«Ես» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝ սեպտեմբեր

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

Շարունակել կարդալ “«Ես» ուսումնական նախագիծ”

«Լողափնյա աշուն» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներ
Ժամանակահատված — սեպտեմբեր ամիս

Նպատակը և խնդիրները․

Լողուսուցումը  կազմում է մարմնակրթության բաղկացուցիչ մասը։ Սովորողները ոչ միայն լողում են և կոփում իրենց մարմինը, այլև ձեռք են բերում ինքնուրույնության, ինքնադրսևորման, նոր միջավայրի յուրացման հմտություններ, ինչպես նաև հետևում և յուրացնում հիգիենայի կաննոները։
Լողից առաջ նախապես ծանոթանում ենք լողալու, լողափից և լողավազանից օգտվելու կարգին,  կանոններին։

Կարգն՝ այստե՛ղ։

Աշխատանքների ընթացքը․նկարագրությունը

Լողուսուցումն իրականացվում է մի շարք փուլերով․

  • Լողին նախապատրաստում․ նախավարժանք, ցնցուղի ընդունում։
  • Լող, ջրային խաղեր, ջրաթերապիա։
  • Արևային լոգանք, լողափային  խաղեր, զրույցներ, ընթերցումներ։

Արդյունքում սովորողը կոփում է մարմինը, յուրացնում լողափային, բակային խաղերը, ձեռք բերում ինքնուրույնության և ինքնադրսևորման հմտություններ։

Կարդում ենք և խաղում Թումանյան

«Կարդում ենք և խաղում Թումանյան» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — Իմացումի հրճվանք ծրագրի երկրորդ տարի
Ժամանակահատվածը — Փետրվար-մարտ  ամիսներ

Շարունակել կարդալ “Կարդում ենք և խաղում Թումանյան”

«Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում»․ ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագիծ   — «Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում»

Ժամանակահատվածը` շուրջտարյա
Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարի

Նախագծի նպատակը
Տարբեր նյութերի, առարկաների, պատկերների օգնությամբ ստեղծել կառուցողական պատկերներ։ 

Շարունակել կարդալ “«Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում»․ ուսումնական նախագիծ”

Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարի

Տևողություն՝ շուրջտարյա

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Շարունակել կարդալ “Կոմիտասյան օրեր”

Դեպի Արատես

Անոնս

Դեպի Արատես ճամփորդությունը ներկայացնում եմ ստորև`

Արփա գետի ափին

Շրջայց Արատեսում

Ծննդյան ծես Արատեսում

Առավոտյան մարմնամարզություն և ընդհանուր պարապմունք

Ջրաթաթախ Արատես գետում

Միջավայրի խնամք

Ռազմամարզական ճամբարն ու վեց տարեկանները

«Ուսումնական ամառ» նախագիծ

Տևողությունը — հուլիս, օգոստոս ամիսներ

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարվա սովորողներ

Իրականացման վայրը — Ընտանեկան դպրոցներ

Նախագծի նպատակը և ընթացքը

Սովորողների մոտ ձևավորել ընթերցող լինելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։

Իրականացման ընթացքը․

  • Պատմի՛ր քո օրվա մասին։ Տեղադրի՛ր բլոգումդ և ուղարկի՛ր ուսուցչիդ, ընկերներիդ։
  • Լուսանկարի՛ր քեզ դուր եկած օրվա մասը, գտնվելուդ վայրը, նոր բաները, որոնք նկատում ես քո շուրջը։
  • Ընթերցանության համար ընտրի՛ր գրքեր և կարդա՛։

Ընթերցելուց հետո առանձնացնում ես մեկ հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել, և այն ներկայացնում ես՝

  • աուդիո կամ վիդեո տարբերակով. երբ գեղեցիկ ընթերցում ես (նաև դերային ընթերցմամբ) ու ձայնագրում-տեսագրում ես.
  • գրում ես, թե կարդացածդ գիրքը, հեքիաթը ինչի մասին է, ինչու է այն քեզ դուր եկել, ինչու ես խորհուրդ տալիս, որ մյուսներն էլ կարդան: Այդ հեքիաթի կամ գրքի համար համակարգչային նկարչական ծրագրով նկար ես պատրաստում.
  • Դուրս ես գրում  հեքիաթից քեզ դուր եկած հատվածները ու ձևավորում ես: /աշխատանքը միասին նայելու-քննարկելու ենք սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում/
  • Կարող ես հեքիաթի կամ գրքի հերոսին, հեղինակին նամակ գրել:
  • Ընթերցածդ հեքիաթից, գրքից հավաքիր, գրանցիր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չէիր հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը:

Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝

«Տիգրան Հայրապետյան» գրադարանից ձեր ընտրած գիրքը, կամ այլ մանկական գրադարանից ընտրած գիրք
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
Ա. Ա. Միլն «Վինի Թուխ»

  • «Ազգային խաղեր» ուսումնական նախագծով խաղեր կազմակերպի՛ր քո բակի ընկերների,  ընտանիքիդ անդամների հետ, ներկայացրու տեսանյութի տեսքով։

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պետք է իր մեջ ներառի՝ 

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Խնդիրներ ամռան ընթացքում

Առաջարկում եմ տրամաբանական խնդիրների այս փաթեթը

Խնդիրներ առաջին դասարանի համար

Բանավոր համրանք առաջին դասարանի համար

Բանավոր համրանք առաջին դասարանի համար

Տարին ունի ….. եղանակ և 12…………:
Տարին ունի……օր:
Տարվա ամենակարճ ամիսը ……. է:
Յուրաքանչյուր եղանակ ունի …………ամիս:
Մարտ, ապրիլ, մայիս ……………..ամիսներն են:
Աշնան ամիսներն են՝………………:
Հունիսը, ………….. և օգոստոսը ամռան ամիսներն են:
……….., հունվարը և փետրվարը ………….  ամիսներն են:
Շաբաթն ունի ………….օր:
…………………… շաբաթվա վերջին օրն է:
Չորեքշաբթին շաբաթվա …………….օրն է:

Մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ 

  1. Մանչուկն ու Կառլսոնը
  2. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում` առաջին մաս, երկրորդ մաս
  3. Բրեմենյան երաժիշտները
  4. Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
  5. Երեք ընկույզ Մոխրոտի համար
  6. Բուրատինոյի արկածները/ ֆիլմ/
  7. Չարլին ու շոկոլադի գործարանը
  8. Թոմ Սոյերի արկածները
  9. Փոքրիկ արքայադուստրը

Երաժշտական մուլտֆիլմեր

Ողջ ամռան ընթացքում գործելու է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կարող ես այցելել ու ընտրել գրքեր ընթերցելու համար /գրադանավար Նոնա Գրիգորյան, հեռ՝․ 077 404257/

Բարձունքի հաղթահարման, ճամփորդական ընտանեկան նախագծեր

Ժամանակահատված՝ հուլիսի 1-ից-30-ը
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանքի» 2-րդ տարվա ընտանեկան դպրոցներ (2015թ․ ծնվածներ)
Միջավայրը՝ համապատասխան ընտանեկան դպրոցների նախընտրության

Շարունակել կարդալ “Բարձունքի հաղթահարման, ճամփորդական ընտանեկան նախագծեր”

Իմացումի հրճվանք

Ուսումնական պլան

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

2020-2021 ուսումնական տարվա ամփոփում

«Իմացումի հրճվանք» լաբորատորիան առաջարկում է 2020-2021 ուստարին ամփոփել ըստ հետևյալ ուղղությունների՝

  • 2020-2021 ուստարվա խումբը, 5-6 տարեկաններ
  • Բլոգը, սովորողները.
  • Բլոգային հրապարակումների ամսական ցուցանիշներ /սովորողների աշխատանքները հրապարակվել են մեկ փաթեթով/
  • 2020/, հունիս՝ 33 /2020/, հուլիս՝ 64 /2020/, օգոստոս՝ 46/2020/, սեպտեմբեր՝ 23 /2021/, հոկտեմբեր՝ 41, նոյեմբեր՝ 49, դեկտեմբեր՝ 36, հունվար՝ 48, փետրվար՝ 22 , մարտ՝ 36, ապրիլ՝ 27, մայիս՝ 46, հունիս՝ 20։

Սեպտեմբեր

Հավելվածներ՝

Հուլիս — օգոստոս ամիսների հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն