Իմ ամանորյա նվերը

Ֆելիքս Քոչինյան

Կարեն Խաչատրյան

Մոնթե Մարգարյան

Վիկա Միսակյան

Պարգև Մկրտչյան

Դավիթ Հակոբյան

Անդրանիկ Ստեփանյան

Էլինա Վասիլյան

Տարոն Հայապետյանի պատումը գրքի մասին

Ալեքսա Մուրադյանի պատումը գրքի մասին

Էմանուել Շահբազյանի պատումը գրքի մասին

Ալբերտ Սարոյանի պատումը գրքի մասին

Տիգրան Քոչունցի պատումը գրքի մասին

Իմ հեքիաթագիրքը

Մասանկիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-3 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր — դեկտեմբեր

Վայրը`Հյուսիսային դպրոց

Նպատակ

Գրքի ստեղծում՝ անհատական հեքիաթներով

Խնդիրներ

Տեքստի հետ աշխատելու հմտությունների զարգացում

Սովորողների մոտ ստեղծագործական հմտությունների զարգացում

Մեդիա հմտությունների զարգացում

Բովանդակություն

Տարվա սկզբին միտք առաջացավ ստեղծել սովորողների անհատական հորինուկներից կազմված գիրք։ Ամանորը լավ առիթ էր գրքի ստեղծման համար։ Միասին որոշեցինք հորինել ամանորյա հեքիաթներ։ Աշխատանքները սկսվեցին նոյեմբեր ամսից։ Սովորողների հետ քննարկվեց՝ ինչ է հորինուկը, հորինուկի, հեքիաթի սկիզբը, ընթացքը, ավարտը, վերնագիրը։ Գրքի ստեղծմանն աջակցեցին նաև մասնագետ ծնողները։ Մարգարյան Մոնթեի մայրիկը՝ մասնագիտությամբ լուսանկարիչ, առաջարկեց սովորողներին անահատական ամանորյա լուսանկարեր անել, որոնք կցվելու էին գրքին, Վասիլյան Էլինայի մայրիկը՝ մասագիտությամբ գրաֆիկ դիզայներ, առաջարկեց զբաղվել գրքի արտաքին դիզայնով։ Աշխատել ենք դպրոցում, հորինուկը տուն չի գնացել, որովհետև նպատակ է եղել, որ հորինուկը լինի բացառապես սովորողինը։ Հորինուկն ավարտելուց հետո, յուրաքանչյուր սովորողի հետ անհատապես քննարկել և խմբագրել ենք։Հեքիաթները խմբագրելուց հետո, յուրաքանչյուր սովորող Paint նկարչական ծրագրով նկարել է իր հեքիաթին համապատասխան նկար, որոնք գրքում կցվել են իրենց հեքիաթներին։

Երբ սովորողներին առաջարկեցի ստեղծել հորինուկներ, նրանց պատմեցի հետևյալ պատմությունը՝ որ Ձմեռ պապի օգնական էլֆերը շատ տխրել են, որ այլևս նոր հեքիաթ չունեն,աշխարհի բոլոր հեքիաթները լսել են՝ նույնիսկ մի քանի անգամ, առաջարկեցի, որ միասին ստեղծենք ամանորյա հեքիաթներ և ուղարկենք Ձմեռ պապին ու էլֆերին։

Արդյունքում, Ձմեռ պապն ու էլֆերն այնքան էին հավանեցին հեքիաթները, որ որոշեցին դրանք ներառել Ձմեռ պապաիկի ամանորյա հաստափոր հեքիաթների գրքում և նվիրել Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանի սովորողներին։
Գրքում ներառվել է նաև ամանորյա հեքիաթ ռուսերեն լեզվով, որը սովորողները հորինել են ընկեր Աննայի հետ։/Աննա Ֆրանգյան/

Հենց այդ փոքրիկ պատումն էլ դարձավ հեքիաթի նախաբան։

Կից ներկայացնում եմ նախաբանը։

Ողջույն, իմ փոքրիկ ընթերցողներ։ Ուզում եմ ձեզ մի բան պատմել։ Դուք գիտե՞ք, որ ես ամեն գիշեր իմ էլֆերի համար քնելուց առաջ հեքիաթ եմ ընթերցում։ Ես ընթերցել եմ  նրանց համար աշխարհի բոլոր հեքիաթները, նույնիսկ՝ յուրաքանչյուրը մի քանի անգամ և մի օր պատահաբար լսում եմ էլֆերի զրույցը։

-Ինչքա՜ն լավ կլիներ, որ մեզ նոր հեքիաթներ նվիրեին,-ասում է էլֆերից մեկը։

-Այո՜, իսկական հրաշք կլիներ,- պատասխանում է մյուս էլֆը։

Ես շատ մտահոգվեցի, որ իմ էլֆերը տխրել են, որոշեցի ամեն գնով իրակացնել էլֆերի երազանքը։ Երբ մտածում էի՝ ինչպես և ում միջոցով իրակացնեմ էլֆերի երազանքը, իմացա, որ շատ պատահաբար այդ մասին իմացել են «Մխիթար Սեբասատցի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3-3 դասարանի սովորողները և որոշել են ինձ օգնել։ Չեք պատկերացնի՝ ինչքա՜ն ուրախացա , երբ իմ ձեռքում հայտնվեցին նրանց հորինած հեքիաթները՝ մեկը մյուսից հետաքրքիր, ուրախ ու արկածներով լի։

Սիրելի՛ ընթերցողներ, իմ էլֆերն այնքա՜ն են սիրել այդ հեքիաթները, որ խնդրել են  ինձ՝ դրանք ոչ միայն պահպանեմ իմ ամանորյա հաստափոր հեքիաթի գրքում, որ միայն ու միայն ես ունեմ , այլ նաև ուղարկեմ ձեզ, որ դուք էլ ընթերցեք։

Ես ու իմ էլֆերը շնորհակալություն ենք հայտնում փոքրիկ սեբաստացիներին՝ մեր ամանորյա հրաշքն իրակացնելու համար։

Սիրով՝ Ձմեռ պապ և էլֆեր

Հեքիաթը pdf տարբերակով՝

Տեսանյութի տեսքով ներկայացնում եմ սովորողների տպավորությունները։

Ավելին՝ այստեղ

Աշխատակարգ 9․01-13․01․2023

Ձմեռային ճամբար

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Հունվարյան նախագծեր՝

  • Հանրակրթական Դիջիթեք 2023
  • Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
  • Մարմնամարզության, ձմեռային մարզական խաղերի
  • Ազգագրական փառատոն
  • Դդմածես
Շարունակել կարդալ “Աշխատակարգ 9․01-13․01․2023”

Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Օրը՝ հունվարի 11
Մեկնումը՝ 10:15
Ժամանումը՝ 13:00

Ներկայացում` Բրեմենյան երաժիշտներ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-3-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու՝  Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Մանե Հարությունյան, Սրբուհի Ներսիսյան

Վայրը՝ Պատանի հանդիսատեսի թատրոն
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք

Նպատակը՝  Ամանորյա երաժշտական ուրախ ներկայացման դիտում:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝

Ներկայացման տոմս՝  դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ

Դդմածես

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3.3 ջոկատ

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում
Շարունակել կարդալ “Դդմածես”