Աշխատակարգ 22․08-31․08․2022թ․

Մանկավարժական ճամբարի ծրագիրը մանկավարժության բլոգում

Աշխատանքի ուղղություններ

  • Դպրոցի մանկավարժական խորհրդով փոքր նախապատրաստական քննարկումներ
  • Ուսումնական սրահներին մաքրության, նոր ուսումնական տարվա պատրաստության աշխատանք
  • Բակի ամենօրյա մաքրության, խնամքի աշխատանք
  • Թաղարային բույսերի խնամքի, մաքրության աշխատանքներ
  • Դպրոցի մարզական գույքի մաքրության, կարգի բերման աշխատանքներ
  • Միջավայրի ձևավորմանն ուղղված տխնոլոգիական աշխատանքներ
  • Մուտքի ճամբարներ 1-5-րդ դասարաններում
  • Ծնողական հավաքներ
  • Ամառային լողափնյա ճամբարի գործունեություն

Առցանց աշխատանքներ

  • Դասավանդողների բլոգների պատրաստություն նոր ուսումնական տարվան
  • Օգոստոսի 31-սեպտեմբերի 2-ի աշխատակարգերի հրապարակում
  • Սովորողների միասնական փոխադրամիջոցների ճշտման, կազմակերպման աշխատանքներ

Աշխատակարգ

Օգոստոսի 22, երկուշաբթի

9։00-9։30․ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։30-11։00․ Կաբինետների մաքրության աշխատանքներ

11։00-12։00 Դասավանդողների բլոգների պատրաստություն նոր ուսումնական տարվան
Օգոստոսի 31-սպտեմբերի 2-ի աշխատակարգերի հրապարակում
Սովորողների միասնական փոխադրամիջոցների ճշտման, կազմակերպման աշխատանքներ

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-13:00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13:30-14:30՝ աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

  • Նոր ուսումնական տարվա ծրագրեր, նախագծեր, օրացույցներ
  • Մասնագիտական զարգացման սեմինարներ
  • երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար
  • Անհատական աշխատանք

Օգոստոսի 23, երեքշաբթի

9։00-9։30․ Հավաք մնկավարժական խորհրդով․ օրվա անելիքի, ընթացիկ հարցերի քննարկում, պարզաբանում։

9։30-11։00․ Կաբինետների մաքրության աշխատանք /պատասխանատու՝ կաբինետների ղեկավարներ/

11։00-12։00 Դասավանդողների բլոգների պատրաստություն նոր ուսումնական տարվան
Օգոստոսի 31-սպտեմբերի 2-ի աշխատակարգերի հրապարակում
Սովորողների միասնական փոխադրամիջոցների ճշտման, կազմակերպման աշխատանքներ

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-13:00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Օգոստոսի 24, չորեքշաբթի

9։00-9։30․ Հավաք մնկավարժական խորհրդով․ օրվա անելիքի, ընթացիկ հարցերի քննարկում, պարզաբանում։

9։30-11։00․ Կաբինետների մաքրության աշխատանք /պատասխանատու՝ կաբինետների ղեկավարներ/

11։00-12։00 Դասավանդողների բլոգների պատրաստություն նոր ուսումնական տարվան
Օգոստոսի 31-սպտեմբերի 2-ի աշխատակարգերի հրապարակում
Սովորողների միասնական փոխադրամիջոցների ճշտման, կազմակերպման աշխատանքներ

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-13:00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Ծնողական սեմինար-հանդիպում

Մասնակիցներ՝ Հյուսիսային  դպրոցի 3․3 դասարանի ծնողական

Ամսաթիվը՝ 26․08․2022

Ժամը՝ 11։00

Վայրը՝ Հյուսիսային  դպրոց

Տևողությունը՝ 1 ժամ

Ծրագրում՝

«Իմացումի հրճվանք» ծրագրի, դասարանական բլոգի ներկայացում

Հանդիպում օտար լեզուների ուսուցիչների հետ, 2022-23 ուսումնական տարվա ծանոթացում, քննարկում

Ուսումնական նախագծեր

Ուսումնառության պայմանագիր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Հացի փշուրի մասին ավանդապատում

Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:

Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:

Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համարանտեսանելի մի հրշետակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնանտակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար  ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:

Էշի ձուն

Էշի ձուն
Հայ ժողովրդական հեքիաթ

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
-Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.

Շարունակել կարդալ “Էշի ձուն”

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի: