Զատկածեսը Տեղեր գյուղում․ ուսումնական ճամփորդություն

Օրը՝  ապրիլի 21
Մեկնումը՝ 10։00, վերադարձը՝ 15։00

Ճանապարհի տևողությունը՝ 45 րոպե

Վայրը՝ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղ / տեղանքի ընտրությունը համաձայնեցված է Գևորգ Հակոբյանի հետ/

Քարտեզը՝ հղումով

Եղանակի տեսությունը՝ հղումով

Շարունակել կարդալ “Զատկածեսը Տեղեր գյուղում․ ուսումնական ճամփորդություն”

Զատկական խնդիրներ

Կարենը ներկել է 6 հատ ձու, իսկ Նանեն և Էմիլին ներկել են 6 անգամ շատ ձու։ Քանի՞ ձու ներկեցին բոլորը միասին։

Մոնթեի հայրիկը լցրեց 20 բաժակ գինի, իսկ Արմենի հայրիկը՝ 10 անգամ քիչ։ Քանի՞ բաժակ գինի լցրեց Արմենի հայրիկը։

Ալենի մայրիկը մաքրեց 10 կապ կանաչի, իսկ Մարիի մայրիկը՝ 10-ով ավել։ Քանի՞ կապ կանաչի մաքրեցին մայրիկները միասին։

Շարունակել կարդալ “Զատկական խնդիրներ”

《Կիկոսի մահը》 հեքիաթի այլընտրանքային ավարտը

Տիգրան Քոչունց
Մի անկնիկ մարդ է իր տղայի հետ աղբյուրի կողքով անցնելուց լինում և լսում է պատմությունը։ Մինչ աղջիկների հայրը մտածում է մի ճար անի։ Էս մարդն մեծ աղջկան ասում է

-Մեր տղան Կիկոսը ողջ է, ես նրան տարել էի բժշկի, արդեն լավ է, արի գնանք տուն ու մայրություն արա մեր տղային։

Մարի Մանուկյան
Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.

-Ա՛յ հիմարներ,ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Շուտ հավաքվեք, տուն ենք գնում։

Մեծ աղջկան էլ ասեց․

— Դու դեռ չես ամուսնացել։

Մի ամիս հետո մեծ քույրն ամուսացավ, հետո մի գեղեցիկ աղջիկ ունեցավ, անունը՝ Անահիտ։

Դավիթ Հակոբյան
Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ:Ասում է՝ մի գնամ,տեսնեմ էս ի՞նչ պատահեց,որ սրանք իրար ետևից գնացին,մնացին աղբրում:Գնում է տեսնում աղբրի մեջ Կիկոսին են ման գալիս:Հարցնում է, թե ո՞ւմ եք փնտրում,պատասխանում են, որ քո թոռանն ենք ման գալիս: Մեկ էլ տեսնում են, որ Կիկոսը ծառի ետևից վազելով գալիս է, բոլորն ուրախանում են ու տուն են գնում։

Ֆելիքս Քոչինյան
Սրանց միջի խելոքը հերն է լինում։Ասում է․

— Ա՛յ հիմարներ,ի՞նչ էք նստել էստեղ ու սուգ էք անում։Ին՞չ Կիկոս, ին՞չ գնացի մարդի, ունեցա որդի, վեր ելավ ծառին,ցած ընկավ քարին։Այդ ամենը տեղի չի ունենա, քանի որ մեծ աղջկանս մարդի չենք տա։

Վիկա Միսակյան
Ես ուզում եմ, որ երեք քույրերը ունենան շատ բալիկներ: Քույրերը պետք է շատ ուշադիր լինեն, որ իրենց երեխաները չբարձրանան ծառերի վրա և հանկարծ չընկնեն: Իսկ տատիկն ու պապիկը շատ հեքիաթներ պատմեն իրենց թոռներին:

Պարգև Մկրտչյան
Հայրիկը լսեց ու ասաց, որ ինքը բռնել է Կիկոսին, չի թողել ընկնի և հիմա իրենց տանն է սպասում: Ու բոլորով վերադարձան տուն:

Էմանուել Շահբազյան
Գալիս է խելացի հայրիկը և տեսնում է բոլորը լաց են լինում, ասում է անխելքներ դեռ Կիկոսը չի ծնվել, ինչո՞ւ եք լաց լինում, գնանք քեֆ անենք և ուրախանանք։

Արփի Փաշինյան
Աղջիկը նստում է ծառի մոտ: Նրան   է   մոտենում մի   երիտասարդ ու հարցնում. 

-Ի՞նչ ես մտածում: 

-Մտածում եմ որդի ունենալ: 

-Դե, արի ամուսնանաք: 

Աղջիկը համաձայնվում է և նրանք հարսանիք  են    անում: Ապրում են ուրախ և   երջանիկ: Հետո էլ ծնվում է նրանց որդին: Անունը դնում են Կիկոս:

Տարոն Հայրապետյան
Հայրը գալիս, տեսնում է, որ կինը և աղջիկները լացում են, հարցնում է, թե ինչո՞ւ են լաց լինում, իրեն էլ են պատմում Կիկոսի մասին: Հայրիկը վրանիերն է խնդում, ասում է՝ ո՞նց թե չեղած բանի վրա լացում եք, դուք ուղեղ չունե՞ք։Այդպես բոլորին համոզում է, և ամեն մեկը գնում է ետ իր գործին:

Մամիկոն Մարգարյան

Հայրը տեսնում է` կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու չեկավ ,անհանգստանում է ու վեր կենում գնում աղբյուրը ու մնում զարմացած իր տեսածից։Աղջիկներն ու կինը տալիս են ծնկներին ու լաց լինում ։Այդ պահին մոտ է վազում մի փոքրիկ տղա։

֊Պապի ,պապի ծարավ եմ ։
Աղջիկները, երբ տեսնում են Կիկոսին, ուրախությունից պար են գալիս ։
Գնում են տուն, իրենց վերջին ալյուրով գաթա թխում ու հարևանների հետ քեֆ անում ,որ իրենց
Կիկոսը կենդանի է։

Արեգ Ասատրյան

Հայրը, որ տեսավ, թե մայրը աղջիկների հետ ինչպես են սուգ  անում՝ կանչեց.

-Ի՞նչ եք նստել: Հենց հիմա վեր կացե՜ք, ձեր գործը արեք։

Ուրբաթ-համերգ՝ «Կանաչացավ ծառն ի խնկին»

Այսօր՝ ժամը 15.15, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի ունեցավ «Կանաչացավ ծառն ի խնկին» երկմասանի համերգ-ներկայացումը:

Ուրբաթ-համերգի պատասխանատուն էր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզը:

Օրվա ֆոտոպատումը՝ Սմբատ Պետրոսյանի

  • «Գովք բնության, ծառ ու ծաղկի». մաս առաջին

2-3-րդ դասարաններ

  • «Ծովինար՝ Սանասար, Բաղդասարի ծնունդը». մաս 2

4-5-րդ դասարաններ