Հյուսիս-Արևելք․ Միասնական երգուսուցում 5-6 տարեկան խմբերում

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները հանդիպում են Հյուսիսիային դպրոցի 5-6 տարեկաններին, իրականացնում են «Հակաբացիլ Կոմիտաս»

Օր՝ հունիսի 15

Ժամ՝ 11:00

Վայր՝ Հյուսիսային դպրոցի ներքին բակ

Պատասխանատուներ՝ Տաթև Մանվելյան,Ջուլի Ղազարյան, Լիլիա Զախարյան, Մարի Միքայելյան

Շարունակել կարդալ “Հյուսիս-Արևելք․ Միասնական երգուսուցում 5-6 տարեկան խմբերում”

《Հունիսիկ》. 《Ջա՜ն լողափ》լողափային գործունեության ստուգատես

Օրը՝ 17.06.2021
Ժամը՝ 11:00-12:00
Անցկացման վայրը՝  Հյուսային դպրոցի ամառային լողափ
Նպատակը՝ լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղերի շքերթ

Ծրագրում`

  • 6 տարեկանների լողափ-fashion ցուցադրություն
  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն
  • ցնցուղ, լող

Ընթացքը՝

fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, թիթիզանում-լուսանկարվում:

Լողափնյա խաղեր՝

Խաղ 1
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ
  • ռետինե գլխարկ
  • լողաթափեր
  • սրբիչ
  • դույլեր, պլաստմասե բաժակներ

Աշխատակարգ 14․06 — 18․06․2021

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ
Ռոդարի + Աղայան
Ես կարողանում եմ․․․
«Հունիսիկ» ստուգատես
Հակաբացիկ Կոմիտաս

Հունիսի 14, երկուշաբթի

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում, առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20 — 9։40 — Հանգստայան օրերի քննարկում, զրույց
9:40 — 10:30 — Նախաճաշ
10.30 — 11.30 — Մուլտֆիլմի դիտում
11։30 — 12։00 —  « Հակաբացիկ Կոմիտաս »
12։00 — 12։30 — Ուրախ օտար լեզու
12։30 — 13։00 —  Ճաշ
13:00 — 13:30 — Ուրախ լող, լողափնյա խաղեր

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 14․06 — 18․06․2021”

Հաշվետու համերգ-ցուցահանդես

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, 1-ին դասարաններ, ընտանեկան դպրոցներ, հյուրեր:

Օրը՝ հունիսի 11

Ժամը՝ 14:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Արտասահման

Դասվարներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Լուսինե Բարխուդարյան

Երաժշտության դասավանդող՝ Ջուլի Ղազարյան

Ծրագիր

Կոմիտասյան երգեր

1.Այբ-բեն-գիմ

2. Արևների շարք՝ Արև, արև, եկ, եկ, Այ արևը, արևը

3. Փայտե ձիուկ

4.Հոյ, Նազան

5.Հեյ, իմ Նազան

6. Գնացեք, տեսեք

7. Վիճակի երգ

Բանաստեղծություններ՝

«Ամպն սարը» Հովհ. Թումանյան
«Քամին» Հովհ. Թումանյան

«Մեղու» Աթ. Խնկոյան

«Ծիածան» Աթ. Խնկոյան

«Կանանչ ախպեր» Հովհ. Թումանյան

«Աքաղաղն ու կտուրը» Աթ. Խնկոյան

«Շունը» Հովհ. Թումանյան

Ցուցահանդես

Հակաբացիլ նկարչական պլեներ

Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը։Քայլքով գնում դպրոցի ներքին բակ։ Հետո միասին  նախապատրաստում են բացօթյա սեղանները կամ մոլբերտները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։ Երաժշտության ներքո սովորողները սկսում են նկարել իրենց լսածը։ Երաժշտությունը կարող է լինել նաև կենդանի նվագակցությամբ։Ընթացքում պատմում կամ նկարագրում են , ի՞նչ են նկարում,ի՞նչ գույներ են ընտրել,ինչպե՞ս են աշխատում վրձինով։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Ավարտին հավաքում են աշխատանքային պարագաները։

Աշխատակարգ 07․06 — 11․06․2021

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ
Ռոդարի + Աղայան
Ես կարողանում եմ․․․
«Հունիսիկ» ստուգատես
Հակաբացիկ Կոմիտաս

Հունիսի 7, երկուշաբթի

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում, առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20 — 9։40 — Հանգստայան օրերի քննարկում, զրույց
9:40 — 10:30 — Նախաճաշ
10.30 — 11.30 — Իմ Արարատ
11։30 — 12։00 —  « Հակաբացիկ Կոմիտաս »
12։00 — 12։30 — Ուրախ օտար լեզու
12։30 — 13։00 —  Ճաշ
13:00 — 13:30 — Ուրախ լող, լողափնյա խաղեր

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 07․06 — 11․06․2021”

«Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի․ «Հունիսիկ» ստուգատես

Օրը՝ 10․06.2021թ․

Վայր՝ Հյուսիսային դպրոցի ներքին բակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  5֊6 տարեկաններ

Պատասխանատու՝ Մարի Միքայելյան, Քրիստինա Հովհաննիսյան

Շարունակել կարդալ “«Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի․ «Հունիսիկ» ստուգատես”

Իմ Արարատ

Արարատը_աշնանը_(1929)
main20081108_10
82a97e6288131f6defda9d6b6ff2febc

  նախագիծ՝  Իմ Արարատ

ականցվելու է 6 տարեկանների խմբում

Օրը՝ հունիսի 7

Ժամը՝ 10։30 — 11։30

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի «Դեպի լյառը Մասիս» տանիք

Նկարչական պլեներ՝ 6 տարեկանները դիտարկելու և նկարելու են Արարատը։

Շարունակել կարդալ “Իմ Արարատ”

Հակաբացիլ Կոմիտաս

《Ամսիկ》և《Հակաբացիլ Կոմիտաս》նախագծերի շրջանակում Հյուսիսայինն դպրոցի 5-6 տարեկանները Զատիկյանի անվան այգում երգեցին և տարածեցին Կոմիտասյան երգերը` համատեղելով թումնայական ընթերցումների հետ։