Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի ճամբարականներ
Ժամանակահատված՝ Հուլիսի 11,14
Ժամը՝ 10։00
Նպատակ՝
Նախագծի նպատակը, խնդիրները
- ճամբարական սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի գիրքը, ընթերցանությունը
- ճամբարականներին օգնել բացահայտել ընթերցանության անհամեմատելի ուրախությունը
- Զարգացնել կարդալու կարողությունները
- Զարգացնել բանավոր խոսքը
- Զարգացնել խոսողին լսելու կարողությունը
- Զարգացնել քննադատական և ստեղծագործական մտածողությունը
Բովանդակություն՝
Ընթերցել Թափանցիկ Ջակոմոն, Շոկոլադե ճանապարհը
- Առանձնացնել հերոսներին, փորձել ստեղծել նոր ավարտ:
- Ընթերցանության ընթացքը տեսանկարահանել, կամ ստեղծել թողարկում Ռադիոհեքիաթի համար: