Ես․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2․2 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝ սեպտեմբեր

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ նորեկ սովորողների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

Երկրորդ դասարան

  • Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Տևողությունը՝ սեպտեմբերի 2-ից  մինչև սեպտեմբերի 30-ը (երկուսից երեք շաբաթ, կարող է ունենալ շարունակական բնույթ՝ կապվելով ՛՛Տիեզերք՛՛ և ՛՛Բարձունքի նվաճում՛՛ նախագծերի հետ):

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, MS Word, MS Power Point,…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Ուսումնական գրականությանայլ ռեսուրսների ցանկ

       գրական ստեղծագործությունների ցանկ

  • Սովորողների ինքնապատումներ
  • Աթաբեկ Խնկոյան —  «Ես»
  • Աթաբեկ Խնկոյան  — «Չալ կաչաղակը»
  • Ղազարոս Աղայան — «Մանուշակ»
  • Աթաբեկ Խնկոյան  — «Խխունջն ու սունկը»

երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ

  • Կրթահամալիրի հիմն՝ Անդաստան
  • Արև, արև, ե՛կ, ե՛կ
  • Արև, արև, դուրս արի
  • Կաքավի երգը
  • Խորոզ
  • Եթե դուր է գալիս…
  • Գյոնդ (Գյովնդ)
  • Թամզարա
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ մասին
  • Իմ ընկեր
  • Ես նման եմ…
  • Ես ուրախանում եմ, երբ…
  • Ես տխրում եմ, երբ
  • Երբ ես փոքր էի
  • Իմ սիրած գույնը, միրգը, կերակուրը…
  • Իմ սիրելի խաղալիքը
  • Իմ սիրած գույնը, միրգը, կերակուրը…
  • Իմ տատիկն ու պապիկը

«Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ դասարան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմում է (գրավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Պարզ նախադասություններով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:

ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն):Կերպարվեստտեխնոլոգիա
  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում՝

  • Խոսում է իմ տիկնիկը (մեդիապատումների շարք)
  • Ես՝ իմ մասին(ինքնապատումների շարք)
  • Իմ ընտանիքը(ինքնապատումների  շարք)
  • Իմ ընկերը (ինքնապատումների  շարք)
  • Իմ անունը(անվանակոչման ու անվան ծագման պատմություններ)

Նախագծի արդյունքներն ամփոփվում են դասարանական բլոգում

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա

Նպատակը
Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները

• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
• Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, խմբային, դասարանական)
• • Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Ընթերցանության նյութեր

  •  Հ.Թումանյան ․ «Ճամփորդները»
  • Արտույտն ու երկինքը

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ
• Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:
• Պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է:
• Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառեր,  փորձել բացատրել դրանք:

Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
• Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
• Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները։
• Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
• Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
• Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:

Մաթեմատիկական գործունեություն
Էլեկտրոնային առաջադրանքներ Smart notebook ծրագրով առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է): Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:

Ուսումնասիրության թեման՝ Տիեզերք, մոլորակներ, Երկիր մոլորակ:

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Երկրորդ դասարան
Մայրենի
• Պատմել (բանավոր և գրավոր) Երկիր մոլորակի մասին՝ հաղորդելով իր իմացած տվյալները:
• Ստեղծագործել, հորինել փոքրիկ բառակապակցություններ  անսովոր երևույթների մասին:

ՏՀՏ
• Աշխատել Paint ծրագրով:
Կերպարվեստ, տեխնոլոգիա
Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ:
Պատրաստել  տիեզերական կոլաժ-կերպարներ:

Նախագծի արդյունքում
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Աշխատում են ստեղծագործական հնարքներով: Ստեղծում են դասարանական էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք հրապարակվում են բլոգում, ենթակայքում:
Նախատեսվող ուսումնական ճամփորդություն՝ Բյուրականի Աստղադիտարան:

Լողափնյա աշուն

Վայրը՝ Հյուսիսային  դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 2․2 դասարանի սոորողներ

Նախագծի նպատակը

Սովորողներին նախապատրաստում և տրամադրում  է  ուսումնական տարվա խոստումնալից  և  հետաքրքիր մեկնարկին: Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը։

Ընթացք

Սեպտեմբերի 2- ից հոկտեմբերի 31-ը

Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվում են, մարզվում, ցնցուղով ցողվում,  լողում և լողափնյա խաղեր իրականացնում։

Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․2 դասարանանի սովորողներ

Տևողություն՝ շուրջտարյա

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Համատեղ համերգի կազմակերպում Կոմիտասյան երգերով:
Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ

Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա, թանգարան, մշակութային հարթակներ

Նախագծում կարող ենք ընդգրկել մայրենի լեզու, կերպարվեստ-ձեռարվեստ, երգ- պար և մեդիատեխնոլոգիա առարկաները:

Աշխատանքի կազմակերպումը

Դասը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքից: Ընդհանուր պարապմունքը առանձնահատուկ է նրանով, որ բոլորը՝ նախակրթարանից սկսած մինչև հինգերորդ դասարան, միաժամանակ Կոմիտաս են երգում, ունկնդրում: 

Կոմիտասյան երգեր,

Լեզվագործունեություն

Ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո մեր կոմիտասյան ունկնդրումները շարունակվում են դասարանում: Դասը սկսում ենք Կոմիտասի մասին մեր իմացածը փոխանցելով:

– Ո՞վ է Կոմիտասը:

– Ի՞նչ գիտենք Կոմիտասի մասին:

– Ի՞նչ ենք  լսել մեծերից:

Նկարով կճանաչենք Կոմիտասին

 Կլինեն տեղեկություններ նրա մասին

 .  Ֆիլմեր և մեդիանյութեր

 .Ձայնագրություններ նրա կատարմամբ

Կլինեն նաև անսպասելի հարցեր, որոնց պատասխանները կգտնենք ինտերնետի, մեծերի միջոցով:

Կոմիտասյան երաժշտությունն ու գույները համատեղելով կստանանք կոմիտասյան շնչով ներկված նկարներ։

 . 

Կարող ենք աշխատել նաև բակում,  խոտերի, քարերի վրա նստած: Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով՝ Կոմիտասի որևէ  երգի ներքո: Երեխաները կնկարեն այն ինչ կստացվի այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:

Գործունեության հաջորդ ձևը խաղ-ներկայացումն է:

Կրտսեր դպրոցում, որպես ինքնաարտահայտման, ինքնադրսևորման յուրահատուկ միջոց, շատ կարևոր է նաև խաղը, թատրոնը: Գործունեության այս ձևը՝  որպես խմբային աշխատանք,  զարգացնում է բանավոր խոսքը, լեզվամտածողությունը, ձևավորելով    բազմաթիվ կարողություններ և հմտություններ՝ համատեղ աշխատելու, լսելու, վերարտադրելու:

 Քանի որ երգի տեքստը ունի սյուժե,   մեզ մնում է միայն խաղալ: Ընթացքում կարող ենք որոշ փոփոխություններ անել. շրջել, խաղը սկսել վերջից:

Տեխնոլոգիա և բնագիտություն
.Բնության մեջ ձայների ունկնդրում:
Բնական նվագարանների միջցով ձայների ստեղծում։
Տարբվեր ինքնաշեն նվագարանների ստեղծում։


Paint ծրագրով նկարել կոմիտասյան մշակած երգերի տողերն ու ստեղծել կարաոկեներ, ընտրել այն երգերը որոնք չունեն կարաոկեներ։