Ընդունելություն 2023-2024

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։

Սովորողը մասնակցում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների, ձեռք բերում տարատեսակ հմտություններ ու կարողություններ, որոնք ապահովում են նրա համակողմանի զարգացումը։

Կրտսեր դպրոցում սովորողները նաև մասնակցում են տարբեր ծեսերի, համերգների, ցուցահանդեսների, փառատոնների, ստուգատեսների՝ ազգագրական, երաժշտական, ընթերցողական, խոհանոցային, մարզական, տեխնոլոգիական, տրամաբանական և այլն։

Ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ են ուսումնական ճամփորդությունները, որոնք սովորողի համար ուսումնական աշխատանք են։

Շարունակել կարդալ “Ընդունելություն 2023-2024”

Ընդունելություն 2023-2024

Լուսանկարի խմբագրումը՝ 3-րդ դասարանի սովորող Տիգրան Քոչունցի

Ընդունելություն 2023-2024

Ես Մարի Միքայելյանն եմ: Արդեն 9 տարի աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժինը։ 2023-2024 ուսումնական տարում աշխատանքս սկսելու եմ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։
Սիրով սպասում եմ բոլոր այն սովոր​ողներին, ովքեր կցանկանան ինձ հետ մասնակցել բաց, ազատ, ստեղծական և հետաքրքիր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։

Շարունակել կարդալ “Ընդունելություն 2023-2024”

Ընդունելության կարգ

Ուսումնական պլան

1-3-րդ դասարան