Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ
Ժամաքանակը՝ 5 ժամ
Կրեդիտների քանակը՝ 3
Ուսումնական գործընթացում՝ տարբեր նախագծեր, նյութեր ուսումնասիրելիս՝ սովորողի հետազոտական աշխատանքը, սովորողի՝ հետազոտական աշխատանք իրականացնելու խթանումը, դրա կազմակերպումն ուսուցչի համար կոնկրետ աշխատանք է։ Անհրաժեշտ է, որ դասավանդողն ինքն առանձնացնի սկզբունքներ, որոնց իրականացումն էլ կդառնա կոնկրետ ուսուցում և սովորողի, սովորողների խմբի աշխատանքը ընդունելու, գնահատելու հիմք։ Կարևոր է
1. Թեմայի ընտրությունը, ընտրության հիմնավորումը (որքանով է արդիական, ինչպես է ազդելու աշխատանքի, սովորողների վրա, ինչպես է զարգանալու)
2. Աշխատանքը նախագծելու կարողությունը
3. Աշխատանքին/ նախագծին ներկայացվող պահանջների սահմանումը
4. Աշխատանքը գնահատելու գործիքները
Հետազոտական աշխատանքի կառուցվածքը
- Տիտղոսաթերթ
- Բովանդակություն
- Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
- Բաժիններ
- Եզրակացություն, առաջարկություն
- Օգտագործված գրականություն
Թեմա՝
Ընտանեկան նախագծեր
- ինքնակրթություն,
- ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածություն
- ընտանեկան կրթության կազմակերպում,
- ընտանեկա ճամփորդություն
- ընտանեկան ներկայացումներ
- ընտանեկան ֆլեշմոբեր
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում,
- անկաշկանդ խոսելու, բանավոր խոսքի զարգացում,
- ուսումնասիրման շրջանակների ընդլայնում,
- մեդիահմտությունների զարգացում,
- ուսուցման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում և այլն։
օգտագործվող գրականություն՝ Դպիր
Աշխատանքը ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24:
Խորհրդատու մասնագետ՝ Լուսինե Փաշայան