Պատրաստում ենք կավե դիջի գործիքներ։
Month: Հունվար 2023
Դիջիթեք 2023․ Scratch համակարգչային ծրագիր
Ընկեր Անին իր ջակատի հետ Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակում 3-3 դասարանի սովորողներին փոխանցեց համակարգչային նոր գործիք կիրառելու հմտություն։
Scratch համակարգչային ծրագիր
Հանդիպում 1-ին
Հանդիպում 2-րդ
Բնագիտական փորձ
Բնագիտական ստուգատեսի շրջանակում ընկեր Անժելայի և բնագետիկների ջոկատի հետ իրականացրեցինք բնագիտական փորձ՝ ծիածան։
Էմիլի արկածները
Էմիլի արկածները (hատված)
Աստրիդ Լինդգրեն
մաս 1-ին
Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:
Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:
Այս անգամ էլ հայրը Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …
— Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:
Շարունակել կարդալ “Էմիլի արկածները”Սովորող-սովորեցնող․ Ազգային խաղեր, պարեր․Հանդիպում 2-րդ
Այսօր Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակում մեր երկրորդ համագործակցային հանդիպումն էր Հյուսիսային դպրոցի 1-2 դասարանի սովորողների հետ։ Ընկեր Հասմիկի հետ սովորեցինք, այնուհետև փոխանցեցինք մեր կրտսեր ընկերներին ազգային նոր խաղեր և միասին սովորեցինք պարել Լորկե պարը։
Ընթացքը՝ տեսանյությում
Գեղասահքի և հոկեի մարզադպրոց
Մարզիչներ՝
Սուսսաննա Պետրոսյան
Ռոբերտ Խաչատրյան
Մեր օրը Գեղասահքի և հոկեի մարզադպրոցում՝ տեսանյութում։
Ընդունելություն 2023-2024
Մարի Միքայելյանի մեդիամիջավայր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։
Սովորողը մասնակցում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների, ձեռք բերում տարատեսակ հմտություններ ու կարողություններ, որոնք ապահովում են նրա համակողմանի զարգացումը։
Կրտսեր դպրոցում սովորողները նաև մասնակցում են տարբեր ծեսերի, համերգների, ցուցահանդեսների, փառատոնների, ստուգատեսների՝ ազգագրական, երաժշտական, ընթերցողական, խոհանոցային, մարզական, տեխնոլոգիական, տրամաբանական և այլն։
Ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ են ուսումնական ճամփորդությունները, որոնք սովորողի համար ուսումնական աշխատանք են։
Շարունակել կարդալ “Ընդունելություն 2023-2024”Ընդունելություն 2023-2024

Լուսանկարի խմբագրումը՝ 3-րդ դասարանի սովորող Տիգրան Քոչունցի
Ես Մարի Միքայելյանն եմ: Արդեն 9 տարի աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժինը։ 2023-2024 ուսումնական տարում աշխատանքս սկսելու եմ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։
Սիրով սպասում եմ բոլոր այն սովորողներին, ովքեր կցանկանան ինձ հետ մասնակցել բաց, ազատ, ստեղծական և հետաքրքիր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։
Ճամփորդություն Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Վայրը՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Օրը՝ Հունվարի 25
Ժամը՝ 13:00-13։45
Մեկնում՝ 12։30, վերադարձ՝ 14։15
Պատասխանատու՝ Մարի Միքայելյան
Օգնական՝ Սուսաննա Պետրոսյան
Ուղեկցող մարզիկ՝ Ռոբերտ Խաչատրյան
Հագուստը՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Երթուղին՝ Հյուսիսային դպրոց-Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Քարտեզը՝

Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղերի իրականացում
Խնդիրները՝ սառույցի վրա կանգնելու-սահելու, հավասարակշռությունը պահելու կարողություններ
Արդյունքում՝ պատրաստվում է ֆիլմ օրվա մասին, սովորողներն անհատական բլոգներում պատմում են իրենց տպավորությունների մասին:
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից։
Նախահաշիվ՝
Մուտք՝ 1500 դրամ
Տրանսպորտ՝ 500 դրամ