Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր ամիս
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք » ծրագրի 3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ
Նպատակը՝ Ամանորի ծեսի նախապատրաստում, ամանորյա նախագծի իրականացում
Խնդիրները՝
- Ծանոթանալ տարբեր երկրների ամանորին
- Իմանալ տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման պատճառները
- Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
- Իմանալ, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
- Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ: