Մարզիչներ՝
Սուսաննա Պետրոսյան
Անահիտ Կիրակոսյան
Day: 27.01.2023
Ընթերցողական նախագիծ
Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք ընթերցողական նախագիծ։
Կավե դիջի գործիքներ
Պատրաստում ենք կավե դիջի գործիքներ։
Դիջիթեք 2023․ Scratch համակարգչային ծրագիր
Ընկեր Անին իր ջակատի հետ Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակում 3-3 դասարանի սովորողներին փոխանցեց համակարգչային նոր գործիք կիրառելու հմտություն։
Scratch համակարգչային ծրագիր
Հանդիպում 1-ին
Հանդիպում 2-րդ
Բնագիտական փորձ
Բնագիտական ստուգատեսի շրջանակում ընկեր Անժելայի և բնագետիկների ջոկատի հետ իրականացրեցինք բնագիտական փորձ՝ ծիածան։
Էմիլի արկածները
Էմիլի արկածները (hատված)
Աստրիդ Լինդգրեն
մաս 1-ին
Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:
Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:
Այս անգամ էլ հայրը Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …
— Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:
Շարունակել կարդալ “Էմիլի արկածները”