Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.3 ճամբարային ջոկատ
Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական հմտությունների զարգացում:
«Բլեյան բաց ցանցով» Համբարձման ծեսի փոխանցումով այցելեցինք Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղի միջնակարգ դպրոց։ Դպրոցի մոտ հանդիպեցինք երրորդ դասարանցիներին , ուսուցիչներին և միասին քայլեցինք դեպի Համաբարձման ծեսի մատուռ՝ Կաթնաղբյուր։ Միասին պատրաստեցինք ծիսական տիկնիկ, պսակ հյուսեցինք, հավաքեցինք յոթ բուռ ջուր, յոթ քար և այդ ամբողջն ընթացավ Համբարձման ծիսական երգեր երգելով։
Ծես իրականացրեց երաժիշտ Հասմիկ Մաթևոսյանը։
Ծեսն իրականացնելուց հետո այցելեցինք Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի։
Սուրբ Հովհաննես եկեղեցու բացօթյա բակում իրականացրեցինք նաև Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը։
Սովորողների պատումները ճամփորդության մասին իրենց անհատական բլոգներում՝
Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի սովորողները 2.1 դասարանի սովորողներին սովորեցնում են օգտվել բլոգից՝ վարել բլոգ։
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:
Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը, պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։
Երեխաներին հետաքրքիր է ուսումնասիրել Տիեզերքը։ Մեր նախաձեռնությունը նպատակ ունի ավելի մոտեցնել երեխաներին Տիեզերքի անծայրածիր թեմային, օգտագործելով նրանց նույնչափ անծայրածիր երևակայությունը, հետևաբար միասին կստեղծենք մեր արեգակնային համակարգի անալոգը, այս դեպքում Մոլորակներից յուրաքանչյուրը կհանդիսանան Լուսատուներ։
Նկարիչ, դիզայներ՝ Սոնա Բաղդասարյան
Համագործակցությունը՝ տեխնոլոգ Տաթև Աթոյանի հետ
Հանդիպում 1-ին
Սոնան սովորողներին ծանոթացնում է կատարվելիք աշխատանքին՝ աշխատանքի ընթացքին։ Քննարկում, որոշում աշխատաքնային նյութերի ցանկը։
Հանդիպում 2-րդ
Նախ բաժանվեցինք խմբերի, տեսակավորեցինք անհրաժեշտ նյութերը: Իրականացվող աշխատանքների բաժանում կատարեցինք և անցանք գործի: Անելիքները շատ են…😊
Հանդիպում 3-րդ
Ծանոթանում ենք Պապիե մաշեի տեխնիկային։ Իրականացնում ենք թափոնների հետ աշխատանք։
Ընթացքը՝ նաև ֆոտոշարով։
Հանդիպում 4-րդ
Հանդիպում 5-րդ
Հանդիպում 6-րդ
Հանդիպում 7-րդ
Արդյունքում ստացանք լուսամփոփ մոլորակներ, որոնք ցուցադրվեցին դասարանական համույթ կոմիտասյան տոնախմբության ժամանակ։ Հետհաշվարկով վառեցինք լուսամփոփերի լույսերը։ Ստացվեց լուսավոր ցուցադրություն։ Սա ծավալուն, կազմակերպված աշխատաքանի արդյունք է՝ մասնակցությամբ սովորողների, ծնողների, վերապատրաստվող ուսուցիչների․․․