 3, երեքշաբթի

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00- «Ողջույն, ես եմ…» նախագծի  քննարկում

10.00-10.30- Մարզում ենք աչքերը

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-11.30-Լեզվագործունեություն ՝ «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծության

բանաստեղծության խաղ-ուսուցում

11.30-12.00- Երաժշտական գործունեություն, կրթական շքերթի նախապատրաստում

12.00-12.30- Այլընտրանքային աղանկարչություն

12.30-13.00- Ճաշ

13.00-13.30- Աշնանային լողափ,բակային պլեներ՝ «Իմ ընտանիքը»

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Սեպտեմբերի 4, չորեքշաբթի

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00-Ռադիոնյութ, ներկայանում են 5 տարեկանները (ե՞րբ են ծնվել, ո՞ր ամսին, ո՞ր եղանակին)

10.00-10.30- Պարի ուսուցում՝ Թամզարա, Բուլուլ, կրթական շքերթի նախապատրաստում

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-11.30- Մաթեմատիկական գործունեություն. կատարում ենք չափումներ՝ մատնաչափ, թզաչափ, ոտնաչափ

11.30-12.00-Էլեկտրոնային գրատախտակի գործիքների ծանոթացում, կիրառում

12.00-12.30-«Կառուցողական խաղեր»

12.30-13.00-Ճաշ

13.00-13.30- Աշնանային լողափ

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Սեպտեմբերի 5, հինգշաբթի

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-9.45- Նախապատրաստվում ենք Կրթական շքերթին

9.45.00-10.00- Նախաճաշի կազմակերպում

10-40 ից-Կրթական պարտեզի լանջով, կասկադով քայլք դեպի Մայր դպրոց
11:15-11:45. կրթական շքերթ Մարմարյա սրահում

12.00-Կրթական պարտեզի լանջով, կասկադով քայլք դեպի Հյուսիսային դպրոց

12.30-13.00-Ճաշ

13.00-13.30- Աշնանային լողափ

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

 

Սեպտեմբերի 6, ուրբաթ

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00-Մաթեմատիկական գործունեություն. բանավոր համրանք 10-ի սահմանում, շատ-քիչ, չափումներ

10.00-10.30- Միջավայրի խնամք՝ծաղիկների  ջրում, բակային աշխատանքներ

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-11.30- Երաժշտական գործունեություն՝«Կաքավիկ»,«Ձիուկ»,«Արևների շարք» երգերի ամրապնդում, «Թամզարա» պարի ամրապնդում

11.30-12.00-Աշխատանք էլ. գրատախտակով

12.00-12.30-«Կառուցողական խաղեր»

12.30-13.00-Ճաշ

13.00-13.30- Աշնանային լողափ

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Ուսումնական տարվա մեկնարկ. օգոստոսի 30

 

Ողջո՛ւյն, սիրելի՛ 5 տարեկաններ: Սիրով տեղեկացնում եմ, որ  2019-2020  ուսումնական տարին մեկնարկում է օգոստոսի 30-ին, ժամը՝ 9:00-12:00- ը: Սիրով սպասում եմ ձեզ, որ միասին երգենք, մարզվենք, պաղպաղակ ուտենք :

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:00 Երգի ուսուցում՝ կրթական շքերթի նախապատրաստում

10:00-11:00 — Հեծանվավարություն /Մարզիչ՝ Անուշ Թորոսյան/

11:00 — 11:35 — նախաճաշ

11:35 — Քայլք դեպի Մայր դպրոց

12:00 — Սովորողների ճանապարհում կրթահամալիրի միասնական երթուղիներով

Ծնողական սեմինար

20190405_135548

Մասնակիցներ՝ Հյուսիսային  դպրոցի 5  տարեկաններ

Ամսաթիվը՝ 27.08.2019թ.

Ժամը՝ 10:00

Վայրը՝ Հյուսիսային  դպրոց

Տևողությունը՝ 2 ժամ

Ծրագրում՝

Ծանոթություն ծնողական համայնքի անդամների հետ

«Իմացումի հրճվանք» ծրագրի, դասարանական բլոգի ներկայացում

Կրթահամալիրի գլխավոր կայք mskh.am

Հյուսիսային դպրոց- պարտեզի կայք՝ https://artschool.mskh.am/

«Իմացումի հրճվանք» ծրագիր, 5 տարեկաններ

Ուսումնական նախագծեր

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական նյութերի ցանկ

Սովորողի համակարգչին ներկայացվող պահանջներ

Ուսումնառության պայմանագիր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Երաժշտական դադար, պարի ուսուցում

Սովորողների անհատական էլեկտրոնային հասցեների փոխանոցում, Outlook համակարգի ներկայացում, պարզաբանումներ:

Անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ

  • Paint (նկարչական խմբագիր)
  • MS Word (տեքստային խմբագիր)
  • Paint Net, Fotor (նկարչական խմբագիր)
  • KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)
  • Windows Movie Maker (վիդեո խմբագիր)

Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

Ծրագրերը ներբեռնելու համար կարելի է օգտվել կրթահամալիրի գլխավոր

կայքի http://itlab.mskh.am/ բաժնից:

ՈՒսումնական նյութերի ցանկ

Դասարանական ընդհանուր գրենական պիտույքներ

  • սպիտակ թղթեր
  • գունավոր թղթեր
  • ջրաներկ
  • գուաշ
  • վրձին
  • մկրատ
  • ջրաման
  • սոսինձ
  • աշխատանքային տախտակներ կավագործության համար

Մարզական հագուստ

  • մարզահագուստ
  • մարզական կոշիկներ
  • լողազգեստ, լողաթափեր, աղջիկներին՝ ռետինե գլխարկ
  • սրբիչ

Պայուսակում՝

  • ջրով շիշ
  • չոր և խոնավ անձեռոցիկ
  • նկարչական ալբոմ
  • գունավոր մատիտներ

Տարբերանշանով  շապիկ
Աշխատանքային գոգնոց