Աշխատակարգ 27․02 — 03․03․2023

Նկարները՝ Տիգրան Քոչունցի

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Իրականացվող նախագծեր՝

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 27․02 — 03․03․2023”

Մարտ ամսվա նախագծեր

Նկարը՝ Ֆելիքս Քոչինյանի

Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես

Զատիկ․ ուսումնական նախագիծ

Ուսումնական գարուն

Աղայան + Ռոդարի

Աղայանական օրեր

Կարդում և խաղում ենք Թումանյան

Ուսումնական գարուն

Ժամանակահատված՝ մարտի 27․03-02․04․2023

Մասնակիցներ՝ 3․3 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • PowerPoint ծրագրի կիրառում
Շարունակել կարդալ “Ուսումնական գարուն”

Աղայան + Ռոդարի

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  3 — 3 դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը

Ռոդարիական հնարքները օգտագործում ենք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում

Նպատակն ու խնդիրները
Ճանաչել Ջ.Ռոդարիին և նրա ստեղծագործությունները:Նախգիծը զարգացնում է սովորողի վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը , սովորեցնում է ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, կիրառելով նաև  մեդիագիտելիքներն ու  մեդիահմտությունները :

Քանի-որ նախագիծը համընկնում է Աղայանական օրերի հետ, Աղայանի և Ռոդարու հեքիաթները կփորձենք խառնել իրար:

Առաջադրանքի տեսակները
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Մուլտֆիլմի դիտում քննարկում
Հեքիաթներ՝- Պաղպաղակե դղյակը  ,  Թե ինչպես կապիկները ճամփորդեցին  ,  Թարս հարցեր  ,  Կապույտ լուսացույցը

Մուլտֆիլմերի դիտում քննարկում—  Ցրված Ջովանին  ,  Չիպոլինոյի արկածները

Աղայանական օրեր

Աղայան Ղազարոս Ստեփանի (Ապրիլի 5, 1840 — Հունիսի 20, 1911), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Աղայանը ամենահայտնի հայ հեքիաթագիրներից է։ Նրա հեղինակած հեքիաթներից շատերը հիմնված են ժողովրդական ավանդությունների վրա։

Մասնակիցներ՝ 3-3 դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝

«Աղայանական շաբաթ» նախագծի տևողությունը՝  մարտ — ապրիլ :

Նախագծի նպատակը և խնդիրները ՝

  1. Ուսումնասիրել Ղ. Աղայանի կյանքը , ստեղծագործությունները :
  2. Զարգացնել սովորողի ստեղծագործական երևակայությունը :
  3. Բանավոր խոսքը:
  4. Ինքնուրույն , խմբային աշխատելու կարողությունը :

Մայրենի

Աղայանի ստեղծագործությունների ընթերցում , քննարկում :  Օգտվելով «Ջաննի Ռոդարի» մեթոդից հորինել նոր , շիլաշփոթ հեքիաթներ:  Աղայանական հերոսներին միանում են այսօրվա  հեքիաթների մի քանի  հերոսներ:

Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես

Ժամանակահատվածը՝ 1․03 — 7.04

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-3 դասարան

Նախագծից ակնկալվող արդյունքներ — Մայրիկների մանկությունից տեղեկությունների, մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում ։ Երգերի միջոցով օտարալեզու բառապաշարի հարստացում , բացիկների ստեղծում, կավե կախազարդերի պատրաստում , երգերի, բարեմաղթանքների , մեդիահամերգի նվիրում:

Շարունակել կարդալ “Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես”