Մարզատոն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք
Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում այսօր իսկական մարզատոն էր․ մարզական խաղեր էին իրականացնում Հյուսիսային դպրոցի 3-1 և 3-3 դասարանի սովորողները։ Թե ինչ հավես, ուրախ մարզական հանդիպում էր, դիտեք տեսանյությում։
Մարզական խաղերը կազմակերպեց Սուսաննա Պետրոսյանը։
Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք
«Ելք» ստուգատես
«Սովորող-սովորեցնող» նախագծով 4-րդ դասարանցիներն այցելեցին մեզ՝ երրորդ դասարանցիներիս և ներկայացրեցին իրենց երևակայական պատմությունները, որոնք ունեին երեք ավարտ, իսկ մենք ընտրեցինք մեզ ամենից շատ դուր եկած ավարտը, մեկնաբանեցինք, թե ինչու է տվյալ ավարտը ընտրվել մեր կողմից։ Հետաքրիր հանդիպում քննարկում էր։
Իսկ հետո «Ստեղծագործական երկանդամություն» խաղ-հնարի միջոցով մենք նույնպես ստեղծեցինք մեր երևակայական պատմությունները՝ երեք ավարտով, և այս անգամ ավարտը ընտրում էին չորրորդ դասարանցիները։ Նրանք շատ էին հավանել մեր պատմությունները։ Դուք նույնպես կարող եք ընթերցել և ընտրել ձեզ առավել դուր եկած ավարտը։
Երևակայական հորինուկները՝ մեր բլոգներում։
Կավաթերապիա
Մայիսյան ամենամյա 18-րդ հավաք
«Ելք» տեխնոլոգիական ստուգատես
Չարխով աշխատելը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, «փակ» երեխաներին օգնում է ազատվել ներքին վախերից,
ռելաքսացիայի հրաշալի միջոց է, զարգացնում է մանր մոտորիկան, սովորեցնում է վերահսկել էմոցիաները։
Նախագիծը՝ Ալիսա Գևորգյանի
Նախ ընկեր Ալիսը սովորողներին բացատրեց, ներկայացրեց չարխով աշխատելու տեխնիկան, այնուհետև անահատապես աշխատեց յուրաքանչյուրի հետ։
Համբարձման ծեսով համագործակցային նախագիծ Անտառուտի միջն․ դպրոցի հետ․ «Ելք» ստուգատես
«Ելք» ստուգատեսը Համաբարձման ծեսով դեպի Անտառուտ
Օրը՝ մայիսի 25
Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 14։30
Վայրը՝ Արագածոտնի մարզ, Անտառուտի միջն․ դպրոց
Համագործակցող դպրոցի կոնտակտային անձինք՝ դասվար՝ Ժաննա Հարությունյան,հեռ՝ 093 40 06 13, տնօրեն՝ Սուրիկ Շմավոնյան
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1, 3-3 դասարանի և Անտառուտի միջն դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ
Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան
Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Սիրանույշ Պետրոսյան
Ճանապարհի քարտեզն՝ այստեղ
Նպատակը.
- «Բլեյան բաց ցանցով» ծեսի փոխանցում, տարածում,
- «Համբարձման ծես» նախագծի իրականացում,
- «Հակաբացիլ Կոմիտաս 2023» նախագծի ներկայացում
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
Աշխատակարգ 22․05-26․25․2023
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք
Ուսումնական խաղեր՝
- Գումարում — խճանկար 100-ի սահմանում
- Հանում — խճանկար 100 -ի սահմանում
- Բազմապատկում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
- Բաժանում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
- Ժամացույց
Ժողովրդական արվեստի թանգարան
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք
Մայիսի 12-ին Հյուսիսային դպրոցի սովորողների հետ այցելեցինք Ժողովրդական արվեստի թանգարան։ Ծանոթացանք թանգարանում պահվող 200 և ավել տարիների ամենատարբեր իրերի պատմությանը՝ զարդերի, կավե ամանների, գորգերի, հագուստի․․․ Առաջին անգամ էինք տեսնում ցորենի հատիկի, մազի, ասեղի անցքի և լուցկու հատիկի վրա նկարված բնապատկերները։ Մենք կարողացանք նայել այդ նկարներին մանրադիտակի օգնությաամբ։ Շատ տպարվորվել էինք մեծ փայտե աթոռով, որի վրա կարող էինք նստել և երազանք պահել։ Վստահ եմ, որ բոլորիս երազանքները կիրականանան։
Մանրամասները՝ տեսնյությում։
Ինչպես միշտ, վայելեցինք Մարիի հիանալի դաշնամուրային կատարումը։ Հիացած էին մնացել նաև թանգարանի բոլոր աշխատողները։
Երազանքների աթոռը՝ նկարաշարով։
Սովորողների պատումները ճամփորդության մասին՝
Բարձունքի հաղթահարում․ Ծաղկունք,Սուրբ Սարգիս եկեղեցի

Բարձունքի հաղթահարում նախագծերով պատրաստվում ենք իրականացնել ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ:
Ճամփորդության օրը՝ հունիսի 1
Մեկնում՝ Դպրոցի բակից
Ժամը՝ 9։00 — 16։30
Ճամփորդության պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Ռոզա Մելիքյան,Սիրանույշ Պետրոսյան, Անահիտ Կիրակոսյան, Սուսաննա Պետրոսյան
Ճամփորդության մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3,1, 3,3 դասարանների սովորողներ, ծնողներ
Շարունակել կարդալ “Բարձունքի հաղթահարում․ Ծաղկունք,Սուրբ Սարգիս եկեղեցի”Մասնագիտական զարգացում․ պատում-ամփոփում
2022 թվականի նոյոմբեր-դեկտեմբեր ամսիներին մասնակցել եմ մասնագիտական զարգացման սեմինարներին Մարիետ Սիմոնյանի հետ։ Քննարկել ենք, դիտարկել ենք 1-3-րդ դասարանների ուսումնական պլանը, գրանցվել է բոլոր առաջարկները ուսպլանի փոփոխությունների հետ կապված։ Քննարկել ենք նաև 3-րդ դասարանի հայոց լեզվի գիրք-տետրերը, մայրենիի ֆլեշմոբերը, կազմել ենք նոր առաջադրաներ թե՛ հայոց լեզվի գիրք -տետրի, թե մայրենիի ֆլեշմոբերի համար։ Քննարկումների արդյունքում բազմաթիվ նոր մտքեր, գաղափարներ առաջացան, որոնք կօգտագործենք իրականացվող նախագծերի ընթացքում։
Սեմինար- հանդիպուներն արդյունավետ էին։