Այցելություն ուսումնական ագարակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ, Մուտքի ճամբարի մասնակիցներ

Օրը՝ մարտի 31

Ժամը՝ 10։30-11։30

Վայրը ՝ Ուսումնական ագարակ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Օգնականններ՝ Ռոզա Մելիքյան, Սուսաննա Պետրոսյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն

Նպատակ՝

  • Ճանաչել ագարակի կենդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները

Անհրաժեշտ պարագաներ․

  • Ձիուկների համար բանջարեղեն /կաղամբ, գազար, խնձոր/
  • Ջուր
  • Արևապաշտպան գլխարկ

Նախագծի ընթացքը՝ Քայլքով կգնանք Ուսումնական ագարակ: Մասնակիցները կստանան  անհրաժեշտ տեղեկատվություն կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին: Ագարակում կկերակրենք կենդանիներին և կձիավարենք։

Արդյունքը՝ կհրապարակվի բլոգում։

Զատկածեսին ընդառաջ․ կավամաններ

Զատկածեսին ընդառաջ ընկեր Ալիսի հետ պատրաստեցինք գունավոր ձվիկների համար նապատեսված կավե ամաններ։

Ընկեր Ալիսը նախ ներկայացրեց պատրաստման տեխնիկան, առաջին փուլում պատրաստեցինք ամանները, երկրորդ փուլում գունավորեցինք։ Թրծելուց հետո ամանները կօգտագործենք Զատկի ծեսին։

Տեսանյութ 1-ին

Տեսանյութ 2- րդ