Իմ հեքիաթագիրքը

Մասանկիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-3 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր — դեկտեմբեր

Վայրը`Հյուսիսային դպրոց

Նպատակ

Գրքի ստեղծում՝ անհատական հեքիաթներով

Խնդիրներ

Տեքստի հետ աշխատելու հմտությունների զարգացում

Սովորողների մոտ ստեղծագործական հմտությունների զարգացում

Մեդիա հմտությունների զարգացում

Բովանդակություն

Տարվա սկզբին միտք առաջացավ ստեղծել սովորողների անհատական հորինուկներից կազմված գիրք։ Ամանորը լավ առիթ էր գրքի ստեղծման համար։ Միասին որոշեցինք հորինել ամանորյա հեքիաթներ։ Աշխատանքները սկսվեցին նոյեմբեր ամսից։ Սովորողների հետ քննարկվեց՝ ինչ է հորինուկը, հորինուկի, հեքիաթի սկիզբը, ընթացքը, ավարտը, վերնագիրը։ Գրքի ստեղծմանն աջակցեցին նաև մասնագետ ծնողները։ Մարգարյան Մոնթեի մայրիկը՝ մասնագիտությամբ լուսանկարիչ, առաջարկեց սովորողներին անահատական ամանորյա լուսանկարեր անել, որոնք կցվելու էին գրքին, Վասիլյան Էլինայի մայրիկը՝ մասագիտությամբ գրաֆիկ դիզայներ, առաջարկեց զբաղվել գրքի արտաքին դիզայնով։ Աշխատել ենք դպրոցում, հորինուկը տուն չի գնացել, որովհետև նպատակ է եղել, որ հորինուկը լինի բացառապես սովորողինը։ Հորինուկն ավարտելուց հետո, յուրաքանչյուր սովորողի հետ անհատապես քննարկել և խմբագրել ենք։Հեքիաթները խմբագրելուց հետո, յուրաքանչյուր սովորող Paint նկարչական ծրագրով նկարել է իր հեքիաթին համապատասխան նկար, որոնք գրքում կցվել են իրենց հեքիաթներին։

Երբ սովորողներին առաջարկեցի ստեղծել հորինուկներ, նրանց պատմեցի հետևյալ պատմությունը՝ որ Ձմեռ պապի օգնական էլֆերը շատ տխրել են, որ այլևս նոր հեքիաթ չունեն,աշխարհի բոլոր հեքիաթները լսել են՝ նույնիսկ մի քանի անգամ, առաջարկեցի, որ միասին ստեղծենք ամանորյա հեքիաթներ և ուղարկենք Ձմեռ պապին ու էլֆերին։

Արդյունքում, Ձմեռ պապն ու էլֆերն այնքան էին հավանեցին հեքիաթները, որ որոշեցին դրանք ներառել Ձմեռ պապաիկի ամանորյա հաստափոր հեքիաթների գրքում և նվիրել Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորողներին։
Գրքում ներառվել է նաև ամանորյա հեքիաթ ռուսերեն լեզվով, որը սովորողները հորինել են ընկեր Աննայի հետ։/Աննա Ֆրանգյան/

Հենց այդ փոքրիկ պատումն էլ դարձավ հեքիաթի նախաբան։

Կից ներկայացնում եմ նախաբանը։

Ողջույն, իմ փոքրիկ ընթերցողներ։ Ուզում եմ ձեզ մի բան պատմել։ Դուք գիտե՞ք, որ ես ամեն գիշեր իմ էլֆերի համար քնելուց առաջ հեքիաթ եմ ընթերցում։ Ես ընթերցել եմ  նրանց համար աշխարհի բոլոր հեքիաթները, նույնիսկ՝ յուրաքանչյուրը մի քանի անգամ և մի օր պատահաբար լսում եմ էլֆերի զրույցը։

-Ինչքա՜ն լավ կլիներ, որ մեզ նոր հեքիաթներ նվիրեին,-ասում է էլֆերից մեկը։

-Այո՜, իսկական հրաշք կլիներ,- պատասխանում է մյուս էլֆը։

Ես շատ մտահոգվեցի, որ իմ էլֆերը տխրել են, որոշեցի ամեն գնով իրակացնել էլֆերի երազանքը։ Երբ մտածում էի՝ ինչպես և ում միջոցով իրակացնեմ էլֆերի երազանքը, իմացա, որ շատ պատահաբար այդ մասին իմացել են «Մխիթար Սեբասատցի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3-3 դասարանի սովորողները և որոշել են ինձ օգնել։ Չեք պատկերացնի՝ ինչքա՜ն ուրախացա , երբ իմ ձեռքում հայտնվեցին նրանց հորինած հեքիաթները՝ մեկը մյուսից հետաքրքիր, ուրախ ու արկածներով լի։

Սիրելի՛ ընթերցողներ, իմ էլֆերն այնքա՜ն են սիրել այդ հեքիաթները, որ խնդրել են  ինձ՝ դրանք ոչ միայն պահպանեմ իմ ամանորյա հաստափոր հեքիաթի գրքում, որ միայն ու միայն ես ունեմ , այլ նաև ուղարկեմ ձեզ, որ դուք էլ ընթերցեք։

Ես ու իմ էլֆերը շնորհակալություն ենք հայտնում փոքրիկ սեբաստացիներին՝ մեր ամանորյա հրաշքն իրակացնելու համար։

Սիրով՝ Ձմեռ պապ և էլֆեր

Հեքիաթը pdf տարբերակով՝

Տեսանյութի տեսքով ներկայացնում եմ սովորողների տպավորությունները։

Ավելին՝ այստեղ

Աշխատակարգ 9․01-13․01․2023

Ձմեռային ճամբար

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Հունվարյան նախագծեր՝

  • Հանրակրթական Դիջիթեք 2023
  • Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
  • Մարմնամարզության, ձմեռային մարզական խաղերի
  • Ազգագրական փառատոն
  • Դդմածես
Շարունակել կարդալ “Աշխատակարգ 9․01-13․01․2023”

Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Օրը՝ հունվարի 11
Մեկնումը՝ 10:15
Ժամանումը՝ 13:00

Ներկայացում` Բրեմենյան երաժիշտներ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-3-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու՝  Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Մանե Հարությունյան, Սրբուհի Ներսիսյան

Վայրը՝ Պատանի հանդիսատեսի թատրոն
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք

Նպատակը՝  Ամանորյա երաժշտական ուրախ ներկայացման դիտում:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝

Ներկայացման տոմս՝  դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ

Դդմածես

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3.3 ջոկատ

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում
Շարունակել կարդալ “Դդմածես”

Հունվարի 03-05. հեռավար աշխատանք

Հեռավար աշխատանքի բովանդակությունը

  • Ուսումնական 2-րդ շրջանի նախագծերի, աշխատակարգերի լրամշակում
  • Հունվարյան ստուգատեսների նախագծերի, օրացույցների լրամշակում

Ուսումնական ձմեռ նախագծի նյութերի հրապարակում

Էլեկտրոնային հասցեի ստուգում, կապ ծնողների-սովորողների հետ

Հունվարյան ճամբարի պատրաստություն

Ենթակայքի պատասխանատու՝ հունվարի 1

Հունվարի 5- Ուսուցչի լույսը, վայրը՝ Հյուսիսային դպրոց, Արտասահման

Իմ տոնածառը

Ուսումնական ձմեռ

Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորողները ներկայացնում են՝ ինչպես են զարդարում իրենց տոնական ծառը։

Ներկայացնում է Մոնթե Մարգարյանը։

Ներկայացնում է Ֆելիքս Քոչինյանը։

Ներկայացնում է Վարդան Մանուկյանը։

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

2022-2023 ուստարում դասավանդում եմ Հյուսիսային դպրոցի 3-3 դասարանում։

2022-2023 ուսումնական տարվա առաջին շրջանում սովորողներն սկսել են աշխատել անհատական բլոգներով։
Սովորողների բլոգներն՝ այստեղ

Շարունակել կարդալ “Ուսումնական առաջին շրջանի ամփոփում”

Մանկավարժական ձմեռային ճամբար

  • Դեկտեմբերի 26-28-ին՝ աշխատանք ֆիզիկական միջավայրում
  • Դեկտեմբերի 29,30-ին՝ հեռավար աշխատանք
  • Հունվարի 3-5-ին՝ հեռավար աշխատանք

Բովանդակություն

  • Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, գնահատում
  • Ուսումնական երկրորդ շրջանի նախագծերի հրապարակում
  • Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով
Շարունակել կարդալ “Մանկավարժական ձմեռային ճամբար”

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսին Հյուսիսային դպրոցի 3-3 դասարանի սովորողների հետ իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Աշխատակարգ 19․12 — 23․12․2022
Աշխատակարգ 12․12 — 16․12․2022
Աշխատակարգ 5․12 — 9․12․2022

Դասվարների սեմինար-պարապմունք 7․12․2022

Կրթական փոխանակում. Հովտամեջի միջն. դպրոց

Ամանորի ծես

Հյուսիսային բևեռի կավե արջը․ Համագործակցային նախագիծ

Մեր այլընտրանքային տոնածառը

Տոնական օրացույց

Թռչնագիր էջանիշեր

Անվանական կավե խաղալիքներ․համագործակցային նախագիծ

Մարզական պարապմունք

Ճամփորդություն

Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Տեդդիի արկածները․ Ամանորյա ֆիլմի դիտում

Հաշվետվությունը համալրման փուլում է։

Կրթական փոխանակում. Հովտամեջի միջն. դպրոց

Օրը՝ դեկտեմբերի 16

Մեկնում՝ ժամը 09:30,Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից 13:00

Վերադարձը` մինչև 14։00

Վայրը՝ Արմավիրի մարզ գյուղ Հովտամեջ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝Աշոտ Բլեյան, Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար`Քնարիկ Ներսիսյան,դասավանդողներ՝ Շողիկ Զեյնալյան,Մարի Միքայելյան

Նպատակը՝ կրթական փոխանակումներ

Այցելությունը իրականացվում է դպրոցի կողմից հրավերով։Կմասնակցենք միջոցառմանը և դպրոցի միջավայրին։

Դպրոցի ֆեյսբուքյան կայք

Դպրոցի կայք

Այցելություն Հովտամեջի միջնակարգ դպրոց`