Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանների սովորողներն իրենց կրտսեր ընկերներին են ներկայացնում, փոխանցում PowerPoint ծրագրի հնարավորությունները, ներկայացնում են իրենց ստեղծած նյութերը և փոխանցում մեդիահմտություններ։
Արդյունքը`
Աշխատանքները և արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։
Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գյուղ՝ Մեղրաձոր․ Թեժառույքի վանքի բարձունքի հաղթահարում
«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`
Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք
Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին. կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
Ստեղծագործական աշխատանք աշնանային անտառում
Նկարչական պլեներ
Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին
Թեժառույքը կամՏրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:
Հաղթահարվողբարձունքը՝ԹեժառույքկամՏրդատավանք
Նախագծիիրականացմանօրը՝ սեպտեմբերի 25
Ճամփորդողներիխումբը` Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ
Նպատակը՝ սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում, նոր ընկերների ձեռքբերում:
Նախագծիընթացքը
Հաղթահարում ենք Թեժառույքի բարձունքը, ուսումնասիրում տեղանքը, վանական համալիրը, աղբից մաքրում տարածքը, լուսանկարում, ապա բարձունքում գտնվող բացատում իրականացնում նկարչական պլեներ և ընթերցումներ։
Մեկնում` Հյուսիսային դպրոցից, սեպտեմբերի 25, ժամը 09:10
Մինչ ճամփորդելը՝ սովորողների հետ իրականցվում են նախապատրաստական աշխատանքներ, google քարտեզով ծանոթանում են տեղանքին, նախապես քննարկում են ճամփորդության անհրաժետ իրերն ու միասին ցուցակագրում։
Ճամփորդությանավարտիցհետոսովորողներնընդհանրացնումենհավաքած տեղեկությունները, պատմում իրենց տպավորությունների մասին ևվերջնականարդյունքները հրապարակվում են դասվարի բլոգում:
Հայոց երկիրը հարուստ է բնության հրաալիքներով: Այդպիսիներից է Մեղրաձոր գետի ավազանը: Այդ ձորում հոսող գետի ափերը քարքարոտ են ու անմատչելի: Բայց երբ երկնքում շողում է արևը, այդ տաք քարերի վրա սկսում են ծաղկել ու բուրմունք արձակել բազմաթիվ վայրի ծաղիկներ ու խոտեր: Մեղուների վայրի պարսերը հարյուրավոր տարիներ անընդմեջ կառուցում են այստեղ իրենց բնատեղերը: Իսկ ամռանը, կեսօրվա շոգին, մեղրը տաքացած մեղվանոցներում հալում է ու սկսում կաթիլ-կաթիլ ծորալ գետի մեջ: Ու գետակի ջուրը դառնում է քաղցր ու բուրավետ: Այս բնական երևութների համաստեղությունը հուշել է մարդկանց գետի անունը՝ Մեղրաձոր: