Հունվարյան նախագծեր

Նկարը՝ Մարի Մանուկյանի

Դեկտեմբերի 26 — հունվարի 9՝ Ուսումնական ձմեռ. ուսումնական նախագիծ
Հունվարի 9՝ Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Հունվարի 9-30՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • Հանրակրթական Դիջիթեք 2023
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
  • մարմնամարզական ստուգատես
  • ձմեռային մարզական խաղեր
  • ազգագրական փառատոն

Ժամանակահատված՝ հունվարի 09-30

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3-3 դասարանի սովորողներ

Ճամբարի ուղղությունները

Ձմեռային մարզական խաղեր

Ձմեռային քայլքի նախագծեր
Դպրոց-տուն ճանապարհը՝ քայլքով

Ձմեռային բակային, մարզական  խաղեր

  • մարզական պարապմունքներ
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
  • ձնային նկարչություն
  • մարզական մրցաշարեր
  • հեծանվավարություն

Հունվարյան մարզական ստուգատեսներ՝ քայլք, վազք,  հեծանվավարություն

Բնագիտական-տեխնիկական նախագծեր

Դպրոցը բնագիտական-տեխնիկական լաբորատորիա- «Կառուցողական խաղերը կրտսեր դպրոցում» ուսումնական նախագիծ

Նախապատրաստվում ենք Բնագիտատեխնիկական ստուգատեսին

  • բնագիտական փորձեր, ռոբոտների, լեգոների հավաքում
  • բնագիտական փորձերի իրականացում, արդյունքների գրանցում
  • ուսուցողական և զարգացնղ խաղերի ստեղծում տանը և դպրոցում
  • դպրոցը բնագիտա-տեխնիկական լաբորատորիա
  • բնագիտական արհեստանոց տանը

Նախապատրաստվում ենք Դիջիթեքին

  • ծանոթացում անվանակարգերի հետ
  • նյութերի դիտում, քննարկում

Ուսումնական ձմեռ

Նկարը՝ Էմիլի Ղազարյանի

Մասնակիցներ` 3-րդ դասարանցիներ

Ժամանակահատված՝ դեկտեմբերի 26 — ից հունվարի 9-ը

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
  • Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորն իմ ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
  • Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
  • Ձմեռային ֆոտոշար
  • Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին
  • Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով

Ավարտուն նյութերը կհրապարակվեն դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում:

Լեգենդներ տոնածառի մասին

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Ս. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը: 

Շարունակել կարդալ “Լեգենդներ տոնածառի մասին”

Հետքրքրիր փաստեր ձյան մասին

1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր: 

2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: 

4. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:

5. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

6. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.)  փողոցները: 

7. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:

8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:

Աշխատակարգ 19․12 — 23․12․2022

Նկարը՝ Տիգրան Քոչունցի

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Ամանորի ծես 2022

Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական խաղեր՝

Ուսումնական տեսանյութեր՝

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 19․12 — 23․12․2022”

Ամանորի ծես

Օր՝ դեկտեմբերի 23

Ժամ՝ 12.00

 Վայր՝ Արտասահման

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Շարունակել կարդալ “Ամանորի ծես”

Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Ներկայացումը՝  «Սանտայի հյուրերը»

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն

Օրը՝  դեկտեմբերի 19

Մեկնումը՝ Հյուսիսային դպրոց, ժամը՝ 12:20

Շարունակել կարդալ “Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն”

Մեր այլընտրանքային տոնածառը

Ահա, արդեն դեկտեմբերն է՝ նախատոնական օրերը։ Ժամանակն է դասասենյակում ապահովել տոնական տրամադրություն։ Էլ ի՞նչ տոնական տրամադրություն՝ առանց տոնածառի՝ ոչ սովորական, այլ՝ այլընտրանքային, տարբերվող ու մեր ձեռքերով պատրաստած։ Մեզ այս հարցում օգնության եկավ սեբաստացի Հանայի մայրիկը՝ Սոնան։
Տոնածառը պատրաստելու համար մենք օգտագործեցինք նկարչական մոլբերտ, եղեգներ, տոնածառի ճյուղեր ու էլի մեր ձեռքերով պատրաստած լույսեր։

Տեսեք՝ թե ինչ հետաքրքիր է ստացվել։

Տեդդիի արկածները․ Ամանորյա ֆիլմի դիտում

Օր՝ դեկտեմբերի 14

Ժամ՝ 11:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ դասարանի սովորողներ

Մուլտֆիլմի անվանումը՝  Տեդդիի արկածները

Ֆիլմի անոնս՝ այստեղ

Ֆիլմի մասին մանրամասներն՝ այստեղ

Ճամփորդության ղեկավարներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Օգնականներ՝  Աննա Մանուկյան, Ռոզա Մելիքյան, Սուսաննա Պետրոսյան

Վայր՝ Սինեմա Սթար. Դալմա Գարդեն մոլ

Նպատակ՝Ամանորյա ֆիլմի դիտում

Խնդիրներ՝

  • Միասին ճանապարհ գնալու հմտությունների զարգացում
  • Հանդիսատեսի մշակույթի ձևավորում
  • Ամանորյա հեքիաթի փոխանցում

Ընթացքը՝

Նախապես սովորողներին տեղեկացնում ենք ճամփորդության, ֆիլմի բովանդակության մասին։ Միասին ծանոթանում ենք ֆիլմի գլխավոր հերոս՝ արջուկի՝ Թեդիի ստեղծման պատմությանը, վարկածներին։

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ: