Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք
Մայսիսյան հավաքին ընդառաջ Տիգրան Քոչունցը ներկայացնում է իր անհատական «Գազան» ցուցահանդեսը։
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք
Մայսիսյան հավաքին ընդառաջ Տիգրան Քոչունցը ներկայացնում է իր անհատական «Գազան» ցուցահանդեսը։
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ
***
Մայիսի 02-07
Փորձ 1
Անհրաժեշտ նյութեր` պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։
Ընթացքը`
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով, ինչից հետո ծակում ենք տոպրակը մատիտներով հենց այն մասից, որտեղ ջուր կա։ Մատիտները թողնում ենք անցքերի մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։
Հանդիպման օրը — մայիսի 10, 17,19,24,26, 31
Ժամերը — 12։00 — 13։35
Հանդիպման վայրը — Հյուսիսային դպրոց՝ Արտասահման
Հանդիպման մասնակիցներ— 3․3 դասարաննի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ
Հանդիպման թեման— Իմ Փոքրիկ Մոլորակը ․ Երեխաների մոլորակները որպես Լուսատուներ
Հանդիպումը կանցկացնի— Սոնա Բաղդասարյանը
Նախագիծը համակարգող — տեխնոլոգ Տաթև Աթոյան
Մասնագիտությունը— նկարիչ, դիզայներ,
Շարունակել կարդալ “Հարթակում ծնողն է”Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Վայրը՝ Ծաղկունք գյուղ, բարձունքի հաղթահարում դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի— էկո նախագծի իրականացում, միջավայրի մաքրում
Անհրաժեշտ պարագաներ՝
արևապաշտպան գլխարկ
աղբի տոպրակ
ձեռնոց
Արդյուքում՝ կունենանք բնությունը սիրող, գնահատող սովորողներ:

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`
Իրականացվող նախագծեր՝
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք
Ծառերը, որպես բնության հուշարձաններ
Ուսումնական խաղեր՝
Ուսումնական տեսանյութեր՝
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝
Լեզվագործունեություն. —Հայոց լեզու 3-րդ
«Մեղուների հովիվը և արջերը» Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
«Մեղուների մասին» տեղեկատվական տեքստ
Շաբաթվա մաթեմատիկա
Շարունակել կարդալ “Աշխատակարգ 02․05-05․05․2023”Օրը՝ մայիսի 17, ժամը 9:00-10։30
Վայրը՝ սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 3․3 դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան Սրբուհի Ներսիսյան, Սուսան Պետրոսյան
Ծրագրում՝
Գնդակը տանել–բերել
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:
Օղակների միջով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Բուլավաների արանքով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:
Ծափով` վազել
Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:
Օղակախաղ
Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:
Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք
Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի սովորողները 2.1 դասարանի սովորողներին սովորեցնում են օգտվել բլոգից՝ վարել բլոգ։
Օրը՝ մայիսի 22
Ժամը՝ 11։00
Նպատակը՝
-Համագործակցային հմտություններ
-Խմբում աշխատելու հմտություններ
-Խմբային աշխատանքը ղեկավարելու, թիմում ներառվելու, համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ
-Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ
-Իմացածը փոխանցելու հմտություններ
Խնդիրները`
—edublogs.org հարթակում բլոգների ստեղծում, գործիքների կիրառում, առաջին նյութի հրապարակում
Արդյունքը`
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Օրը՝ Մայիսի 4, 5
Ժամը՝ 11:05-12:35
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-4-րդ դասարաններ
Համակարգողներ՝ Սոֆյա Մամյան, Մարի Միքաելյան, Սրբուհի Ներսիսյան
Շարունակել կարդալ “Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ”
Ապրիլի 28-ին` 12:00, Հյուսիսային դպրոցում կկայանա Տիգրան Քոչունցի անհատական ցուցահանդեսը։
Ապրիլ ամսվա ընփացքում Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորողների հետ իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝
Ճամփորդություն
Զատկածեսը Բյուրականում․ նախագիծ/տեսանյութ
Ուսումնական ճամփորդություն «Էդիթ Պրինտ» հրատարակչություն
Զատկածեսը Բյուրականում․ Պատմում են սովորողները
Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա հաշվետվություն”